Ալբերտ Բիրշտադտ (գերմ.՝ Albert Bierstadt, հունվարի 7, 1830(1830-01-07)[1][2][3][…], Զոլինգեն, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4][5] - փետրվարի 18, 1902(1902-02-18)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք[4][5]), 19-րդ դարի ամերիկացի բնանկարիչ, Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցի ներկայացուցիչ։ Որպես նեոռոմանտիզմի ներկայացուցիչ` Բիրշտադտը իր գործերում ներկայացրել է Վայրի արևմուտքն ու հնդկացիներին։ Եղել է նաև Հուդզոն գետի դպրոցի ներկայացուցիչ։

Ալբերտ Բիրշտադտ
Ծնվել էհունվարի 7, 1830(1830-01-07)[1][2][3][…]
ԾննդավայրԶոլինգեն, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4][5]
Վախճանվել էփետրվարի 18, 1902(1902-02-18)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք[4][5]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն և  ԱՄՆ
ԿրթությունԴյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա (1857)[6]
Մասնագիտություննկարիչ, լուսանկարիչ, գծագրող և բեմանկարիչ
ՈճՀուդզոն գետի դպրոց[7]
Ժանրբնանկար[4]
Ուշագրավ աշխատանքներNorth Dome, Yosemite Valley?
ՈւսուցիչKarl Friedrich Lessing?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 Albert Bierstadt Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալբերտ Բիրշտադտը ծնվել է 1830 թվականին Զոլինգենում։ Նկարչի ծնունդից մեկ տարի անց նրա ընտանիքը տեղափոխվել է Ամերիկա։ Հետագայում նկարիչը ճամփորդել է Եվրոպայում, մասնավորապես Իտալիայում։ Բազմաթիվ նկարներում պատկերել է Ալպերը։

1859 թվականին ԱՄՆ-ի բանակի ինժեներական կորպուսի գիտարշավախմբի կազմում մասնակցել է երկրաբանական չափումներին և առաջին անգամ եղել Ժայռոտ լեռներում։ Գիտարշավի ժամանակ բազմաթիվ նկարներ ու դագերոտիպներ է ստեղծել, որոնք հետագայում հիմք են հանդիսացել նրա բնանկարների համար։ Իր բնանկարներում Բիրշտադտը վարպետորեն օգտագործել է լույսի ու ստվերի խաղը։

1863 թվականին քաղաքական գործիչ Ուիլյամ Բայերսի հետ, առաջիններից մեկը լինելով, հաղթահարել է Կոլորադոյում գտնվող 4348 մ բարձրությամբ լեռը, որին գրող և լրագրող Ֆիտց Հյու Լադլոուի կնոջ պատվին տվել է Ռոզալի անունը (երիտասարդ ամուսնու մահից հետո կինը շուտով ամուսնացել է Բիրշտադտի հետ)։ 1895 թվականին լեռան Ռոզալի անվանումը փոխարինվել է Էվանսով։

Նույն 1863 թվականին Նկարիչը հաղթահարել է 4287 մ բարձրությամբ մի բարձունք ևս, որն իր պատվին ստացել է Բիրշտադտ անունը։

Աշխատանքներ խմբագրել

Որոշ ժամանակ նկարիչը մեծ հեղինակություն է վայելել. նրա նկարներից մեկը նկարչի կենդանության օրոք վաճառվել է 25.000 դոլարով։ Ավելի ուշ, սակայն, նա կորցրել է իր համբավը, ինչից հետո ուշադրությունը կենտրոնացրել է իր առավել հայտնի աշխատանքների ավելի ցածրորակ կրկնօրինակները ստեղծելու վրա։ Ալբերտ Բիրշտադտի շատ գործեր գտնվում են Հեգին թանգարանում (անգլ.՝ Haggin Museum):

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Բիրշտադտ» հոդվածին։