Հրաչուհի Տատուրյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հրաչուհի Շահեի Տատուրյան (օգոստոսի 13, 1955[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստաբան, կինոսցենարիստ և հեռուստատեսային լրագրող։
Հրաչուհի Տատուրյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 13, 1955[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | արվեստագետ և լրագրող |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Երևանում։ 1978 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը՝ ուսանելով անվանի շեքսպիրագետ, արվեստաբան Ռուբեն Զարյանին։ Հոդվածներ է գրել աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի, Անրի Վերնոյի, Մհեր Մկրտչյանի, ռուս անվանի դերասանուհի Ելենա Սոլովեյի և այլ արվեստագետների մասին։ Խմբագրել է կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանի «Երկխոսություն Երրորդի Համար» հուշերի գիրքը։ Սցենարներ է գրել տարբեր վավերագրական ֆիլմերի և հաղորդումների, ինչպես նաև երգահան դիրիժոր Լորիս Ճգնավորյանի մասին պատմող բազմաթիվ տեսաֆիլմերի և հեռուստատեսային հաղորդումների համար։ Աշխատել է նախ «Ֆիլմ» թերթում՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ, ապա և Ազգային Հեռուստատեսության (1991-1997 թթ.) «Լրաբեր» ծրագրում, որպես մեկնաբան։ 2001 թվականից բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և 2007 թվականին Լոս Անջելեսում ստեղծել է «Երկխոսություն Երրորդի Համար» և այնուհետև «INSIGHT TV Show» հոգեբանական հաղորդաշարը, Հայաստանի գլխավոր հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյանի հետ միասին։ Այժմ աշխատում է ԱՄՆ-ում՝ USArmenia հեռուստատեսությունում, որպես «Բարի Գիշեր Հայեր» հաղորդաշարի ﬔկնաբան։
Գրքեր, հոդվածներ
խմբագրել- «Երկխոսություն Երրորդի Համար», Նաիրի Հրատարակություն, Հայաստան, Երևան, 1997 թ.
- «Մտքերի, Տրամադրությունների Կշռույթով», օպերատոր Ալբերտ Յավուրյան,«Ֆիլմ», Հայաստան, Երևան, 30 հունվարի 1982 թ.
- «Դերասանուհի Ելենա Սոլովեյ՝ (Եղա Հայաստանում...)», «Ֆիլմ», Երևան, 10 Նոյեմբերի, 1988 թվական
Ֆիլմեր
խմբագրել- Ուխտագնացություն դեպի Գյումրի, 1991 թ. Լորիս Ճգնավորյան
- Maestro Tjeknavorian Pilgrimage To Gyumri 1
- Maestro L Tjeknavorian Pilgrimage To Gyumri 2
- Maestro Tjeknavorian Pilgrimage To Gyumri 3
- Կիլիկիայի Հայկական Թագավորությունը (1993 Ֆրանսիա), սցենարի հեղինակ Հրաչուհի Տատուրյան, ռեժիոր Լևոն Մկրտչյան։ Ֆիլմում նկարահանվել են Ֆրասիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանը, Շառլ Ազնավուրը, նկարիչ Գառզուն և Վեհափառ Հայրապետ Գարեգին Ա Քեսաբցին
- Armenian Cilicia, France Part 1
- Armenian Cilicia, France Part 2
- Հյուրախաղեր Բալբեկում, Լիբանան 1999 թ. դիրիժոր Լորիս Ճգնավորյան
- Եվ Եղավ Լույս, 2001 - And There Was Light, Ֆիլմը նվիրված է քրիստոնեության 1700- ամյակին։
- Հիշողություն՝ Արփիար Ջանոյան, ԱՄՆ 2004
- Hrachuhi Taturyan INSIGHT TV Show