Մատաղիս

(Վերահղված է Մադաղիսից)

Մատաղիս, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 30 կմ հյուսիս-արևմուտք` Թարթառ գետի ձախ ափին՝ 400-500 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 2353 հեկտար։

Գյուղ
Մատաղիս
Դրոշ Զինանշան
Flag of Artsakh.svg Coat of arms of Artsakh.svg

Yeghishe Arakyal Monastery - Եղիշե առաքյալի վանք.JPG
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ434 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն404 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմատաղիսցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքսներAZ5900
Ավտոմոբիլային կոդ14
##Մատաղիս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Արցախյան հակամարտությունԽմբագրել

Տեղակայված լինելով արցախա-ադրբեջանական շփման գծին շատ մոտ՝ Արցախյան հակամարտության նորագույն շրջանում մշտապես գտնվել է Ադրբեջանի զինված ուժերի թիրախում։ Համաձայն ադրբեջանական տեսակետի՝ Մատաղիսը հանդիսանում է Ադրբեջանի Թարթառի շրջանի բնակավայր։

Արցախյան պատերազմ 1991-1994Խմբագրել

Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1991-1992 թվականներին Մատաղիս գյուղի ուղղությամբ կատաղի մարտեր են տեղի ունեցել։ 1992 թվականին ադրբեջանական զինված ուժերն իրենց վերահսկողությունն են հաստատել բնակավայի նկատտմամբ, ինչի պատճառով այնտեղի բնակչությունը տարհանվել է դեպի հայկական այլ բնակավայրեր։

1992 թվականին Ստեփանակերտում կազմավորվել է մատաղիսցիների կամավորական ջոկատը։ Ռ. Պետրոսյանի և Ռ. Հայրիյանի հրամանատարությամբ այն պատերազմական գործողությունների է մասնակցել առանձին ջոկատների, այնուհետև Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կազմում։

1994 թվականի ապրիլին հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Մատաղիսը, իսկ նույն թվականի օգոստոսից սկսվել է գյուղի վերաբնակեցումը։

Քառօրյա պատերազմԽմբագրել

2016 թվականի ապրիլյան պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գրոհել են Մատաղիս գյուղի ուղղությամբ` նպատակ ունենալով գրավել այն։ Հարձակման փորձը ձախողվել է։

Հայ-ադրբեջանական պատերազմ 2020Խմբագրել

2020 թվականի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ադրբեջանական բանակի կողմից Մադագիզը (Սուգովուշան) ազատելու մասին[1][2][3]: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրառում է արել Twitter-ի իր էջում: «Այսօր ադրբեջանական բանակը Մատաղիսում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը: Մատաղիսը մերն է: Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»[4]: Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված Ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևն հոկտեմբերի 3-ին շնորհավորել է 1-ին բանակային կորպուսի հրամանատար Հիքմեթ Հասանովին՝ Մատաղիսի ազատագրման կապակցությամբ[5]: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել Է այս հայտարարությունները[6]:

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։