Հանս ֆոն Աախեն (գերմ.՝ Hans von Aachen, 1552[1][2][3][…], Քյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][1][3][…] - մարտի 4, 1615(1615-03-04)[4][5][6][…], Պրահա, Չեխական թագի հողեր[2][1][3][…]), գերմանացի գեղանկարիչ։ Ֆոն Աախենը համարվում է մաներիզմի տիպիկ ներկայացուցիչ։ Նրա վրձնին են պատկանում հիմնականում ալեգորիկ, դիցաբանական և կրոնական կտավներ։

Հանս ֆոն Աախեն
Aachen Selbstbildnis.jpg
Ծնվել է1552[1][2][3][…]
ԾննդավայրՔյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][1][3][…]
Վախճանվել էմարտի 4, 1615(1615-03-04)[4][5][6][…]
Մահվան վայրՊրահա, Չեխական թագի հողեր[2][1][3][…]
Ազգությունգերմանացի
ՔաղաքացիությունԳերմանիա[7]
Մասնագիտություննկարիչ, դիմանկարիչ և դիվանագետ
Ոճգերմանական Վերածնունդ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներՊարիսի դատը
ՄեկենասներՌուդոլֆ II[2]
ԱշակերտներPieter Isaacsz?
ԱմուսինՌեգինա դի Լասսո
ստորագրություն
Hans von Aachen.svg
Hans von Aachen Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Հանս ֆոն Աախեն

Գեղանկարչություն ուսանել է Քյոլնում, նրա ուսուցիչն էր ներկայումս սակավաճանաչ նկարիչ Գեորգ Էրիխը։ 22 տարեկան հասակում (1574), ամենայն հավանականությամբ, դառնալով Քյոլնի գեղանկարիչների գիլդիայի անդամ, նա մեկնեց Իտալիա, որտեղ դարձավ Գասպար Ռեմի աշակերտը։ Իտալիայով ճանապարհորդելիս Աախենը եղել է Ֆլորենցիայում, Հռոմում և, հնարավոր է, Վենետիկում։

Աախենի մաներիզմական ոճի ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Տինտորետտոյի և Կարավաջոյի ստեղծագործությունները։ Բացի այդ վարպետներից, ողջ ընթացքում Հանս ֆոն Աախենի աշխատանքների վրա մեծ ազդեցություն են թողել նաև Գերմանիայում այն ժամանակ քաջ հայտնի գեղանկարիչներ Բարտոլոմեուս Սպրանգերը (1546-1611) և Հենդրիկ Գոլցիուսը (1558-1617

1587-1596 թվականներին Աախենը աշխատում էր Գերմանիայում, որտեղ և ձեռք է բերում նուրբ հոգեբանություն ունեցող դիմանկարչի համբավ, աշխատելով Քյոլնի, Մյունխենի, Աուգսբուրգի ազնվական ընտանիքներում։ Հանս ֆոն Աախենը մի քանի կտավ է նկարել նաև Բավարիայի դուքս Վիլհելմի համար։

Աախենի ստեղծագործական ծաղկման շրջան համարվում է Ռուդոլֆյան Պրահայի ժամանակաշրջանը։ 1592 թվականին Հանս ֆոն Աախենը նկարեց Ռուդոլֆ II կայսեր պաշտոնական դիմանկարը, ինչից հետո հեռակայորեն հայտարարվեց պալատական նկարիչ և հրավիրվեց Պրահա (այնտեղ է տեղափոխվել 1597 կամ 1601 թվականին)։ Այդ դիմանկարը հանդիսանում է կայսեր ամենահայտնի նկարը։ Ըստ պատմաբանների ֆոն Աախենը հանդիսանում էր Ռուդոլֆ II կայսեր հավատարմատար անձ։ Հավանաբար հենց այս փաստն է պատճառ հանդիսացել կտավի վրա կայսեր ոչ միայն արտաքին, այլ նաև բնավորության գծերի ճշգրիտ արտացոլումը։ Ըստ հայտնի լինելու այդ դիմանկարի հետ կարող է մրցակցել միայն Ջուզեպպե Արչիմբոլդո վրձնին պատկանող Ռուդոլֆ II կայսեր դիմանկարը, որտեղ պատկերվում է բանջարեղենի, մրգերի և հատապտուղների ամբողջություն, որոնք կազմում են կայսեր դեմքը։

Գեղանկարչությամբ զբաղվելուց զատ, 1596 թվականից Հանս ֆոն Աախենը աշխատում էր Հաբսբուրգների ընտանիքում, որպես դիվանագետ։ Նա շատ է ճանապարհորդել դիվանագիտական միսիաների կազմում, ինչպես նաև Ռուդոլֆ II կայսեր հավաքածուի համար նոր նկարներ ձեռք բերելու նպատակով։ 1594 (կամ 1605) թվականին նկարչին շնորհվում է ազնվականի տիտղոս։ 1596 թվականին Հանս ֆոն Աախենը կնության է առնում պալատական երգահան դուքս Օրլանդո դի Լասսոյի աղջկան։ 1601 թվականին Հանս ֆոն Աախենը վերջնականապես տեղափոխվում է Պրահա և մնում է այնտեղ մինչև իր վախճանը։

ՍտեղծագործությունԽմբագրել

Հանս ֆոն Աախենը հակված էր շարժական, թեթև, սահուն պատկերների, անկայուն չափսերի, ջերմ, հագեցած գույների, որը ձգվում էր դեպի XVI դարի վենետիկյան գեղանկարչական դպրոց։ Նրա աշխատանքների հիման վրա ստեղծված փորագրությունները մեծ ազդեցություն են ունեցել Կենտրոնական Եվրոպայի գեղանկարչության վրա։ Հանս ֆոն Աախենի նկարները հանդիսանում են մաներիզմի բարդ արվեստի նմուշներ։ Հանս ֆոն Աախենը նկարում էր դիցաբանական, բարդ ալեգորիկ և կրոնական թեմաներով նկարներ, ինչպես նաև դիմանկարներ։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել