Հավատարիմ ծառայության համար զինված ուժերի մեդալ (Նորվեգիա)
Հավատարիմ ծառայության համար զինված ուժերի մեդալ, Նորվեգիայի զինված ուժերի գերատեսչական պարգև։
Հավատարիմ ծառայության համար զինված ուժերի մեդալ նորվ.՝ Forsvarets Vernedyktighetsmedalje | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Տեսակ | մեդալ | ||||
Պարգևատրող | Նորվեգիայի զորքերի հրամանատար | ||||
Կարգավիճակ | շնորհվում է | ||||
Վիճակագրություն | |||||
Պարամետրեր | տրամագիծը 30 մմ | ||||
Հիմնադրման ամսաթիվ | մայիսի 1, 1982 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Զինված ուժերի արտասահմանում գործողության մեդալ |
Պատմություն
խմբագրելՀավատարիմ ծառայության համար զինված ուժերի մեդալ հաստատվել է 1982 թ.-ի մայիսի 1-ին որպես խրախուսական պարգև նախատեսված Նորվեգիայի զինված ուժերի բոլոր այն զինծառայողների համար, ովքեր անցել են ամբողջական զինվորական ծառայությունը, լրացրել պահեստազորի կազմը։ Յուրաքանչյուրը զինվորական հավաքի համար մեդալի ժապավենին ամրացվում է հինգանկյունանի աստղիկ, բայց ոչ ավել քան 3 հատը[1]։
Մեդալների սալիկները ըստ տարբեր քանակի աստղիկներով | |||
---|---|---|---|
2011թ.-ից, պայմանավորված մեդալի աստիճանակարգերով, տրվում է նաև սպիտակ մետաղից աստղիկների կցում[1]։
Մեդալների սալիկները ըստ տարբեր քանակի սպիտակ մետաղից աստղիկներով | |||
---|---|---|---|
Նկարագրություն
խմբագրելՄեդալը շրջանաձև է և պատրաստված բրոնզից։
Դիմային հատվածում պատկերված է Նորվեգիայի զինված ուժերի զինանշանը, որը իրենից ներկայացնում է Նորվեգիայի զինանշանը համադրված Նորվեգիայի թագավորական թագի հետ։ Ներքևի հատվածի եզրերում պատկերված է թրեր դեպի վեր պարզած, իսկ ամենաեզրերին դուբի տերևներից պատրաստված դափնեպսակ[1]։
-
Նորվեգիայի ցամաքային զորքերի զինանշանը
Մեդալի հակառակ կողմում գրված է «HÆREN – FOR FRED OG FRIHET» (Բանակը՝ հանուն խաղաղության և ազատության)։ Մեդալի ժապավենը կարմիր գույնի մետաքսից է 35 մմ լայնությամբ, կենտրոնում 10 բարակ դեղին գծերով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Statutter for de mest benyttede medaljer i Forsvaret Արխիվացված 2013-09-25 Wayback Machine, av 26. april 2012, Forsvaret.
Աղբյուրներ
խմբագրել- Kingdom of Norway: National Service Medal (Army). (անգլերեն)
- Royal Norwegian Army National Service Medal. (անգլերեն)
- Статут медали на сайте сухопутных частей Вооружённых сил Норвегии. Արխիվացված 2016-09-03 Wayback Machine (նորվեգերեն)