Նարինե Մալյան

հայ բեմադրիչ

Նարինե Հենրիկի Մալյան (նոյեմբերի 11, 1960(1960-11-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմադրիչ։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2011

Նարինե Հենրիկի Մալյան
Ծնվել է1960 նոյեմբերի 11
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունբեմադրիչ
Ծնողներհայր՝ Հենրիկ Մալյան
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ

Հենրիկ Մալյանի դուստրը։

Կենսագրություն

խմբագրել

Նարինե Մալյանը ծնվել է Երևանում կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի ընտանիքում։ Ավարտել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը։ 1977-1981 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինո-ֆոտո բաժնում (Յուրի Երզնկյանի արվեստանոց)։ 1981 թվականից եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի մուլտ արտադրամասում ռեժիսորի ասիստենտ՝ Ռոբերտ Սահակյանցի մոտ, 1984-1992 թվականներին՝ «Հայֆիլմ»-ի կինոդերասանի թատրոն-ստուդիայի ռեժիսորի օգնական։ 1984-1986 թվականներին զուգահեռ սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում և ստացել գեղարվեստական ձևավորողի դիպլոմ։ 1992-1996 թվականներին եղել է Հայաստանի ազգային ֆիլմադարանի հեռուստալրագրող, 1998-2000 թվականներին՝ «Երևան FM» ռադիոկայանի գեղարվեստական ղեկավար։ 2001 թվականին համագործակցել է «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության հետ։ 2005 թվականին մասնակցել է Սպահանի կարճամետրաժ կինոնկարների 3-րդ միջազգային փառատոնին։ 2002 թվականից Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ 2006 թվականին մասնակցել է Մոսկվայի «Новая Драма» միջազգային թատերական փառատոնին և «Հայաստանի մշակութային տարի Ֆրանսիայում» ծրագրի շրջանակներում ցուցադրվել է Փարիզում, Մարսելում և Կանադայում։ 2005 թվականին հրավիրվել է Հալեպի «Ադամյան» թատերախմբի կողմից՝ որպես «Ժառանգության իրավունք» ներկայացման բեմադրիչի օգնական։ 2007 թվականին հանդես է եկել Հենրիկ Մալյանի կինոդերասանի թատրոնի Գոգոլի «Ամուսնություն» ներկայացման գեղարվեստական ղեկավար[1][2]։

Ստեղծագործություններ

խմբագրել

Բեմադրություններ

խմբագրել
  • Միտուայի «Նվագակցողը», 1985 թվական
  • Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի» (Գ. Բաբայանի հետ համատեղ), 1988 թվական
  • Արդենի «Խաղաղ հանգրվան», 1990 թվական
  • Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիա», 2004 թվական («Արտավազդ» մեդալ, 2005 թվական)
  • Վիլյամ Սարոյանի 100-ամյակի կապակցությամբ «Պատմություններ գնացքում», 2008 թվական (ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Տարվա լավագույն ռեժիսուրա» անվանակարգում և «Թեքեյան» մշակութային միության ամենամյա մրցանակաբաշխության «Թատրոն» մրցանակ)
  • Վարդան Պետրոսյանի «Խոստովանություն թատրոնում» և «Ճակատագրի կատակներ», 2010 թվական
  • Ջոն Պատրիկի «Սիրելի Պամելան»[3]

Ֆիլմեր

խմբագրել
  • Էտյուդ, 1981 թվական
  • «Առանց խոսքի» վավերագրական կինոնկար, 1981 թվական
  • «Վերջապես գալիս եմ տուն» վավերագրական կինոնկար, 2001 թվական («Կին» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ, 2004 թվական)
  • «Որդու ծննդյանը սպասող հյուսնը» (կարճամետրաժ)

Պարգևներ,մրցանակներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Նարինե Մալյանի մասին «Ոսկե ծիրանի» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  2. «Նարինե Մալյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. Երբ ունես ամեն ինչ՝ ոչինչ չունենալով, Նարինե Մալյանի բեմադրած «Սիրելի Պամելան»՝ բարության ու կարևոր արժեքների մասին
  4. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Արտաքին հղումներ

խմբագրել