Ասքեր (նորվ.՝ Asker), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում: Կոմունայի վարչական կենտրոնը Ասքեր քաղաքն է: Պաշտոնական լեզուն բուկմոլն է: Զբաղեցնում է 100.73 կմ² տարածք[1]։

Picto infobox map.png
Ասքեր
նորվ.՝ Asker

Զինանշան
Asker komm.svg
Asker raadhus main entrance 2010 05 30.JPG
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Կարգավիճակformer municipality of Norway?
Մտնում էԱկերսհուս
ՎարչկենտրոնԱսքեր
Լենե Կոնրադի
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2009)54079
Տարածք100.73
NO 0220 Asker.svg
Հիմնադրված է1837 թ.
Սահմանակցում էԲերում, Ռյոյկեն, Լիեր և Նեսոդեն
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ0220
Փոստային ինդեքսներ1372
Կոորդինատներ: 59°49′59.001600099997″ հս․ լ. 10°26′21.001200099998″ ավ. ե. / 59.83305600002777425° հս․. լ. 10.43916700002777631° ավ. ե. / 59.83305600002777425; 10.43916700002777631
asker.kommune.no
Ասքեր կոմունան Ակերսհուս ֆյուլքեի քարտեզին

Ասքեր կոմունան կազմավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին:

Ասքերի զինանշանըԽմբագրել

Ասքեր կոմունայի զինանշանը հաստատվել է 1975 թվականի հոկտեմբերի 7-ին և իրենից ներկայացնում է կանաչ գույնով ներկված վահան, ներքևի մասը կլոր, որի վրա պատկերված է սպիտակ գույնի ծառի երեք հատ արմատ, ինչը խորհրդանշում է այդտեղ ապրող ժողովրդի նվիրվածությունը իրենց բնակավայրին:[1]

ԲնակչությունԽմբագրել

Համաձայն 2009 թվականի մարդահամարի տվյալների՝ Ասքեր կոմունայում բնակվում է 54079 մարդ: Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում աճ է գրանցել:[1]

Մշակութային - հասարակակն կյանքԽմբագրել

Չնայած Ասքերի բնակչությունը վարում է գյուղական կենցաղ, բայց Օսլոյի ընդլայնումով այն վերածվեց սոցիալ-մշակութային կենտրոնի: Նորվեգիայի բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում՝ արվեստագետներ, բնակվում են հենց այս կոմունայում: Համաձայն Նորվեգիայի վիճակագրական ծառայության տվյալների՝ Ասքերը համարվում է Նորվեգիայի երկրորդ կոմունան ըստ միջին եկամտի:

Ակտիվ է նաև սպորտային կյանքը: Գործում է Ասքեր կանանց ֆուտբոլային ակումբը:

Ծնունդով Ասքերից հայտնի անձինքԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել