Կորադո Ջինի (իտալ.՝ Corrado Gini, մայիսի 23, 1884(1884-05-23)[1][2], Մոտա դի Լիվենցա, Տրևիզո, Վենետո, Իտալիա - մարտի 13, 1965(1965-03-13)[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի վիճակագիր, սոցիոլոգ, ժողովրդագիր և տնտեսագետ, ֆաշիզմի առաջատար տեսաբաններից և գաղափարախոսներից մեկը։ «Ֆաշիզմի գիտական հիմքերը» գրքի հեղինակն է (1927)։ Օրգանական կոնցեպցիայի և ազգությունների նկատմամբ դրա կիրառման կողմնակից է[3]։

Կորադո Ջինի
իտալ.՝ Corrado Gini
Corrado Gini.jpg
Ծնվել էմայիսի 23, 1884(1884-05-23)[1][2]
Մոտա դի Լիվենցա, Տրևիզո, Վենետո, Իտալիա
Մահացել էմարտի 13, 1965(1965-03-13)[1][2] (80 տարեկան)
Հռոմ, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy (1946–2003).svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունտնտեսագետ, վիճակագրագետ, սոցիոլոգ, ժողովրդագիր և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Հռոմի Սապիենզա համալսարան, Պադովայի համալսարան և University of Cagliari?
Գործունեության ոլորտտնտեսագիտություն, Վիճակագրություն և Ժողովրդագրություն
ԱնդամակցությունԼինչեի ազգային ակադեմիա և Italian Statistical Society?
Ալմա մատերԲոլոնիայի համալսարան
Տիրապետում է լեզուներինիտալերեն[1]
ՊարգևներԷկոնոմետրիկ միության անդամ

Մշակել է հայտնի «Ջինիի գործակիցը»՝ Լորենցի կորի հանրահաշվական մեկնաբանումը։

Գիտական կենսագրությունԽմբագրել

Կորադո Ջինին ծնվել է 1884 թվականի մայիսի 23-ին Տրևիզո քաղաքից ոչ հեռու գտնվող Մոտա Դի Լիվենցայում՝ հարուստ հողատերերի ընտանիքում։

Ուսանել է Բոլոնիայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ միաժամանակ ուսումնասիրելով մաթեմատիկա, տնտեսություն և կենսաբանություն։ Ավարտելով Բոլոնիայի համալսարանը, 1905 թվականին, նա դասավանդել է Կալյարիի (1910 թվականից), Պադովայի (1913 թվականից) և Հռոմի (1925 թվականից) համալսարաններում՝ զբաղեցնելով կենսաչափության, ժողովրդագրության, սահմանադրական իրավունքի, քաղաքատնտեսություն, սոցիոլոգիայի և վիճակագրության պրոֆեսորի պաշտոնները։ Նրա շահերը զգալիորեն դուրս էին գալիս վիճակագրության և իրավագիտության ձևական սահմաններից։ Հռոմի համալսարանում նա հիմնադրել է սոցիոլոգիայի ամբիոնը, որը գլխավորել է։

Կորադո Ջինին 1920 թվականին հիմնադրել է Metron վիճակագրական ամսագիրը, որը ղեկավարել է մինչև իր մահը։ Այս ամսագիրը հրապարակման էր ընդունում միայն հոդվածներ, որոնք ունեն գործնական կիրառություն[4]։

Ջինին և ֆաշիզմըԽմբագրել

1920-ական թվականներին Ջինին սերտորեն շփվում էր Բենիտո Մուսոլինիի հետ։ Ջինին ֆաշիստական գաղափարի կողմնակից էր և գրել է «Ֆաշիզմի գիտական հիմքերը» հոդվածը, որում ֆաշիստների գաղափարները հիմնավորում էր սոցիալական և կենսաբանական գործընթացների (օրգանական) և սոցիալական դարվինիզմի միջև նմանության տեսանկյունից։ Լինելով նաև եվգենիկայի կողմնակից և նրա կապը ժողովրդագրության հետ, Ջինին կազմակերպել է մարդաբանական արշավ դեպի Լեհաստան՝ այդ երկրի բնակչության, մասնավորապես, կարաիմովի ուսումնասիրության համար։ Հույս էր հայտնում, որ նացիստական Գերմանիայի և ֆաշիստական Իտալիայի հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում կփոխի մարդկային հասարակության կառուցվածքը։ Սակայն Կորադո Ջինին ոչ մի կերպ չի աջակցել ռասայական օրենքներին և հրեաների իրավունքների սահմանափակմանը, որոնք տեղի են ունեցել դրանց հիման վրա Գերմանիայում և Իտալիայում[5][6]։

ԿարիերաԽմբագրել

1926 թվականին Կորադո Ջինին կազմակերպել է Հռոմի վիճակագրության կենտրոնական ինստիտուտը, բոլոր իտալական վիճակագրական ծառայությունների միասնական կենտրոնը և դարձել նրա նախագահը։ Այդ պաշտոնից ազատվել է 1932 թվականին[7]։

  • 1933 թվականին եղել է միջազգային սոցիոլոգիական ինստիտուտի փոխնախագահ։
  • 1934 թվականին՝ Իտալիայի գենետիկայի և եվգենիկայի ընկերության նախագահ։
  • 1935 թվականին՝ Լատինական Ամերիկայի երկրներում եվգենիկ ընկերությունների միջազգային ֆեդերացիայի նախագահ։
  • 1937 թվականին՝ իտալական սոցիոլոգիական ընկերության նախագահ։
  • 1941 թվականին՝ իտալական վիճակագրական ընկերության նախագահ։
  • 1957 թվականին պարգևատրվել է իտալական կրթությանը մատուցած ծառայությունների համար ոսկե մեդալով։ 1962 թվականին եղել է Դեի Լինչեի ակադեմիայի անդամ[8]։
  • 1962 թվականից՝ Իտալիայի սոցիոլոգիական և վիճակագրական ընկերությունների նախագահ։

Պատվավոր կոչումներԽմբագրել

Կորադո Ջինիին շնորհվել են հետևյալ պատվավոր աստիճանները՝

Համառոտ մատենագիտությունԽմբագրել

  • Il sesso dal punto di vista statistica: le leggi della produzione dei sessi (1908)
  • Sulla misura della concentrazione e della variabilità dei caratteri (1914)
  • Quelques considérations au sujet de la construction des nombres indices des prix et des questions analogues (1924)
  • Lezioni di Politica Economica (1926).
  • The Scientific Basis of Fascism (1927).
  • The Scientific Basis of Fascism, Political Science Quarterly, Vol. 42, No. 1 (Mar., 1927), pp. 99-115 (17 pages) at JSTOR
  • Memorie di metodologia statistica. Vol.1: Variabilità e Concentrazione (1955)
  • Memorie di metodologia statistica. Vol.2: Transvariazione (1960)

Թարգմանություններ ռուսերեն լեզվովԽմբագրել

  • Средние величины. / Науч. ред. и вступ. статья Г. Г. Пирогова и С. Д. Горшенина. — М.: Статистика, 1970. — 447 с.
  • Логика в статистике. — М.: Статистика, 1973. — 125 с.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  3. Aaron Gillette. Racial theories in fascist Italy. London, England, UK; New York, New York, USA. Pp. 40.
  4. «Corrado Gini's Biography»։ Società Italiana di Statistica (SIS)։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-06-ին։ Վերցված է 2016-11-05 
  5. Mikhail Kizilov, The Karaites of Galicia: An Ethnoreligious Minority Among the Ashkenazim, the Turks, and the Slavs, 1772—1945, BRILL, 2009 pp.278ff.
  6. Riccardo Calimani, Storia degli ebrei italiani, vol.3, Mondadori 2015 p.583.
  7. «Tales of Statisticians | Corrado Gini»։ www.umass.edu։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-21-ին։ Վերցված է 2018-08-21 
  8. Boldrini, Marcello Corrado Gini(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 1966. — Т. 129. — № 1. — С. 148—150.