Ֆրեդերիկ Բազիլ
Ֆրեդերիկ Բազիլ (ֆր.՝ Jean Frédéric Bazille, դեկտեմբերի 6, 1841[1][2][3][…], Մոնպելիե[4][5] - նոյեմբերի 28, 1870[1][2][6][…], Beaune-la-Rolande[4][5]), ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը:
Ֆրեդերիկ Բազիլ ֆր.՝ Frédéric Bazille | |
---|---|
![]() | |
Ի ծնե | ֆր.՝ Jean Frédéric Bazille |
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1841[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոնպելիե[4][5] |
Վախճանվել է | նոյեմբերի 28, 1870[1][2][6][…] (28 տարեկան) |
Մահվան վայր | Beaune-la-Rolande[4][5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ[8], Բարբիզոնի դպրոց[8][5] և ռեալիզմ[8] |
Ժանր | դիմապատկեր[4][5], բնանկար[4][5], մարդու ձևի գեղանկարչություն[4][5], նատյուրմորտ[4][5] և ժանրային նկարչություն[4][5] |
Ուշագրավ աշխատանքներ | Գյուղի բնատեսարան, Studio in the Rue de Furstemberg? և Réunion de famille? |
Ուսուցիչ | Շարլ Գլեյր |
Հայր | Gaston Bazille? |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ֆրեդերիկ Բազիլը ծնվել է 1841 թվականի դեկտեմբերի 6-ին Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում (Էրո դեպարտամենտ) բողոքական բուրժուական ընտանիքում: Նրա հայրը եղել է բարեկեցիկ գինեգործ: Բազիլը ստացել է լավ կրթություն, լիցեյում սովորելու տարիներին այցելել է Ֆաբրի թանգարան:
Էժեն Դելակրուայի և Գյուստավ Կուրբեի ազդեցությամբ հրապուրվել է գեղանկարչությամբ:
1859 թվականին սկսել է ուսումնասիրել բժշկություն: 1862 թվականին տեղափոխվել է Փարիզ, որպեսզի շարունակի ուսումը: Սովորել է Շարլ Գլեյրի արվեստանոցում (1862-1864), որտեղ ծանոթացել է Կլոդ Մոնեի հետ: Մայրաքաղաքում ծանոթացել է Օգյուստ Ռենուարի հետ և սկսել լրջորեն զբաղվել գեղանկարչությամբ: 1862-1864 թվականներին Շառլ Գլեյրի արվեստանոցում ծանոթացել է Պոլ Սեզանի, Արման Գիյոմենի, Ալֆրեդ Սիսլեյի հետ: Բարեկամական կապեր է ունեցել Օգյուստ Ռենուարի և Կլոդ Մոնեի հետ:
Բազիլի նկարներ է ստեղծել Սալոնի և Մոնպելիեի շրջակայքում գտնվող իր առանձնատան համար («Վարդագույն զգեստ», «Նկարչի ընտանիքը Մոնպելիեի շքապատշգամբում», «Գյուղական տեսարան»):
Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ (1870-1871) Բազիլը կամավոր մեկնել է ռազմաճակատ: 1870 թվականի նոյեմբերի 28-ին նկարիչը սպանվել է Բուրգունդյան անտառի մերձակա տարածքում[9]:
Ստեղծագործություններ Խմբագրել
- «Վարդագույն զգեստ» (La Robe rose), 1864, Օրսե թանգարան, Փարիզ
- «Օգյուստ Ռենուարի դիմանկարը» (Portrait d'Auguste Renoir), 1867, Գեղարվեստի թանգարան, Ալժիր
- «Ընտանիքի շրջապատում» (Réunion de Famille), 1867, Օրսե թանգարան, Փարիզ
- «Արվեստանոց Լա Կոնդամին փողոցում» (L'Atelier de la rue La Condamine), 1870, Օրսե թանգարան, Փարիզ
Պատկերասրահ Խմբագրել
-
«Վարդագույն զգեստ» (1864)
-
«Ինքնադիմանկար» (1865-1866)
-
«Ընտանիքի շրջապատում» (1867)
-
«Գյուղական տեսարան» (1868)
-
«Լողացողները» (1869)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jean-Frédéric Bazille (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 https://rkd.nl/en/explore/artists/record?query=bazille&start=0
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 https://rkd.nl/explore/artists/5278
- ↑ 6,0 6,1 6,2 Jean Frédéric Bazille // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00014309
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ 8,0 8,1 8,2 https://www.theartstory.org/artist/bazille-frederic/#:~:text=He%20was%20a%20pioneer%20in,to%20do%20from%20early%20on.
- ↑ «Биография Фредерика Базиля. Картины»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-21-ին։ Վերցված է 2016-11-09
Գրականություն Խմբագրել
- Pascal Bonafoux: Bazille, les plaisirs et les jours, (1994)