Օլաֆ V թագավորի հիշատակին նվիրված մեդալ

Օլաֆ V թագավորի հիշատակին նվիրված մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։

Օլաֆ V թագավորի հիշատակին նվիրված մեդալ
նորվ.՝ Olav Vs Minnemedalje 30. januar 1991
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակմեդալ
Կարգավիճակչի շնորհվում
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվհունվարի 30, 1991
Հերթականություն
Ավագ պարգևՀոկան VII թագավորի 100-ամյակին նվիրված մեդալ
Կրտսեր պարգևՕլաֆ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ

Պատմություն խմբագրել

Նորվեգիայի Օլաֆ V թագավորը մահացել է 1991թ.-ի հունվարի 17-ին։ Թաղման արարողությունը տեղի ունեցավ 1991 թ.-ի հունվարի 30-ին, որին մասնակցեցին բազմաթիվ արտասահմանյան քաղաքական և պետական գործիչներ, պետությունների ղեկավարներ, Եվրոպայի թագավորական ընտանիքների անդամներ։ Այդ իրադարձության կապակցությամբ հաստատվեց Օլաֆ V թագավորի հիշատակին նվիրված մեդալը, որն ունի երկու աստճանակարգ՝ ոսկյա և որձաթյա[1]։

Նկարագրություն խմբագրել

Մեդալը շրջանաձև է և պատրաստված ոսկուց կամ արծաթից՝ կախված պարգևի աստիճանակարգից։ Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը։ Դիմային հատվածում պատկերված է թագավորը, որի շուրջ գրված է «OLAV • V • NORGES • KONGE •»: Մեդալի հակառակ կողմում՝ կենտրոնում պատկերված է Օլաֆ V թագավորի թագադրումը։ Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին։ Մեդալի ժապավենը մետաքսից է, կարմիր գույնի, մեջտեղում հորիզոնական արծաթե սալիկով։ Սալիկի վրա գրված է «30 januar 1991»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Norske dekorasjoner», Kongehuset. Lest 8. november 2015.
  2. Heder og ære. Nasjonale og internasjonale dekorasjoner brukt i Norge Արխիվացված 2015-09-24 Wayback Machine, bilag til Forsvarets Forum, nr. 5, 2012, Oslo: Forsvarets Forum / Forsvarets Veterantjeneste, 2012, s. 25.

Աղբյուրներ խմբագրել