Մալթական սկուդո (իտալ.՝ scudo maltese), Մալթայի օրդենի դրամական միավոր։ Մալթական 1 սկուդոն = 12 թարի = 240 գրանո։ Մինչև 1777 թվականը թողարկվել են նաև պիկոլի մետաղադրամները (գրանոն = 6 պիկոլի)։

Սկուդո
իտալ.՝ scudo maltese
Malta tarì 1798 711873.jpg
Երկիր Մալթայի օրդեն
Մետաղադրամներ 1, 2, 3, 5, 10 սկուդո, 2, 9 թարի, 10 գրանո
Թղթադրամներ չեն թողարկվում
Փողերի տպում Մալթայի օրդենի Դրամական պալատ
1 EUR = 1 սկուդո = 0.24 եվրո

ՊատմությունԽմբագրել

Օրդենը դրամ է թողարկել դեռևս 1318 թվականին՝ Հռոդոսը գրավելուց անմիջապես հետո։ Հայտնի առաջին դրամը եղել է արծաթե գրոսոն՝ մոտ 4 գ քաշով։ Հիսուն տարի անց թողրկվել են ոսկե ցեքիններ։ Առաջին մետաղադրամների արտաքինը կրել է այլ երկրների (Ֆրանսիա, Վենետիկ) դրամական միավորների ազդեցությունը։

1500 թվականից հետո օրդենի դրամական միավորը սեփական տարբերակիչ նշաններն է ձեռք բերել. պատկերվել են Հովհաննես Մկրտիչը, Մեծ մագիստրոսի զինանշանը։ Ժան դե լա Վալետ մագիստրոսի օրոք (1557-1568) մետաղադարամներին հայտնվել է օրդենի նշանը՝ ութաթև մալթական խաչը։

Հարյուրամյակների ընթացքում բարելավվել է դրամի հատման տեխնիկան, կատարելագործվել է օրդենի դրամական միավորի արտաքին տեսքը։ Դրանք գործածության մեջ են մնացել ֆրանսիական բռնազավթման շրջանում, ինչպես նաև այն ժամանակ, երբ բրիտանական զորքերն են գրավել կղզին։ Մալթայի բանկը երկու անգամ թողարկել է 5-ից 1.000 սկուդո արժողությամբ թղթադրամներ, որոնցից մեկի վրա նշված է 1912 թվականը, իսկ մյուսի վրա թվական նշված չէ[1]։

1825 թվականին, երբ կղզում գործածության է դրվել անգլիական դրամական միրավորը, ֆունտ ստերլինգը հավասար է եղել 12 սկուդոյի։ 1827 թվականի նոյեմբերին բրիտանական պղնձե մետաղադրամները հայտարարվել են վճարման միակ օրինական միջոց, իսկ օրդենի պղնձե մետաղադրամները դուրս են եկել գործածությունից։ Օրդենի դրամական միավորի կիրառումը Մալթայում այնքան սովորական է եղել, որ 1827-1913 թվականներին Մալթայում թողարկվել են ⅓ ֆարթինգ (1/12 պենի) արժողությամբ արժույթ, որ համարժեք է 1 գրանոյին։ 1855 թվականի հոկտեմբերին ֆունտ ստերլինգը հայտարարվել է վճարման միակ օրինական միջոցը Մալթայում, սակայն շրջանառության մեջ շարունակել են մնալ օրդենի ոսկյա ու արծաթե մետաղադրամները։ Դրանց կիրառումը դադարեցվել է 1886 թվականին միայն։

1961 թվականին օրդենը վերսկսել է դրամ հատել դրամական հին համակարգով։ 1961 թվականին դրամ է թողարկվել Հռոմում, 1962 թվականին՝ Փարիզում, 1963 թվականին՝ Արեցոյում։ 1964 թվականից դրամի հատումով զբաղվում է Մալթայի օրդենի Դրամական պալատը։

Մալթայի սկուդոյի փոխարժեքը եվրոյի առնչությամբ հետևյալն է. 1 սկուդոն = 0.24 եվրո, 1 թարին = 0.02 եվրո[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Cuhaj, 2013, էջեր 766-767
  2. Сайт Мальтийского ордена: Раздел A little history

ԳրականությունԽմբագրել

  • Cuhaj G.S. Standard Catalog of World paper money. Specialized issues.. — 12-е изд. — Iola: Krause Publications, 2013. — 1296 с. — ISBN 978-1-4402-3883-3

Արտաքին հղումներԽմբագրել