Կարասու (գետ)
(Վերահղված է Արևմտյան Եփրատից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարասու (այլ կիրառումներ)
Կարասու (թուրքերեն՝ Karasu) կամ Արևմտյան Եփրատ, գետ Հայկական լեռնաշխարհում։ Արածանիի հետ առաջացնում են Եփրատը։ Երկարությունը՝ 470 կմ, ավազանը՝ 22 հազար կմ2։ Սկիզբ է առնում Ծաղկավետ լեռների հարավային լանջից՝ մոտ 3000 մ բարձրությունից։
Կարասու | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 470 կմ |
Ավազանի մակերես | 22 000 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ծաղկավետ |
Գետաբերանի տեղակայում | Եփրատ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Թուզլուսու, Շաղագոմքի գետ, Q19312190?, Դերջան, Բարաձոր, Բուլանըղ, Արտվանիսսու և Աղտաղտ |
Երկիր | Թուրքիա |
Երկրամաս | Էրզրումի մարզ և Էրզինջանի մարզ[1] |
Անվանում
խմբագրելԱնվանումն առաջացել է թուրքերեն Կարա ― «սև» և սու ― «ջուր» բառերից, այսինքն՝ «սև ջուր» (թուրքական շատ տարածված գետանուն է, որը նկատի ունի ոչ թե գետի ջրի գույնը, այլ գետի սնման աղբյուրը. գետը գոյանում է գրունտային ջրերից՝ ի հակադրություն Աղսու ― «սպիտակաջուր» գետանվան, որը նկատի ունի գետի գոյացումը ձյան հալոցքային ջրերից)[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 310)։ |