Հայկ Բոնապարտյան

հայ ռազմական և քաղաքական գործիչ

Հայկ Բոնապարտյան (խորհրդային «ուղղագրությամբ»), Հայկ Բոնապարտեան (դասական ուղղագրութեամբ), Հայկ Պոնափարթեան (արևմտահայ ուղղագրութեամբ), Haig Bonapartian (անգլերեն), Տոքտոր Պոնափարթ, Doctor Bonaparte (ծն.՝ 1880 թ. հոկտեմբերի 18-ին, Մալաթիայում, Փոքր Հայք[1]։ - վախճ.՝ 1955 թ. հունվարի 10, քաղաք Գլենդել, Լոս Անջելեսի կոմսություն, Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ[2]), հայ ռազմական և քաղաքական գործիչ, 20-րդ դարի սկզբի և առաջին տասնամյակների Հայ ազատագրական շարժման և անկախ պետականության կերտման գործընթացի մասնակից։ Եղել է զօրավար Անդրանիկ Օզանյանի երկարամեյա օգնականը, թարգմանիչը և համհարզը՝ կապիտան ռազմական կոչումով։ Կարծիք կար, որ հետագայում շնորհվել է գնդապետ ռազմական կոչումը, սակայն դա իրականությանը չի համապատասխանում։

Բոնապարտյան Հայկ (դոկտոր Բոնապարտ), ծննդյան անունը՝ Հայկ Բոնապարտեան
Բոնապարտեան Հայկ, ծննդեան անունը՝ Պոնափարթեան Հայկ
Haig Bonapartian.jpg
Պոնափարթեան Հայկ (Տոքթոր Պոնափարթ)
հունվարի 10, 1955(1955-01-10) (տարիքը 74)
ԾննդավայրՄալաթիա
Մահվան վայրԳլենդել
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Զորատեսակռազմաբժշկական ծառայություն
Ծառայության տարիներ1914—1921
Կոչումկապիտան՝ (վաշտապետ, հարյուրապետ)
Զորամաս* Օսմանյան բանակի զորամասեր, * Անդրանիկի կամավորական առաջին զորամաս, * Հայկական բանակային կորպուսի Արևմտահայ դիվիզիա * Անդրանիկի առանձին հատուկ հարվածային զորամաս
Հրամանատարն էր* Զանգեզուրի հայկական ինքնապաշտպանական շրջաններից մեկի
Պաշտոն
  • Զորավար Անդրանիկի համհարզ, թիկնապահ, թարգման * Զանգեզուրի ինքնապաշտպանական շրջաններից մեկի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-թուրքական պատերազմ (1914-1917),
Առաջին համաշխարհային պատերազմ,
Հայ-թուրքական պատերազմ, 1918թ.
ՀՀ պատվիրակութիւնը ԱՄՆ-ում: 1919թ.: Կենտրոնում՝ ՀՀ առաջին վարչապետ Յովհաննես Քաջազնունին, նրանից աջ՝ զօրավար Յակոբ Բագրատունին, Քաջազնունուց ձախ՝ զօրավար Անդրանիկ Օզանեանը, Անդրանիկի թիկունքին կանգնած է հարիւրապետ (կապիտան) Հայկ Բոնապարտեանը:

Վաղ շրջանԽմբագրել

Ծնուել է 1880 թ. հոկտեմբերի 18-ին, Մալաթիայում, Փոքր Հայք[1]։

Ծառայություն Օսմանյան կայսրության բանակումԽմբագրել

Ի թիվս 350 հազար օսմանահպատակ հայերի, որոնք որպէս շարքային զինուորներ սերժանտներ և սպաներ, հիմնականում 1914 թվականին զորակոչվել էին Օսմանյան բանակ[2], դոկտոր Հայկ Բոնապարտյանը ևս զորակոչվել էր ծառայելու որպես ռազմական բժիշկ[1]։

Փախուստ դէպի ռուսական կողմ և ծառայություն Անդրանիկի զորքերումԽմբագրել

Դոկտոր Հայկ Բոնապարտյանը, որպես բժիշկ 1915 թվականին հարկավոր էր օսմանյան ռազմական հրամանատարությանը, ուստի նրան իրավունք և ապահովություն էին տվել ծառայելու թուրք օսմանյան բանակում։ [1]

Ռազմաճակատում, թուրքական պաշտպանական դիրքերում վիրավորներին բժշկական օգնություն ցույց տալու ժամանակ, Բոնապարտյանը որոշում է փախչել թուրք օսմանական բանակից և անցնել ռուսապատկան Կովկաս։ [1]

Ձի հեծած, սրընթաց անցնում է ռազմաճակատի գիծը և թուրքական զենքերի կրակոցների տեղատարափի տակ՝ հրաշքով ողջ մնալով՝ հասնում է ռուսների կողմը և մտնում Անդրանիկ Օզանյանի կամավորական զորամասի մեջ։ [1]

Այդ զորամասում էլ ծառայում է մինչև պատերազմի վերջը։ [1]

Ի դեպ, այդ զորամասը մեկն էր այն հայկական կամավորական՝ թվով մինչև 10 զորամասերից, որոնց անձնակազմի ընդհանուր քանակությունը կազմում էր մինչև 15 հազարի։ [2] Ռուսական կայսերական բանակի կանոնավոր զորքերում ծառայում էր ավելի քան 265 հազար հայ զինվոր, ենթասպա, սպա և գեներալ։ [2] Ուստի՝ կամավորական հայ զորամասերի հետ միասին՝ հայ զինծառայողների քանակությունը Ռուսաց բանակում կազմում էր շուրջ 280 հազար։ [2] Ոչ պակաս 15-20 հազար հայ զինծառայող էլ կար դաշնակից Անգլիական և Ֆրանսիական բանակներում։ [2] Այսինքն՝ Բ Աշխարհամարտում հայ ժողովուրդը՝ հարկադրաբար կռվելով ռազմաճակատի երկու կողմերում՝ դուրս էր բերել մոտ 650 հազար զորք (350 հազարը՝ օսմանյան դրոշի տակ, 300 հազարը՝ ԱՆՏԱՆՏԱ-ի)։ [2]

Բոնապարտյանի պես՝ որոշ քանակությամբ հայեր կարողացան փախչել օսմանյան բանակից և անցնել ԱՆՏԱՆՏԱ-ի բանակների կազմը։ Սակայն 90-95%-ը զոհ գնաց ցեղասպանությանը[2]։

 
Զօրավար Անդրանիկ Օզանեան:

Մասնակցութիւն Արևմտահայոց համագումարներինԽմբագրել

Դոկտոր Հայկ Բոնապարտեանը մասնակցել է Արևմտահայերի համագումարներին։

1917 թ. մայիսին Երևանում տեղի ունեցած Արևմտահայոց Առաջին համագումարին։ Ընտրվել է Արևմտահայոց Խորհրդի անդամ (15 հոգի)[3][4][5]։,,:

Բժիշկ Հայկ Բոնապարտյանը մասնակցել է նաև 1919 թ. փետրվար 6-ից մինչև 13-ը տեղի ունեցած Արևմտահայ Բ համագումարին, որի կողմից գաղտնի քվեարկությամբ ընտրվել է «Արարատեան Հանրապետութեան մէջ ապրող Արևմտահայերի Գործադիր Մարմնի (9 հոգի) անդամ[6][7][8]։,,Նաև հանդես է եկել կարևոր զեկուցմամբ։ [7]

Դոկտոր Հայկ Բոնապարտեանը մասնակցել է նաև 1919 թ. Փարիզում տեղի ունեցած Արևմտահայոց համագումարին։ Սակայն ո՛չ որպես պատվիրակ, այլ՝ որպես այդտեղ արդեն ընտրված Արևմտահայոց Խորհրդին (ղեկավար՝ Պողոս Նուբար փաշա) հյուր եկած զորավար Անդրանիկի համհարզ, ինչպես նաև՝ Կովկասյան ռազմաճակատի և ՀՀ (Հայաստանի Հանրապետություն) մասին ելույթով հանդես եկած բանախոս[9]։

Արևմտահայաստանի հարցում պառակտում արևմտահայ և արևելահայ ազգային գործիչների միջևԽմբագրել

Ռուսական կայսրութեան 1917 թ. փլուզումից յետոյ սկսուեցին քաղաքական զարգացումներ, որոնք մեծապէս ազդեցին նաև հայ ազգային-քաղաքական կեանքի և մտքի վրայ։ 1918 թ. մարտին մի կողմից բոլշևիկեան Ռուսաստանի և միւս կողմից կայզերական Գերմանիայի և իր դաշնակիցների, այդ թվում՝ Օսմանեան Թուրքիայի միջև ստորագրուեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրրը։ Այս բոլորը՝ հատկապես 1917-ի աշնանից սկսած՝ բացասաբար անդրադարձան ներհայկական քաղաքական դաշտի վրա։ Արևմտահայաստանի ազատագրության և պաշտպանության հարցում տեղի ունեցավ լուրջ պառակտում ամենահզոր հայկական քաղաքական կազմակերպության՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության ներսում։ Արևմտահայ մի շարք դաշնակցականներ, այդ թվում դոկտոր Հայկ Բոնապարտյանը, Վահան Թոթովենցը, Լևոն Թյությունջյանը հրաժարվեցին ՀՅԴ-ից[10] և հավաքվեցին զորավար Անդրանիկ Օզանյանի շուրջը։ [11]

Գործունեությունը Անդրանիկի Արևմտահայ դիվիզիայումԽմբագրել

Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ 1917 թվականի աշնանից մինչև 1918 թվականի փետրվարի վերջը գործող Արևմտահայ դիվիզիայում, որը արևմտահայերն իրենք անվանում էին «Հայկական Զօրաբաժին», կապիտան Հայկ Բոնապարտյանը եղել է զօրավար Անդրանիկ Օզանյանի երկարամեյա օգնականը, թարգմանիչը և համհարզը՝ կապիտան ռազմական կոչումով[11]։ [12]։ [13]։

Կարին (Էրզրում) քաղաքումԽմբագրել

1918 թ. փետրվարի 10-ից մինչև փետրվարի 27-ը գեներալ-մայոր Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ 9000 հայկական զորքը, որից 4000-4500 կանոնավոր, 4500 անկանոն զորամասեր և ստորաբաժանումներ, 600 բերդային թնդանոթներով՝ պաշտպանում էր Հայոց փառահեղ բերդաքաղաք և Արևմտահայաստանի մայրաքաղաք Կարին կամ Էրզրում քաղաքը։ Անդրանիկի կողքին անընդհատ գտնվում էր դոկտոր, կապիտան Հայկ Բոնապարտյանը։ [2]

Մասնակցություն Զանգեզուրի ինքնապաշտպանությանըԽմբագրել

Կարին քաղաքի անկումից հետո Անդրանիկը որոշեց մեկնել Զանգեզուր՝ իր արևմտահայ կամավորական զորքերով պաշտպանելու այդ հայկական երկրամասը։ Անդրանիկի հետ էր իր անբաժան համհարզը՝ կապիտան Բոնապարտյանը։ [14][15]

 
Անդրանիկը՝ Յատուկ Հարուածային Զօրամասի Հրամկազմի հետ, Սյունիք, Զանգեզուր, 1918

1918 թվականի հուլիսի վերջերին Անդրանիկն իր ավելի քան 3-հազարանոց «Հարվածող զորամասով» և թուրքահայ ու նախիջևանահայ շուրջ 35 հազար գաղթականներով մտավ Զանգեզուր։

Գաղթականությունը հիմնականում տեղավորվեց Սիսիանի շրջանում, իսկ զորամասի ստորաբաժանումները՝ զորավար Սմբատի, Սասունցի Մուշեղի, կապիտան Հայկ Բոնապարտյանի, Բորտի, Կալմակովի և Վիչինի, Ջեբեջիի, Փիլոսի, Հասրաթի, Հարությունի և ուրիշ հայտնի զինվորական գործիչների հրամանատարությամբ տեղակայվեցին Զանգեզուրի գավառի չորս շրջաններում։ Անդրանիկի զորամասից քիչ առաջ Զանգեզուր էր մտել նաև 1918 թվականի սկզբին արցախցի հայ զինվորականներից Թիֆլիսում կազմավորված Շուշիի զորագունդը՝ գնդապետ Միքայել Մելիք-Շահնազարյանի հրամանատարությամբ[3]։

[16]։

1919 թվականի մարտին զորավար Անդրանիկ Օզանյանը հարկադրված էր թողնել Զանգեզուրը։ Անգլիացիների միջոցով հասնելով իր նպատակին, Ադրբեջանը գերազանցող ուժերով հարձակվեց Կապանի ուղղությամբ՝ զավթելով մի շարք հայկական բնակավայրեր, իսկ միաժամանակ Նախիջևանի կողմից ներխուժած թուրքական զորքերը, ընդհուպ մոտենալով Զանգեզուրի սահմաններին, սպառնում էին Հայաստանի Հանրապետությունից անջատել այդ տարածքը[17]։

Ռազմական կոչումներԽմբագրել

Կարծիք կա, որ ծառայության վերջին շրջանում Հայկ Բոնապարտյանին շնորհվել է գնդապետ ռազմական կոչում։ Բայց պատմաբան, Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեանը (Բագրատունի), hիմնվելով այն փաստի վրա, որ Ֆորեսթ Լօուն մեմորիալ փարք գերեզմանոցում (քաղաք Գլենդէյլ, Լոս Անջելեսի կոմսություն, Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ) գտնվող Հայկ Բոնապարտյանի շիրմաքարի վրա անգլերեն գրված է Captain, հաստատում է, որ Հայկ Բոնապարտեանի վերջին ռազմական կոչումն էր կապիտան (հարյուրապետ)։ [2]

Այլ կոչումներԽմբագրել

Հայկ Բոնապարտյանը ունեցել է Բժիշկ (դոկտոր) կոչում։ [3][18],

Աշխատանք մամուլումԽմբագրել

Հայկ Բոնապարտյանը եղել է Անդրանիկ Օզանեանի 1917 թ. հիմնադրած արևմտահայ «Հայաստան» օրաթերթի խմբագրական խորհրդի անդամ[18]։

Մասնակցութիւն Հայկական պատուիրակութեան այցին ՖրանսիաԽմբագրել

Զորավար Անդրանիկ Օզանյանի հետ 1919 թ. Փարիզ, Ֆրանսիա են այցելել նրա երկու թիկնապահները՝ կապիտան Հայկ Բոնապարտյանը և կապիտան Ջիմ Չանկալյանը։ Այցի նպատակն էր Հայ Ազատագրական պայքարի շարունակումը և Հայոց Կիլիկիայի ազատագրումը։

Այցի ընթացքում հանդիպել են բազում հայ և օտարերկրյա ականավոր գործիչների, այդ թվում՝ Պողոս Նուբար Փաշային, Գաբրիել Նորատունկյանին, Վահան Փափազյանին, Ավետիս Թերզիբաշյանին և Ֆրանսիայի նախագահ Պուանկարեին[19][20][21][22][23]։,,,,

Ֆրանսիա այցի ընթացքում Անդրանիկը փորձում էր համոզել ԱՆՏԱՆՏԱ-ի կառավարություններին, որ նրանք ռազմական գրավման ենթարկեն Արևմտյան Հայաստանը, սակայն հաջողություն չունեցավ[24][25]։,

Պատկեր:Boghos Nubar Pasha (1906), TIMEA.jpg
Պօղոս Նուպար Փաշա:

Մասնակցութիւն Անդրանիկի Անգլիա կատարած այցինԽմբագրել

Ելնելով եղած պատմական տեղեկութիւններից՝ Բոնապարտյանը, որպես համհարզ, մասնակցել է նաև Անդրանիկի 1919թ. ամռանը և աշնանը Անգլիա, մասնավորապես՝ Լոնդոն և Մանչեսթեր կատարած այցին։ [2][26],

Անգլիա այցի ընթացքում ևս Անդրանիկը փորձում էր համոզել ԱՆՏԱՆՏԱ-ի կառավարություններին, որ նրանք ռազմական գրավման ենթարկեն Արևմտյան Հայաստանը, սակայն դարձեալ հաջողություն չունեցավ[24][25]։,

Մասնակցութիւն Հայկական պատուիրակութեան այցին ԱՄՆԽմբագրել

 
Հայկական պատվիրակությունը ԱՄՆ-ում։ Ներկա են Անդրանիկ Օզանյանը, Հովհաննես Քաջազնունին և այլն, 1919: Անդրանիկի թիկունքին` աջ ուսի կողմից՝ կանգնած է հարիւրապետ (կապիտան) Հայկ Բոնապարտեանը:

Մասնակցել է 1919 թ. Զորավար Հակոբ Բագրատունու գլխավորությամբ հայոց պատվիրակության կազմում՝ Անդրանիկի՝ ԱՄՆ կատարած այցին[24]։ Զորավար Հակոբ Բագրատունին գլխավորում էր ՀՀ ռազմական պատվիրակությունը, Անդրանիկը՝ դրա մաս կազմող Արևմտահայ պատվիրակությունը[24]։

Պատվիրակությունը Նյու Յորք հասավ նոյեմբերի 22-ին[24]։

Մասնակցութիւն Անդրանիկի այցին ԵգիպտոսԽմբագրել

Անդրանիկ Օզանեանի Աղէքսանդրիա, Եգիպտոս կայացած այցի ժամանակ 1920 թ. աշնանը[27], կապիտանի (հարիւրապետ) կոչումով Բոնապարտեանը եղել է Զօրավարի շքախմբում[28][29]։,:

Անդրանիկ Օզանեանի Աղէքսանդրիա, Եգիպտոս կայացած այցի ժամանակ 1920 թ. աշնանը, նույն՝ կապիտանի (հարիւրապետ) կոչումով Զօրավարի շքախմբում եղել է նաև ԱՄՆ բանակի սպա Ջիմ Չանկալյանը[28][29],:

ՎախճանԽմբագրել

Հայկ Բոնապարտյանը վախճանվել է 1955 թ. հունվարի 10-ին (74 տարեկան)։

Թաղված է Ֆորեսթ Լօուն մեմորիալ փարք գերեզմանոցում, քաղաք Գլենդէյլ, Լոս Անջելեսի կոմսություն, Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ։ [2]

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  1. Անդրանիկ Չելեպեան, Զօրավար Անդրանիկ, Երևան, 1990 թ.:
  2. Սիմոն Վրացեան, Հայաստանի Հանրապետութիւն, Երևան,1993 թ.:
  3. Վահան Փափազեան, Իմ Յուշերը, Պէյրութ, 1952 թ.:
  4. Աւետիս Թերզիբաշեան, Անդրանիկ, Փարիզ, 1942 թ.:
  5. Զօրավար Անդրանիկի Կովկասեան Ճակատի Պատմական Օրագրութիւնը, 1914-1917 թթ., Օրագրուած Զօրավարին Թիկնապահ Զինուորէն, Պոսթոն, 1924 թ.:
  6. Փրոֆեսոր Հայկ Արամեան, Զօրավար Անդրանիկ Փարիզի մէջ, «Պայքար» Տարեգիրք, 1961 թ.:
  7. Richard G. Hovhannisyan, The Republic of Armenia, volume I, The First year, 1918-1919, Berkeley, Los Angeles, 1971.
  8. Սմբատ Յոխիկեան, Դրուագներ Եգիպտահայ կեանքէն (Ազգային Հերոս Զօրավար Անդրանիկի Մահուան 53-րդ տարեդարձին առթիւ), «Հայրենիք» Օրաթերթ, Օգոստոս 30, 1980 թ.:
  9. Համբարձում Երամեան, Յուշարձան Վան-Վասպուրականի, հատոր Բ, էջ 459, էջ 461, Աղէքսանդրիա, 1929 թ.:
  10. Զանգեզուրի հերոսամարտը։ ՀՀ ՊՆ ՙՙՄայր Հայաստան՚՚ Ռազմական թանգարան, պաշտոնական կայք։ 2015-08-04։
  11. Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, Հայաստանի ռազմական պատմութիւն, Երևան, 2010 թ. (անտիպ)։

Արտաքին հղումներԽմբագրել

  1. Irazek.am, Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության պաշտոնական պատվիրակությունն ԱՄՆ-ում` 1919թ-ին. Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատմական բացառիկ լուսանկար.

Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության պաշտոնական պատվիրակությունն ԱՄՆ-ում` 1919 թվականին։ Ներքևի շարքում ձախից՝ աջ. ՀՀ ֆինանսների նախարար Արտաշես Էնֆիաջյան, իշխան, գեներալ, հետագայում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Հակոբ Բագրատունի, ՀՀ վարչապետ Հովհաննես Քաջազնունի, զորավար Անդրանիկ Օզանյան, ՀՀ խորհրդարանի պատգամավոր, պրոֆեսոր Աբրահամ Տեր-Հակոբյան։ Վերևի շարքում ձախից՝ աջ. Ա. Պիրալյան, Մ. Տեր-Պողոսյան, Ս. Մելիքյան, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարո Փաստրմաճյան, գնդապետ Հայկ Բոնապարտյան։

Փախստականներով լի նորանկախ Հայաստանի համար այդ դժվարագույն ժամանակաշրջանում ՀՀ պատվիրակությունը կարողացավ լուծել երկրի պարենավորման հարցը՝ ԱՄՆ-ից մեկ միլիոն 300 հազար փութ ալյուր, մեծ քանակությամբ հացահատիկ և պահածո բերելով Հայաստան»:[3],

ԱղբյուրներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Անդրանիկ Չելեպեան, Զօրավար Անդրանիկ, Երևան, 1990թ., էջ 572։
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, Հայաստանի ռազմական պատմութիւն, Երևան, 2010թ. (անտիպ)։
  3. 3,0 3,1 Անդրանիկ Չելեպեան, Զօրավար Անդրանիկ, Երևան, 1990, էջ 375։
  4. Անդրանիկ Չելեպեան, Զօրավար Անդրանիկ, Երևան, 1990, էջ 376։
  5. Սիմոն Վրացեան, Հայաստանի Հանրապետութիւն, Երևան,1993թ., էջ 32։
  6. Սիմոն Վրացեան, Հայաստանի Հանրապետութիւն, Երևան,1993թ., էջ 271։
  7. 7,0 7,1 Սիմոն Վրացեան, Հայաստանի Հանրապետութիւն, Երևան,1993թ., էջ 272։
  8. Սիմոն Վրացեան, Հայաստանի Հանրապետութիւն, Երևան,1993թ., էջ 275։
  9. Անդրանիկ Չելեպեան, Զօրավար Անդրանիկ, Երևան, 1990, էջ 570-576։
  10. Վահան Փափազեան, Իմ Յուշերը, Պէյրութ, 1952, էջ 456։
  11. 11,0 11,1 Անդրանիկ Չելեպեան, Զօրավար Անդրանիկ, Երևան, 1990, էջ 403։
  12. Անդրանիկ Չելեպեան, Զօրավար Անդրանիկ, Երևան, 1990, էջ 444։
  13. Անդրանիկ Չելեպեան, Զօրավար Անդրանիկ, Երևան, 1990, էջ 445։
  14. Անդրանիկ Չելեպեան, Զօրավար Անդրանիկ, Երևան, 1990թ., էջ 444։
  15. Անդրանիկ Չելեպեան, Զօրավար Անդրանիկ, Երևան, 1990թ., էջ 445։
  16.  
  17. Զանգեզուրի հերոսամարտը։ ՀՀ ՊՆ ՙՙՄայր Հայաստան՚՚ Ռազմական թանգարան, պաշտոնական կայք։ 2015-08-04։ [1] Արխիվացված՝ 2016-03-04 [2]
  18. 18,0 18,1 Անդրանիկ Չելեպեան, Զօրավար Անդրանիկ, Երևան, 1990, էջ 373։
  19. Անդրանիկ Չելեպեան, Զօրավար Անդրանիկ, Երևան, 1990, էջ 570-576
  20. Փրոֆեսոր Հայկ Արամեան, Զօրավար Անդրանիկ Փարիզի մէջ, «Պայքար» Տարեգիրք, 1961, էջ 97-98։
  21. Աւետիս Թերզիբաշեան, Անդրանիկ, Փարիզ, 1942, էջ 383։
  22. Աւետիս Թերզիբաշեան, Անդրանիկ, Փարիզ, 1942, էջ 385։
  23. Աւետիս Թերզիբաշեան, Անդրանիկ, Փարիզ, 1942, էջ 386-389։
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 Անդրանիկ Չելեպեան, Զօրավար Անդրանիկ, Երևան, 1990, էջ 590։
  25. 25,0 25,1 Richard G. Hovhannisyan, The Republic of Armenia, volume I, The First year, 1918-1919, Berkeley, Los Angeles, 1971, էջ 191.
  26. Անդրանիկ Չելեպեան, Զօրավար Անդրանիկ, Երևան, 1990թ., էջ 579-590։
  27. Սմբատ Յոխիկեան, Դրուագներ Եգիպտահայ կեանքէն (Ազգային Հերոս Զօրավար Անդրանիկի Մահուան 53-րդ տարեդարձին առթիւ), «Հայրենիք» Օրաթերթ, Օգոստոս 30, 1980թ., էջ 6։
  28. 28,0 28,1 Անդրանիկ Չելեպեան, Զօրավար Անդրանիկ, Երևան, 1990, էջ 641։
  29. 29,0 29,1 Համբարձում Երամեան, Յուշարձան Վան-Վասպուրականի, հատոր Բ, էջ 459, էջ 461, Աղէքսանդրիա, 1929թ., էջ 459, էջ 461։