Հակոն VII թագավորի հիշատակին նվիրված մեդալ

Հակոն VII թագավորի հիշատակին նվիրված մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։

Հակոն VII թագավորի հիշատակին նվիրված մեդալ
նորվ.՝ Haakon VIIs Minnemedalje 1. oktober 1957
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակհուշամեդալ
Կարգավիճակչի շնորհվում
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվհոկտեմբերի 1, 1957
Հերթականություն
Ավագ պարգևԹագավորական տան 100-ամյակին նվիրված մեդալ
Կրտսեր պարգևՀակոն VII թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ

Պատմություն խմբագրել

Նորվեգիայի Հակոն VII թագավորը մահացավ 1957թ.-ի սեպտեմբերի 21-ին։ Նրա թաղմանը, որը տեղի ունեցավ նույն թվականի հոկտեմբերի 1-ին մայրաքաղաք Օսլոյում, մասնակցեցին բազմաթիվ արտասահմանյան քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ, Եվրոպայի թագավորական ընտանիքների անդամներ։ Այդ իրադարձության կապակցությամբ հաստատվեց Հակոն VII թագավորի հիշատակին նվիրված մեդալ երկու աստիճանի՝ ոսկե և արծաթե։ Մեդալը շնորհվել է 58 անգամ[1][2][3]։

Նկարագրություն խմբագրել

Մեդալը շրջանաձև է և պատրաստված ոսկուց ու արծաթից՝ կախված մեդալի կարգից։ Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը։ Դիմային հատվածում պատկերված է թագավորը, որի շուրջ գրված է «HAAKON 7 NORGES KONGE»: Մեդալի հակառակ կողմում՝ կենտրոնում պատկերված է Հակոն VII թագավորի թագադրումը։ Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին։ Մեդալի ժապավենը մետաքսից է, կարմիր գույնի, մեջտեղում հորիզոնական մետաղե սալիկով։ Սալիկի վրա գրված է «1 OKTOBER 1957»[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Stordahl, Tor Eigil, ed. 2012. Heder og ære. Nasjonale og internasjonale dekorasjoner brukt i Norge. (= Forsvarets Forum 5). Oslo: Forsvarets Forum / Forsvarets Veterantjeneste, p. 22» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. King Haakon's Last Journey: The Royal Funeral in Norway. 1957. The Illustrated London News 231(2): 598.
  3. «Norwegian Decorations». kongehuset.no. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. Hallberg, Harald. 2012. Norske dekorasjoner. Tildelt med bånd til å bæres på uniform eller sivilt antrekk. Ålgård: Dreyer bok, pp. 237–239.

Աղբյուրներ խմբագրել