Գեորգիական ճարտարապետություն (անգլ.՝ Georgian architecture), անգլախոս երկրներում լայնորեն տարածված ճարտարապետական ոճ, որը բնորոշ է եղել Գեորգիական դարաշրջանին և ընդգրկել է գրեթե ամբողջ 18-րդ դարը (1714-1830)[1]։ Այս տերմինն օգտագործվել է որպես XVIII դարի անգլիական ճարտարապետության ամենաընդհանուր նշանակություն, ճիշտ այնպես, ինչպես XIX դարի էկլեկտիկական ճարտարապետության ամբողջ բազմազանությունը փորձել են ներառել «Վիկտորիանական ճարտարապետություն» տերմինը։

Գեորգյան ճարտարապետություն
Տեսակճարտարապետական ոճ և Օրդերներ
ՎայրԵվրոպա
Մասն էՀանովերյան արքայատոհմ
Անվանված էGeorgian era?

Միացյալ Նահանգներում «գեորգիական» տերմինը սովորաբար օգտագործվում է այդ շրջանում կառուցված բոլոր շենքերը նկարագրելու համար՝ անկախ ոճից[2]։ Մեծ Բրիտանիայում դա սովորաբար վերաբերվում է այն շինություններին, որոնք համապատասխանում են «ճարտարապետական բովանդակությանը» և ունեն այդ ժամանակաշրջանին բնորոշ ոճական բնութագրեր, թեև դա ընդգրկում է լայն ժամանակահատված[3]։

Սահմանում

խմբագրել

Գեորգիական դարաշրջանում գերիշխող ուղղությունը եղել է պալադիականությունը (Անդրեա Պալլադիո)։ Այս տերմինը համապատասխանում է եվրոպական մայր ցամաքային ճարտարապետության Կլասիցիզմին և կրում է հունական և հռոմեական ճարտարապետական և մշակութային ավանդույթների ազդեցության հետքերը։ Շարային շինությունները բաղկացած են եղել աղյուսե տներից` նվազագույն դեկորով և նախապատվությունը տրվել է հստակ երկրաչափական գծերին։ Անգլիական ազնվականությունը նախքան այդ տարված էր եվրոպական ռոկոկոյին համապատասխանող Հեռավոր Արևելյան (Շինուազրի) կամ միջնադարյան Նեոգոթիկա (ճարտարապետության) էկզոտիկ ձևերով։

Ոճի առանձնահատկություններ

խմբագրել
 
Գեորգիական գավառական ճարտարապետություն, Նորֆոլկ, 1760

Գեորգիական ճարտարապետության առանձնահատկություններից են շենքի սիմետրիկ հատակագծին դրա նախագծման ժամանակ։ Գեորգիական տների ճակատները աղյուսապատ են՝ կազմված հարթ, կարմիր (Մեծ Բրիտանիայում) կամ գունավոր աղյուսներից (ԱՄՆ-ում և Կանադայում) և սպիտակ սվաղած դրվագներից։ Դրվագները որպես կանոն պատրաստված են հնտորեն արված կամարների և որմնասյան տեսքով։ Մուտքի դռները ներկված են տարբեր գույներով, որոնց վերևի մասում լուսաթափանց բացվող պատուհաններ կան։ Շենքերը բոլոր կողմերից շրջապատված են ցոկոլներով (շենքի պատվանդան)։

Էվոլյուցիա

խմբագրել
 
Պիկֆորդի տուն-թանգարան. գեորգիական պատմության թանգարանը գեորգիական շինությունում

Գեորգիական տոհմի բրիտանական գահին միանալը չի նշանավորվել անգլիական հասարակության ճաշակի հեղափոխությամբ և ճարտարապետական պարադիգմի կտրուկ փոփոխությամբ։ Իրականում, Աննա թագուհու և Գեորգ I- ի օրոք կառուցված ճարտարապետական աշխատանքների տարբերությունը նվազագույն է եղել և բաղկացած է եղել դիտավորյալ բարոկկո շքեղության մերժումից, ինչը քիչ ճարտարապետներ էին անում պալատներ նախագծելիս, ինչպես օրինակ՝ Ջոն Վանբրուն և Նիկոլաս Հոքսմուրը (երբեմն նրանց աշխատանքը նշելու համար օգտագործվել է «անգլիական բարոկկո» տերմինը)։

Գեորգիական ճարտարապետության ձևավորման վրա կարող էր ազդել հոլանդական ճարտարապետության ազգային ոճը, որը Անգլիա է եկել Վիլհելմ III Օրանացի օրոք։ 18-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվել է խոշոր քաղաքաշինական նախաձեռնություններով, որի ընթացքում ձևավորվել է Մեծ Բրիտանիայի հիմնական քաղաքների `Լոնդոնի, Էդինբուրգի, Դուբլինի և Բաթ (Անգլիա) հանգստավայրի ժամանակակից տեսքը։ Լոնդոնի գեորգիական թաղամասերը (օրինակ՝ Բլումսբերին) բնութագրվել են քառակուսի հրապարակներով՝ արիստոկրատ հողատերերի անունները կրող հրապարակներով։ Գեորգիական ճարտարապետական ոճի գագաթը շոտլանդացիՌոբերտ Ադամիի աշխատանքն է, որը լայն ճանաչում է գտել ամբողջ Եվրոպայում, հատկապես նուրբ է եղել դրա ներքին հարդարանքը։

Գեորգիական ճարտարապետությունը դարձել է գաղութային ոճի հիմքը անգլիական թագի արտասահմանյան տիրապետություններում և դրա հիման վրա Միացյալ Նահանգներում հետագայում ձևավորվել է այսպես կոչված ֆեդերալիստական ոճը։ 19-րդ դարի սկզբին գեորգիական ճարտարապետության ոճը փոխարինվել է ռեգենսիստական ոճով։

Հայտնի ներկայացուցիչներ

խմբագրել
 
Գեորգիական Բեֆորդ հրապարակը Լոնդոնում

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Georgian Architecture». web.archive.org. 2018 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. Poppeliers, John C. (2003). What style is it? : a guide to American architecture (Rev. ed ed.). New York: John Wiley. ISBN 0-471-25036-8. OCLC 50920742. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  3. edited by Karl-Eugen Kurrer, Werner Lorenz, Volker Wetzk (2009). Proceedings of the Third International Congress on Construction History : Brandenburg University of Technology Cottbus, Germany, 20th-24th May 2009. Cottbus: Brandenburg University of Technology. ISBN 978-3-936033-31-1. OCLC 430888070. {{cite book}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Գրականություն

խմբագրել