Լևոն Թյությունջյան

հայ նկարիչ

Լևոն Թյությունջյան (մարտի 15, 1906(1906-03-15)[1], Ամասիա, Թուրքիա - դեկտեմբերի 1, 1968(1968-12-01)[1][2][3], Փարիզ), հայ նկարիչ։

Լևոն Թյությունջյան
Ծնվել էմարտի 15, 1906(1906-03-15)[1]
ԾննդավայրԱմասիա, Թուրքիա
Վախճանվել էդեկտեմբերի 1, 1968(1968-12-01)[1][2][3] (62 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա[2] և  Օսմանյան կայսրություն
ԿրթությունՍուրբ Ղազար կղզի և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ և խեցեգործ
Ոճսյուրռեալիզմ
Լևոն Թյությունջյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Լևոն Թյությունջյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Ամասիա քաղաքում մանկավարժների ընտանիքում։

  • 1923 թվականից հաստատվել է Փարիզում
  • 1929 թվականից Թյությունջյանը սկսում է ստեղծագործել սյուրռեալիզմի շրջանակներում։ Այս ուղղությանը հարող մի քանի արվեստագետների՝ Հելիոնի, Վանցի ու Քարսլուի հետ հիմնում է այդ շրջանում նորաձև և բնականոն երևույթ դարձած գեղագիտական-գեղարվեստական խումբ
  • 1930 թվականից Թյությունջյանը հայտնի արդի նկարիչներ Արփի, Գլեյզի, Ջակոմետտիի, Հերբենի, Դելոնեի ու շատ այլ հանրաճանաչ դեմքերի հետ հիմնում է «Վերացապաշտություն և ստեղծում» շարժումը
  • 1950-ական թվականներից զբաղվել է խեցեգործությամբ, արժանացել միջազգային մրցանակների

Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, արտասահմանյան թանգարաններում[4]։

Ստեղծագործություններ խմբագրել

Ֆրանսիայի նոր արվեստի ստեղծողներից է, գերիրապաշտական ուղղության ներկայացուցիչներից։ Ստեղծել է հիմնականում նատյուրմորտներ և դիմանկարներ, որոնք աչքի են ընկնում պլաստիկայի նուրբ զգացողությամբ ու կառուցվածքի խորիմաստությամբ։

«Դեղին դիմակ» և «Կարմիր դիմակ» աշխատանքները, որոնք Հայոց Ցեղասպանության ժամանակ տիրող սարսափի, արյունահեղության, կորստի, ապա դատարկության և հայրենիքի նկատմամբ կարոտի զգացումների մարմնացումն են։

  • «Նատյուրմորտ», 1940[5]
  • «Սեղան և աթոռ», 1940
  • «Դիմանկար», 1925[6]
  • «Կոմպոզիցիա», 1967[7]
  • «Կոմպոզիցիա»[8]

Ցուցահանդեսներ խմբագրել

1925 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Փարիզում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. «Նատյուրմորտ», Լևոն Թյությունջյան
  6. «Դիմանկար», Լևոն Թյությունջյան
  7. «Կոմպոզիցիա», Լևոն Թյությունջյան
  8. «Կոմպոզիցիա», Լևոն Թյությունջյան

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Թյությունջյան» հոդվածին։