Սյոն
Սյոն (ֆրանսերեն արտասանութամբ՝ ; գերմ.՝ Sitten; իտալ.՝ Seduno; լատ.՝ Sedunum), քաղաք Շվեյցարիայում, Վալե կանտոնի վարչական կենտրոնը: Մերձակայքում է Կրան Մոնտանա լեռնադահուկային առողջարանը[3]: Քաղաքը երեք անգամ (1976, 2002 և 2006 թթ.) առաջադրել է իր թեկնածությունը ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման համար, բայց վերջնահաշվարկի արդյունքներով միշտ զիջել է իր հետ մրցակցող բնակավայրերին:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սյոն | |||
ֆր.՝ Sion[1] գերմ.՝ Sitten | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 29,81 կմ² | ||
ԲԾՄ | 515 մետր | ||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||
Բնակչություն | ▲34 708 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2] | ||
Հեռախոսային կոդ | 027 | ||
Փոստային ինդեքսներ | 1950 | ||
Ավտոմոբիլային կոդ | VS | ||
Պաշտոնական կայք | sion.ch(ֆր.) | ||
| |||
1968 թվականի հունվարի 17-ին Սյոնին է միացել նախկին Բրամուա[4], 2013 թվականի հունվարի 1-ին՝ Սալին, 2017 թվականի հունվարի 1-ին՝ Լ՛Աժետ համայնքը:
Պատմամշակութային ամենանշանավոր հուշարձաններն են Վալերիա բազիլիկն ու Տուրբիյոն ամրոցը: Քաղաքն ունի ռազմական ու քաղաքացիական նպատակնորով օգտագործվող օդակայան, որը ծառայում է նաև փրկարարական առաքելությունների իրականացման համար: Բացի այդ, այստեղ կազմակերպվում են օդանավերի ցուցադրական թռիչքներ՝ ավիաշոուներ:
ՊատմությունԽմբագրել
Սյոնը Եվրոպայի այն կարևորագույն վայրերից մեկն է, որտեղ մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում: Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ այստեղ առաջին բնակավայրը հիմնվել է մեր թվականությունից 6200 տարի առաջ: Ժամանակի ընթացքում այն դարձել է կելտական ցեղերի բնակատեղի, մեր թվականության հինգերորդ դարում ձեռք բերել անկախ քաղաքի կարգավիճակ, դարձել եպիկոպոսական աթոռանիստ: 1475 թվականին՝ Սավոյայի դեմ պատերազմի ժամանակ քաղաքն ավերվել է, 1788 թվականին՝ մեծապես վնասվել հրդեհից:
ԺողովրդագրությունԽմբագրել
2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Սյոնում ապրում էր 24.599 մարդ: Նրանց 26.9%-ը օտարազգիներ էին[5]:
Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները

Բնակչության վերաբերյալ պատմավիճակագրական տվյալներ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարին | Ամբողջ բնակչությունը | Ֆրանսախոսներ | Գերմանախոսներ | Կաթոլիկներ | Բողոքականներ | Այլք | Հրեաներ | Մուսուլմաններ | Դավանանքը չնշածներ | Շվեյցարացիներ | Ոչ շվեյցարացիներ |
1850 | 3,307 | 3,213 | 94 | 3,073 | 234 | ||||||
1870 | 5,456 | 5,178 | 296 | 4,857 | 618 | ||||||
1888 | 6,099 | 3,641 | 2,273 | 5,787 | 310 | 10 | 5,476 | 623 | |||
1900 | 6,751 | 4,892 | 1,733 | 6,417 | 319 | 1 | 9 | 5,972 | 779 | ||
1910 | 7,254 | 5,318 | 1,695 | 6,855 | 381 | 11 | 10 | 6,379 | 875 | ||
1930 | 8,657 | 6,726 | 1,633 | 8,168 | 472 | 11 | 3 | 7,931 | 726 | ||
1950 | 11,770 | 9,604 | 1,797 | 10,967 | 767 | 16 | 5 | 11,065 | 705 | ||
1970 | 21,925 | 16,478 | 2,646 | 20,458 | 1,333 | 755 | 12 | 33 | 51 | 18,411 | 3,514 |
1990 | 25,336 | 19,430 | 1,735 | 22,263 | 1,400 | 3,028 | 12 | 430 | 707 | 19,524 | 5,812 |
2000 | 27,171 | 22,338 | 1,523 | 21,220 | 1,419 | 2,455 | 15 | 1,360 | 1,371 | 20,360 | 6,811 |
ԿլիմաԽմբագրել
Սյոն (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 4.4 (39.9) |
6.9 (44.4) |
12.5 (54.5) |
16.6 (61.9) |
21.0 (69.8) |
24.5 (76.1) |
27.0 (80.6) |
26.1 (79) |
21.7 (71.1) |
16.7 (62.1) |
9.5 (49.1) |
4.7 (40.5) |
16.0 (60.8) |
Միջին օրական °C (°F) | −0.1 (31.8) |
1.8 (35.2) |
6.5 (43.7) |
10.4 (50.7) |
14.9 (58.8) |
18.1 (64.6) |
20.1 (68.2) |
19.2 (66.6) |
15.2 (59.4) |
10.3 (50.5) |
4.3 (39.7) |
0.6 (33.1) |
10.1 (50.2) |
Միջին ցածր °C (°F) | −3.8 (25.2) |
−2.3 (27.9) |
1.4 (34.5) |
4.5 (40.1) |
8.7 (47.7) |
11.8 (53.2) |
13.8 (56.8) |
13.3 (55.9) |
9.9 (49.8) |
5.6 (42.1) |
0.4 (32.7) |
−2.6 (27.3) |
5.1 (41.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 51 (2.01) |
47 (1.85) |
42 (1.65) |
35 (1.38) |
49 (1.93) |
54 (2.13) |
58 (2.28) |
57 (2.24) |
44 (1.73) |
52 (2.05) |
52 (2.05) |
64 (2.52) |
603 (23.74) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 14.1 (5.55) |
10.7 (4.21) |
2.3 (0.91) |
0.2 (0.08) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.1 (0.04) |
5.8 (2.28) |
11.3 (4.45) |
44.5 (17.52) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 6.8 | 5.5 | 6.5 | 5.2 | 7.4 | 7.7 | 7.7 | 7.9 | 6.2 | 6.8 | 7.0 | 7.4 | 82.1 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) | 3.0 | 1.6 | 0.5 | 0.1 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.7 | 2.4 | 8.3 |
% խոնավություն | 78 | 72 | 64 | 61 | 63 | 63 | 64 | 68 | 73 | 77 | 79 | 81 | 70 |
Միջին ամսական արևային ժամ | 92 | 124 | 176 | 197 | 218 | 245 | 269 | 244 | 204 | 158 | 98 | 68 | 2093 |
աղբյուր: MeteoSwiss [6] |
Համազգային նշանակության պատմամշակութային հուշարձաններԽմբագրել
Սյոնի 14 պատմամշակութային հուշարձան ու վայր ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ քարեդարյան բնակավայրի մնացորդները: Եվ ընդհանրապես ամբողջ քաղաքն ու նրա կազմում գտնվող Բրամուա գյուղը ներառված են շվեյցարական ժառանգության ցանկում[7]:
Այդ ցանկում ընդգրկված Վալերիա բազիլիկում, որ բարձրանում է հին քաղաքամասի արևելյան հատվածում գտնվող ամրոցում, պահպանվում է 1430 թվականին պատրաստված երգեհոնը, որով այժմ էլ կարելի է նվագել (այդ առումով՝ աշխարհի ամենահին երգեհոնն է համարվում)[8][9]:
ՊատկերասրահԽմբագրել
Անվանի սյոնցիներԽմբագրել
- Սուրբ Թեոդորոս - (Ger: Theodor von Sitten) - 4-րդ դարից՝ Վալեի հովանավոր սուրբը
- Սուրբ Գուարինուս Զիտտենցի - (1065–1150) - Սյոնի եպիսկոպոս
- Իգնաց Վենեց (1788–1859) - շվեյցարացի բուսաբան, ինժեներ
- Անտոն ֆոն Ռիդմատտեն (1811–1897) - շվեյցարացի քաղաքական գործիչ [10]
- Լեո Լուցիան ֆոն Ռոտեն (1824–1898), շվեյցարացի քաղաքական գործիչ, բանաստեղծ, Walliser Wochenblatt թերթի խմբագիր[11]
- Էռնեստ ֆոն Շտոկալպեր (1838–1919) - շվեյցարացի ինժեներ, Գոթարդի թունելի շինարարության նախաձեռնողներից[12]
- Ֆրից դե Կուերվայն (1868–1940) - շվեյցարացի վիրաբույժ
- Վալտեր Ռից (1878–1909) - տեսական ֆիզիկայի մասնագետ
- Մորիս Ցերմատտեն (1910–2001) - շվեյցարացի գրող
- Դոկտոր Հայվել Դեյվիս (ծնվ. 1924) - սրտաբան, գրող
- Միշելին Կալմի-Ռեյ (ծնվ. 1945), քաղաքական գործիչ, Համադաշնության նախագահ 2007 և 2011 թթ.
- Ժան-Պիեռ Սիգեն (ծնվ. 1962) - շվեյցարացի քաղաքական գործիչ[13]
- Նիկոլաս Շտայներ (ծնվ. in 1984) - շվեյցարացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր[14]
- Սամաել - extreme metal ոճի երաժշտախումբ, հիմնվել է 1987 թվականին, Սյոնում
- Նոյեմի Շմիդտ (ծնվ. 1990) - շվեյցարացի հեռուստատեսային և կինոդերասանուհի
- Մարզիկներ
- Սոֆի Լամոն (ծնվ. 1985) - շվեյցարացի սուսերամարտիկ, 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
- Տիֆանի Ժերուդե (ծնվ. 1986) շվեյցարացի սուսերամարտիկ, 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
- Էստել Բալե (1994–2016) - շվեյցարացի սնոուբորդիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն
- Էդիմիլսոն Ֆերնանդեշ - (ծնվ. 1996), ֆուտբոլիստ, անգլիական «Վեսթ Հեմ Յունայթեդ»-ի խաղացող
Քույր քաղաքներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.sion.ch/
- ↑ https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px
- ↑ Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 15. Конго — Крещение. — М.: Большая Российская энциклопедия, 2010. — 767 с.: ил.: карт. (стр. 578)
- ↑ Nomenklaturen – Amtliches Gemeindeverzeichnis der Schweiz Archived 2015-11-13 at the Wayback Machine. (գերմ.) accessed 9 February 2013
- ↑ Swiss Federal Statistical Office - Superweb database - Gemeinde Statistics 1981–2008 (գերմ.) accessed 19 June 2010
- ↑ «Climate Normals Sion 1981–2010»։ Climate diagrams and normals from Swiss measuring stations։ Federal Office of Meteorology and Climatology (MeteoSwiss)։ Վերցված է January 21, 2013
- ↑ «Kantonsliste A-Objekte»։ KGS Inventar (German)։ Federal Office of Civil Protection։ 2009։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 28, 2010-ին։ Վերցված է ապրիլի 25, 2011
- ↑ «Organ Sion Switzerland Notre Dame de Valere 1434»։ Վերցված է 2018-02-22
- ↑ «The Oldest Playable Organ in the World Part 1 - Diane Bish»։ Վերցված է 2018-02-22
- ↑ German Wiki, Anton von Riedmatten
- ↑ German Wiki, Leo Luzian von Roten
- ↑ German Wiki, Ernest von Stockalper
- ↑ French Wiki, Jean-Pierre Siggen
- ↑ German Wiki, Nicolas Steiner
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիճամփորդն ունի Սյոնին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- www.sion.ch Սյոն պաշտոնական կայք (գերմ.) (Ֆրանսերեն)
- Զբոսաշրջային տեղեկատվություն