Ռուբեն Հովսեփյան (գրող)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Հովսեփյան (այլ կիրառումներ)
Ռուբեն (Ռուդիկ) Գեորգիի Հովսեփյան (մայիսի 5, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 2016[1]), հայ գրող, արձակագիր, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (1968)[2]:
Ռուբեն Հովսեփյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 5, 1939 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հոկտեմբերի 27, 2016[1] (77 տարեկան) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, թարգմանիչ, խմբագիր, սցենարիստ, դրամատուրգ, հրապարակախոս, վիպասան և գրող |
Լեզու | հայերեն և ռուսերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1962) և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1974) |
Անդամակցություն | Հայաստանի գրողների միություն |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Աշխատավայր | Ավանգարդ, Գրական թերթ, Խորհրդային գրականություն, Եթերում է Երևանը, Հայաստանի գրողների միություն և Նորք |
Պարգևներ | Մովսես Խորենացու մեդալ և Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ |
Ռուբեն Հովսեփյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ռուբեն Հովսեփյանը 1956 թվականին ավարտել է Հոկտեմբերյան քաղաքի N 1 միջնակարգ դպրոցը: 1956-1957 թվականներին աշխատել է Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարանում: 1962 թվականին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը։ 1962-1964 թվականներին որպես երկրաբան աշխատել է Թուրքմենական ԽՍՀ-ում: 1965-1966 թվականներին եղել է «Ավանգարդ» թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը, 1966-1969 թվականներին՝ «Գրական թերթ»-ի շրջիկ թղթակիցը, 1970-1974 թվականներին «Սովետական գրականություն» ամսագրի արձակի բաժնի վարիչը: 1974-1975 թվականներին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում: 1975-1976 թվականներին աշխատել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում որպես երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիը, 1976-1979 թվականներին՝ «Եթերում է Երևանը» թերթի խմբագրությունում: 1982-1987 թվականներին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիր, 1988-1989 թվականներին ՀԳՄ քարտուղար, 1989 թվականից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2014)։ Նրա պատմվածքներն ու վիպակները հատկանշվում են արծարծվող թեմաների արդիականությամբ [«Որոնումներ», 1965, «Երկու վիպակ: Ճիչ: Հայոց թաղ», 1970, «Հնձան», 1972 (համանուն կինոնկար, 1973), «Ամենատաք երկիրը», 1977 (համանուն կինոնկար, 1983), «Երկար, հրաշալի օր», 1980, «Ճայերը», 1980 (ժողովածուներ)]: Թարգմանել է Լև Տոլստոյի ստեղծագործություններից, Գ. Գ. Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»: ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան մրցանակ (1980)[3]։ 1975 թվականին Մոսկվայի «Պրոգրես» հրատարակչությունը ռուսերեն, հայերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով լույս է ընծայել նրա «Երևան» ֆոտոալբոմը: Նրա սցենարով է նկարահանվել «Հնձան» կինոնկարը («Հայֆիլմ», 1973):
Պարգևներ և կոչումներԽմբագրել
- ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ (1980)
- ՀՀ նախագահի մրցանակ (2006)
- Մովսես Խորենացու մեդալ (2009)[4]
- Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ (2010)
- Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2014)[5]
- Երախտագիտության մեդալ (2016)
ԵրկերԽմբագրել
ԳրքերԽմբագրել
- Որոնումներ (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1965, 180 էջ։
- Հայաստանցի 8 երիտասարդ արձակագիրներ (գրքի մեջ տպագրվել են Ռ. Հովսեփյանի լուսանկարը, համառոտ կենսագրությունը և նրա «Խորանարդիկներով տունը», «Վերադարձ», «Մեր պապերը» պատմվածքները), Բեյրութ, տպարան «Սևան», 1969, 311 էջ։
- Երկու վիպակ։ Ճիչ։ Հայոց թաղ, Երևան, «Հայաստան», 1970, 172 էջ։
- Հնձան (ռեժիսորական սցենար), Երևան, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա, 1972, 64 էջ։
- Ամենատաք երկիրը (պատմվածքներ, ակնարկներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 232 էջ։
- Կարուսելի կանաչ ձին, Երևան, «Սովետական գրող», 1978, 49 էջ։
- Երկար, հրաշալի օր («Որդան կարմիր» վիպակը և պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1980, 256 էջ[6]։
- Ճայերը (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1980, 40 էջ։
- Ընտիր երկեր, Երևան, 1987:
- Ես ձեր հիշողությունն եմ, Երևան, 2003[7]:
- Ծիրանի ծառերի տակ, Երևան, 2006, 205 էջ։
- Ճայերը, Երևան, 2009, 320 էջ:
- Որդան Կարմիր, Երևան, 2015, 520 էջ[8]:
- Նռներ, Երևան, 2016, 268 էջ:
ՄամուլԽմբագրել
- Նռներ, «Գրական թերթ», 1969, № 1:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://yerkirmedia.am/social/ruben-hovsepyan/
- ↑ «ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն»։ wua.am։ Վերցված է 2018-03-01
- ↑ «ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն»։ wua.am։ Վերցված է 2018-03-01
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Գրքի մասին Կարլեն Դանիելյանի գրախոսականը. «Մանկության օրերի ձայները», «Գարուն» 1981, № 3
- ↑ Հովսեփյան Ռուբեն Գեորգիի, Hovsēpʻean Ṛubēn (2003)։ Ես ձեր հիշողությունն եմ: Վիպակներ, պատմվածքներ (հայերեն)։ ՀԳՄ։ ISBN 9789994134076
- ↑ Հովսեփյան Ռուբեն (2015)։ Որդան կարմիր վեպ, վիպակներ (հայերեն)։ Antares
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |