Ջոն Սինգլտոն Կոպլի
Ջոն Սինգլտոն Կոպլի (անգլ.՝ John Singleton Copley, հուլիսի 3, 1738[1][2][3][…], Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5][6] - սեպտեմբերի 9, 1815[1][7][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][5][6]), 18-րդ դարի ամերիկացի և անգլիացի նկարիչ։
Ջոն Սինգլտոն Կոպլի John Singleton Copley | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1738[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5][6] |
Վախճանվել է | սեպտեմբերի 9, 1815[1][7][2][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][5][6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | արվեստագետ և նկարիչ |
Ոճ | ռեալիզմ[8] |
Ժանր | դիմապատկեր և դիմանկար |
Ուշագրավ աշխատանքներ | Ուոթսոնը և շնաձուկը, The Death of Major Peirson, 6 January 1781? և The Death of the Earl of Chatham? |
Պարգևներ | |
Հայր | Richard Copley?[10][11] |
Մայր | Mary Singleton?[10][11] |
Ամուսին | Susannah Farnum Clarke?[11] |
Զավակներ | John Copley, 1st Baron Lyndhurst?[11], Elizabeth Copley?[10][11] և Mary Copley?[10] |
ստորագրություն | |
John Singleton Copley Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բոստոնում։ Նրա խորթ հայրը նկարիչ էր, և հետագայում օգնել է նրան խորհուրդներով։ Սակայն իր հիմնական նկարչական տաղանդը Կոպլին հղկել է ինքնուրույն, կրկնօրինակելով Ջոշուա Ռեյնոլդսի, Գոդֆրուա Կնելլերի և այլ վարպետների ստեղծագործությունների փորագրությունները։
1766 թվականին Կոպլին Լոնդոն ցուցադրության է ուղարկում «Հենրի Պելեմ (Տղան սկյուռի հետ)» նկարը և բարձր գնահատականներ է ստանում, այդ թվում Ջ. Ռեյնոլդսի կողմից։
1774 թվականին ԱՄՆ-ի անկախության պատերազմի նախօրյակին, հաշվի առնելով անհանգիստ քաղաքական իրավիճակը Կոպլին լքում է Ամերիկան և որոշ ժամանակ անց ընտանիքի հետ հաստատվում է Լոնդոնում։
Լոնդոնում Կոպլին մտերմանում է գեղանկարիչ Բենջամին Ուեստի հետ։ Վեստի ազդեցությամբ Կոպլին անցում է կատարում պատմական ոճին։
1799 թվականին Կոպլին դառնում է նկարիչների Արքայական ակադեմիայի անդամ։ Կյանքի վերջին տարիներին նրա առողջությունը վատթարանում է, այնուամենայնիվ նա շարունակում է աշխատել մինչև կյանքի վերջին ամիսները։ Մահացել է Լոնդոնում 1815 թվականի սեպտեմբերի 9-ին։
Արվեստ
խմբագրելԿոպլիի կտավները ստեղծված են դասական ձևով, ռոկոկոյի տարրերով։ Նրա ստեղծագործությունները, ինչպիսիք են «Տղան սկյուռի հետ» (նրա եղբոր՝ Հենրի Պելեմայի դիմանկարը, 1765 թվական), Պ. Ռեվիրի դիմանկարը (1768 թվական), Ն. Խերդայի դիմանկարը (1765-1766-ական թվականներ), այժմ գտնվում են (Բոստոնի գեղարվեստի թանգարանում), վկայում են, որ Կոպլին ամերիկացի լավագույն պատկերանկարիչներից մեկն էր։
Պատկերասրահ
խմբագրել-
մանրանկարչական ինքնադիմանկար
-
Տղան սկյուռի հետ
-
Կոպլիի ընտանիքը
-
Փոքրիկ լորդուհի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Копли Джон Синглтон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Union List of Artist Names
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Կերպարվեստի արխիվ
- ↑ 7,0 7,1 7,2 John Singleton Copley (նիդերլ.)
- ↑ http://tfaoi.org/aa/7aa/7aa865.htm
- ↑ https://www.amacad.org/sites/default/files/media/document/2019-10/electionIndex1780-1799.pdf
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Lundy D. R. The Peerage
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Kindred Britain
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Սինգլտոն Կոպլի» հոդվածին։ |