Սիրելի Ռաջա
«Սիրելի Ռաջա» (հինդի՝ राजा जानी, ուրդու՝ بادشاہ جانی, Raja Jani), հնդկական ֆիլմ, որի ռեժիսորն է Մոխան Սեգալը։ Այն կինովարձույթում է հայտնվել 1972 թվականին։ Ֆիլմը Դհարմենդրայի և Հեմա Մալինիի հինգերորդ համատեղ աշխատանքն է։ Այն դարձավ Հնդկաստանի ամենաեկամտաբեր ֆիլմերից մեկը[1]։ Խորհրդային վարձույթում այն մուտք գործեց 1981 թվականի հունվարին և զբաղեցրեց 46-րդ հորիզոնականը, որպես արտասահմանյան ամենաայցելվող ֆիլմ[2] և 12-րդը հնդկական ֆիլմերի մեջ[3]։ Արդյունքում դիտողների թվաքանակը հասավ 40 միլիոնի, իսկ ժապավենի տպաքանակը հասավ 978-ի։
Սիրելի Ռաջա հինդի՝ राजा जानी | |
---|---|
«Սիրելի ռաջա» ֆիլմի պաստառը | |
Երկիր | Հնդկաստան |
Ժանր | երաժշտական ֆիլմ և դրամա |
Թվական | 1972 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Mohan Segal? |
Սցենարի հեղինակ | Nabendu Ghosh? և Ս․ Ալի Ռազա |
Դերակատարներ | Դհարմենդրա, Հեմա Մալինի, Պրեմ Նաթհ և Փրեմ Չոպրա |
Երաժշտություն | Լաքսմիկանտ-Պյարելալ |
Տևողություն | 155 րոպե |
MPAA վարկանիշ | 16+ |
ԿինոՊոիսկ | ID 224983 |
Սյուժե
խմբագրելԱյն պահից, երբ մահացան իշխանն ու իշխանուհին և անհետացավ նրանց դուստրը՝ միակ ժառանգորդը, անցել է շուրջ տասներկու տարի։ Սակայն աղջկա տատիկը հավատացած է, որ թոռնիկը ողջ է։ Առիթից փորձում է օգտվել իշխանության առաջին նախարարը։ Նա Ռաջա անունով մի երիտասարդի է վարձում, որպեսզի գտնի թոռնիկին նման մի աղջկա։ Պատահականությունը Ռաջին և Շանոյին ծանոթացնում է միմյանց հետ։ Վերջինս պարուհի էր, ով փախել էր տնից ու բավականին նման էր Ռատնիին։ Երիտասարդը վերջինիս կեցություն է տրամադրում և սովորեցնում այն ամենը, ինչն անհրաժեշտ է որ գիտենա արքայադուստրը։ Իմանալով, թե իրականում ինչ նպատակ է հետապնդում Ռաջան, ուզում է փախչել։ Սակայն որոշում է մնալ և փոխել Ռաջայի աշխարհայացքը, բացի այդ նրանք սկսել էին սիրահարվել մեկմեկու։
Պալատում, տատիկի հետ ծանոթանալուց հետո, Շանոն բախվում է առաջին նախարարի որդու հետ։ Վերջինս պատրաստ է գաղտնի պահել աղջկա խաբեությունը միայն այն դեպքում, երբ նա ամուսնանա իր հետ և ժառանգի ամբողջ ունեցվածքը։ Ճշմարտության մասին կարող էին հայտնել նաև աղջկա ծնողները, ուստի առաջին նախարարը ձեռնամուխ է լինում և բանտարկում է վերջիններիս։ Իսկ հետո այնտեղ է ուղարկում նաև Ռաջային, ով, ի սեր Շանոյի, պատրաստ է հրաժարվել գումարից և ձախողել նախարարի բոլոր պլանները։ Հենց այդտեղ Ռաջան իմանում է, որ Շանոն զույգի հարազատ դուստրը չէ։ Նրանք գտել են աղջկան տասներկու տարի առաջ հենց այն վայրից, որտեղ կորել էր իշխանուհին։ Ու չունենալով սեփական երեխաներ, վերցնում ու պահում են նրան։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Դհարմենդրա | Ռաջա |
Հեմա Մալինի | Շանո, Ռատնա |
Պրեմ Նաթհ | Առաջին նախարար Դիվան Գաջենդրա Սինգհ |
Պրեմ Չոպրա | Բահադուր |
Դուրգա Կհոտո | Իշխանուհի Ռաջմատա |
Ջոնի Ուելկեր | Ռաջայի ծառան |
Սաունթրեք
խմբագրելԲոլոր երգերի տեքստերի հեղինակն է Անանադ Բակշի, բոլոր երգերի հեղինակն է՝ Լակշմիկանտ-Փյարելալ դուետ։
# | Անվանում | Կատարողներ | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Aa Aa Kuchh Kehna» | Լատա Մանգեշկար | 3:05 |
2. | «A. B. C. Chhodo» | Լատա Մանգեշկար | 3:10 |
3. | «Duniya Ka Mela Mele Mein Ladki» | Լատա Մանգեշկար | 3:15 |
4. | «Jani O Jaani» | Կիշոր Կումար | 3:15 |
5. | «Kitna Maza Aa Raha Hai» | Լատա Մանգեշկար | 3:02 |
6. | «Mubarak Ho Tujhe Ae Dil» | Լատա Մանգեշկար | 2:45 |
Քննադատություն
խմբագրելՍուրեշ Կոխլին The Hindu-ում գրել է, որ այն չի առաջարկում մի որևէ նորույթ ոչ սյուժեեի զարգացման մեջ, ոչ էլ ռեժիսուրայում։ Սակայն ֆիլմը հանդիսատեսի մոտ պահում է հետաքրքրաշարժությունը շնորհիվ յուրօրինակ մոնտաժի և հիանալի երաժշտության[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Box Office 1972» (անգլերեն). BoxOfficeIndia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Сергей Кудрявцев (2006 թ․ հուլիսի 4). «Зарубежные фильмы в советском кинопрокате» (ռուսերեն). Живой Журнал.
- ↑ Сергей Кудрявцев (2008 թ․ օգոստոսի 3). «Зарубежные популярные фильмы в советском кинопрокате (Индия)» (ռուսերեն). Живой Журнал. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Suresh Kohli (2013 թ․ հուլիսի 6). «Raja Jani (1972)». The Hindu (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Սիրելի Ռաջա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում