Հայկական լեռնաշխարհի ջրագրություն

Քանի որ Հայկական լեռնաշխարհի կլիման ընդհանուր առմամբ ցամաքային է, այդ պատճառով նրա ջրագրական ցանցը թույլ է զարգացած։ Այդուհանդերձ, այստեղ շատ արագահոս, սահանքավոր լեռնային գետերը , գեղատեսիլ լճերը, բարձր լեռների կատարներին ամբողջ տարին պահպանվող փոքր սառցադաշտերը։ Միջլեռնային գոգավորությունների ապարաշերտերում և լեռավահանների ու սարավանդների ճեղքատված լավաներում կուտակված են ստորերկրյա ջրեր։

Մեր լեռնաշխարհը բարձրադիր ջրբաժան է Կասպից և Սև ծովերի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանների միջև։ Այստեղից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի նշանավոր գետեր Եփրատը, Տիգրիսն ու Արաքսը, որոնց ակունքները լեռնաշխարհի կենտրոնական մասում մոտենում են միմյանց։

Պարսից ծոցի ավազան խմբագրել

Եփրատն ու Տիգրիսը պատկանում են Պարսից ծոցի ավազանին։

Եփրատ խմբագրել

 
Եփրատ գետը

Եփրատը կազմավորվում է Արևմտյան Եփրատի և Արևելյան Եփրատի միախառնումից։ Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Ծաղկավետ լեռներից, հատելով մի քանի դաշտեր՝ ստորին հոսանքում ստեղծվում է Ակն խոր կիրճը և ապա դուրս գալիս Խարբերդի դաշտ։

Արևելյան Եփրատը սկիզբ է առնում Ծաղկաց լեռների հյուսիսային լանջերից։ Ալաշկերտի մոտ նրան է միախառնվում Բագրևանդ վտակը։ Մինչ Խարբերդի դաշտում Արևմտյան Եփրատին միանալը գետն անցնում է մի քանի դաշտերով և նրանց միջև գտնվող խոր կիրճերով։ Արածանու ջրերը հազարամյակներ շարունակ օգտագործվել են Խարբերդի, Բալահովտի և Մշո դաշտերի ոռոգման համար։

 
Տիգրիս գետը

Եփրատը Մալաթիայի դաշտում մի քանի վտակներ ընդունելուց հետո սզոցում է Հայկական Տավրոսի լեռնաշղթան և, առաջացնելով ավելի քան 300 սահանք ու ջրվեժ, դուրս է գալիս Միջագետքի հարթավայր։

Տիգրիս խմբագրել

Տիգրիսը սկիզբ է առնում Հայկական Տավրոսի լեռներիցև ձևավորվում է Արևմտյան և Արևելյան Տիգրիսի միախառնումից։ Այն, սնվելով Հայկական Տավրոսի միջին և բարձր գոտու առատ տեղումներից, Եփրատի համեմատ ավելի ջրառատ է։ Ստորին հոսանքում այն միջագետքի հարթավայրում միանում է Եփրատին և կազմում Շաթ-էլ-Արաբ գետը։

Կասպից ծոցի ավազան խմբագրել

 
Արաքս գետը

Կասպից ծովի ավազանի նշանավոր գետերն են Արաքսը և Կուրը։

Արաքս խմբագրել

Արաքսը կոչել են հայոց մայր գետ։ Սկիզբ առնելով Բյուրականի լեռների լճակ-աղբյուրներից՝ Արաքսը հոսում է հյուսիս-արևելք և ճեղքելով Հայկական Պարը` մտնում է Բասենի դաշտ։

Արաքսը հոսելով Կաղզվանի ոչ լայն դաշտում առաջացրած 1000 մ խորությամբ կիրճով` գալարուն հունով մտնում է Արարատյան դաշտ։

Արաքսը Մեղրու կիրճում սահանքներ առաջացնելուց հետո հոսում է Կուր-Արաքսյան դաշտավայրով և ակունքից սկսած 1072 կմ թափառելուց հետո միանում է Կուրին։

 
Կուր գետը

Արաքսի բերուկները պատճառ են դարձել, որ գետն Արարատյան դաշտում փոխի հունը։ Արգիշտիխինիլի Արմավիր և Արտաշատ պատմական քաղաքներից բնակչությունը հեռացել է կենսական նշանակությունը հեռացել է կենսական նշանակություն ունեցող Արաքսի հունը փոխվելու պատճառով։ Արաքսը, ինչպես և Եփրատը, համարվում է դրախտի 4 գետերից մեկը։

Կուր խմբագրել

Կուրը սկիզբ է առնում Կող բարձր լեռնային գոգավորության ճահիճներից։ Վերին հոսանքում այն գեղատեսիլ կիրճերով գետ է։ Ստորին հոսանքում հանդարտ հոսելով ` ներառում է Արաքսը և թափվում է Կասպից ծով։Կուրի նշանավորր վտակներն են Խրամ, Աղստև , Փարվանա և Թարթառ գետերը։

Լճերը խմբագրել

Հայկական լեռնաշխարհը հարուստ է լճերով, որոնք տարբեր ծագում ունեն։

Վանա լիճ խմբագրել

 
Վանա լիճ, տեսարան Աղթամար կղզուց

Վանա լիճը հնում կոչվել է Տոսպա լիճ , Ռշտունյաց ծով, Նաիրի երկրի ծով և այլ անուններով։ Հարավային ափերի լճի մեջ են մխրճվում Հայկական Տավրոսի զառիթափ ժայռերը։ Հյուսիսային մերձափնյա հարթություններին զուգահեռ ձգվում են Ծաղկանց, արևելքից` Վասպուրականի լեռները։ Վանա լճի մակարդակը հաճախակի տատանվել է։ Ժամանակին լճի ափին կառուցված Արճեշի բերդի մնացորդներն այժմ կիսով չափ ջրի տակ են։ Դա վկայում է լճի մակարդակի բարձրացման մասին։ Վանա լճի հայելին գտնվում է ծովի մակարդակից 1720 մ բարձրության վրա, առավելագույն խորությունը 451 մ է։ Սա նույնպես անհոսք լիճ է։ Աղիությունը Ուրմիայի համեմատ բավականին փոքր է, կազմում է մոտ 20%0։ Լճի մեջ արևելքից և հյուսիս-արևելքից թափվում են Բերկրի, Արճեշ և այլ գետերը։ Լճի միակ բնակիչը Վանա տառեխ ձկնատեսակն է։ Վանա լճում կան կղզիներ, որոնցից նշանավոր է Աղթամարը։ Այստեղ է գտնվում հայոց միջնադարյան կոթողներից մեկը՝ 10-րդ դարի Սուրբ-Խաչ եկեղեցին, որը վերջերս վերանորոգվել է։