Հարվարդի արվեստի թանգարան

Հարվարդի արվեստի թանգարան (անգլ.՝ Harvard Art Museum), Հարվարդի համալսարանի արվեստի թանգարան ԱՄՆ-ում[1], կազմված է երեք թանգարաններից Fogg Museum (հիմնադրվել է 1895 թվականին)[2], Busch-Reisinger Museum (հիմնադրվել է 1903 թվականին)[2] և Arthur M. Sackler Museum (հիմնադրվել է 1985 թվականին)[2]։ Ի սկզբանե երեք թանգարանները միասին կոչվել են Harvard University Art Museums, «համալսարան» բառը անվանումից հանվել է 2008 թվականին։ Թանգարանային համալիրի կազմի մեջ են մտել ևս չորս թանգարաններ Archaeological Exploration of Sardis (հիմնադրվել է 1958 թվականին), Center for the Technical Study of Modern Art (հիմնադրվել է 2002 թվականին), Harvard Art Museums Archives և Straus Center for Conservation and Technical Studies (հիմնադրվել է 1928 թվականին)։ Երեք թանգարանների հավաքածուները ներառում են մոտ 250․000 արվեստի գործեր՝ սկսած անտիկ շրջանից մինչև մեր օրերը, որոնք վերաբերում են Եվրոպային, Հյուսիսային Ամերիկային, Հյուսիսային Աֆրիկային, Մերձավոր Արևելքին, Հարավային, Արևելյան և Հարավարևելյան Ասիային։

Հարվարդի արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ և համալսարանական թանգարան
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՔեմբրիջ
Կազմված էՖոգ թանգարան, Busch–Reisinger Museum? և Arthur M. Sackler Museum?
Պատկանում էՀարվարդի համալսարան
Հասցե32 Quincy StreetQuincy Street?
Հիմնադրվել է1895
ՏնօրենՄարթա Թեդեսկի
Կայքharvardartmuseums.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Թանգարանն ի սկզբանե գտնվում էր իտալական Վերածննդի ոճով կառուցված շենքում, որը նախագծել էր Ռիչարդ Մորիս Հանթը։ Ըստ Դոնալդ Պրեցիոզիի, թանգարանը նախատեսված չի եղել արվեստի ինքնատիպ գործերի ցուցադրության համար, այլ ստեղծվել է որպես կերպարվեստի ուսուցման կենտրոն։ Շենքում եղել են կախարդական լապտերներով (ֆանտասկոպ) կահավորված դասասենյակներ, գրադարան, արվեստի գործերի լուսանկարներ և շարժանկարների արխիվ, ինչպես նաև արվեստի վերարտադրությունների ցուցահադեսային տարածք[3]։ 1925 թվականին շենքը ձևափոխվել է Գեորգիական ճարտարապետական ոճով։ Որսի սրահը անփոփոխ մնացել է մինչև 1974 թվականը, մինչև որ շենքի այդ հատվածը քանդել են, որպեսզի տեղ ազատեն նոր կառուցվելիք հանրակացարանի համար[4]։

Հավաքածու

խմբագրել

Գեղարվեստի թանգարանում ցուցադրված են ուշ միջնադարյան իտալացի վարպետներ Բեռնարդո Դադդիի, Սիմոնե Մարտինիի, Լուկա դի Տոմեի, Պիետրո Լորենցետիի, Ամբրոջո Լորենցետիի աշխատանքները։ Ներկայացված են նաև ֆլամանդական և իտալական Վերածննդի դարաշրջանի, ֆրանսիացի և հոլանդացի նկարիչների ստեղծագործություններ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Archaeological Exploration of Sardis». Harvard Art Museums. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 «History». Harvard Art Museums. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
  3. Preziosi, Donald (Winter 1992). «The Question of Art History». Critical Inquiry. 18 (2): 363–386. doi:10.1086/448636. JSTOR 1343788.
  4. Harvard News Office (2002 թ․ ապրիլի 4). «Harvard Gazette: Color, form, action and teaching». News.harvard.edu. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին. «The first Fogg Museum, known as Hunt Hall, was built in 1893 and demolished in 1974 to make way for Canaday. The "new" Fogg was built in 1925 where the home of Harvard naturalist Louis Agassiz once stood — the original Agassiz neighborhood. The building is named for William Hayes Fogg, a Maine merchant who was born in 1817, left school at 14, and grew rich in the China trade. After he died in 1884, his widow, Elizabeth, left $200,000 and the couple's Asian art collection to Harvard.»

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարվարդի արվեստի թանգարան» հոդվածին։