Կոնրադ Ֆերդինանդ Մեյեր

շվեյցարացի բանաստեղծ և վիպասան

Կոնրադ Ֆերդինանդ Մեյեր (գերմ.՝ Conrad Ferdinand Meyer, հոկտեմբերի 11, 1825(1825-10-11)[2][3][4][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[5][1] - նոյեմբերի 28, 1898(1898-11-28)[3][4][6][…], Կիլխբերգ, Հորգեն, Ցյուրիխ, Շվեյցարիա[5][1]), շվեյցարացի բանաստեղծ և պատմական վիպասան[8], գրական ռեալիզմի վարպետ, ով հիմնականում հայտնի է պատմողական բալլադներով, այդ թվում՝ «Die Füße im Feuer» («Ոտքերը կրակի մեջ»)։

Կոնրադ Ֆերդինանդ Մեյեր
գերմ.՝ Conrad Ferdinand Meyer[1]
Ծննդյան անունգերմ.՝ Conrad Ferdinand Meyer[1]
Ծնվել էհոկտեմբերի 11, 1825(1825-10-11)[2][3][4][…]
ԾննդավայրՑյուրիխ, Շվեյցարիա[5][1]
Վախճանվել էնոյեմբերի 28, 1898(1898-11-28)[3][4][6][…] (73 տարեկան)
Վախճանի վայրԿիլխբերգ, Հորգեն, Ցյուրիխ, Շվեյցարիա[5][1]
ԳերեզմանKilchberg cemetery[1][7]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և արձակագիր
Լեզուգերմաներեն[1]
Քաղաքացիություն Շվեյցարիա[1]
Ուշագրավ աշխատանքներJürg Jenatsch[1]
ԱնդամակցությունԶոֆինգիա և Շիլդներ ցում Շնեգեն ընկերություն
Պարգևներ
Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան
Изображение автографа
 Conrad Ferdinand Meyer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Կոնրադ Ֆերդինանդ Մեյերը կրտսեր քրոջ՝ Բեթսիի հետ, մոտ 1855 թվական
 
Կոնրադ Ֆերդինանդ Մեյերը, մոտ 1883 թվական
 
Կոնրադ Ֆերդինանդ Մեյերին նվիրված հուշատախտակ Կյուսնախտում, այն տան պատին, որտեղ նա ապրել է 1868-1872 թվականներին

Մեյերը ծնվել է Ցյուրիխում։ Ունի պատրիական ծագում։ Նրա հայրը, ով վաղ է մահացել, եղել է պետական գործիչ և պատմաբան, մայրը եղել է ուսյալ կին։ Մանկության տարիներին Մեյերի մոտ նկատվել են երկու գծեր, որոնք հետագայում բնութագրել են նրան որպես մարդ և բանաստեղծ․ բծախնդրորեն է վերաբերել կոկիկությանն ու մաքրությանը, ապրել է ավելի խորը հիշողության մեջ, քան անմիջական ներկայում[9]։ Տառապել է հոգեկան հիվանդությամբ, երբեմն հոսպիտալացվել է․ մայրը, տառապել է նույն հիվանդությամբ և կյանքն ավարտել է սպանությամբ։

Ավարտելով գիմնազիան՝ Մեյերը սկսել է իրավագիտություն ուսումնասիրել, բայց պատմությունն ու հումանիտար գիտությունները նրան ավելի շատ են հետաքրքրել[9]։ Երկար ժամանակով մեկնել է Լոզան, Ժնև, Փարիզ և Իտալիա, որտեղ հետաքրքրվել է պատմական հետազոտություններով։ Պատմաբանները Լուի Վուլյեմանը Լոզանում և Յակոբ Բուրքհարդը Բազելում զգալի ազդեցություն են ունեցել Մեյերի վրա, և որոնց «Վերածննդի մշակույթի մասին» գիրքը խթանել է նրա երևակայությունն ու հետաքրքրությունը։ Ֆրանսիայում և Իտալիայում իր ճանապարհորդություններից (1857) Մեյերը մեծ ոգեշնչում է ստացել իր պատմավեպերի դրվածքների և կերպարների համար[10]։ 1868 թվականին Մեյերը քրոջ հետ տեղափոխվել է Ցյուրիխի լճի ափին գտնվող Կյուսնախտ քաղաք և մինչև 1871 թվականի վերջն ապրել Սիհոֆ Հորնվեգ 28 հասցեում, 1872-1875 թվականներին Սիհոֆ Մայլենում, 1875 թվականին բնակություն է հաստատել Կիլխբերգում, Ցյուրիխի կանտոն[11]։

Մեյերն իր կոչումը գտել է միայն ուշ կյանքում. երկար տարիներ, լինելով գործնականում երկլեզվյա գրող, տատանվել է ֆրանսերենի և գերմաներենի միջև։ Վերջնական հանգել է ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ։ Մեյերի վեպերում մեծ ճգնաժամը հաճախ արձակում է լատենտ էներգիաներ և աղետի պատճառ դառնում։ Նույն ձևով, իր կյանքը, որը մինչ պատերազմը երազկոտ և փորձարկումներով լի էր, մինչև խորը ցնցում է թողել նրա վրա 1870 թվականի իրադարձություններով։ Մեյերը իրեն նույնացրել է գերմանական գործի հետ և որպես իր համակրանքների մանիֆեստ 1871 թվականին հրապարակել է Էպիկական Հութթենի վերջին օրերը (Huttens letzte Tage)[10], որին հաջորդել են նրա հետագա ստեղծագործությունները[9]։

1880 թվականին Մեյերը Ցյուրիխի համալսարանից ստացել է պատվավոր դոկտորի կոչում։

Մահացել է Կիլխբերգի իր տանը, 1898 թվականի նոյեմբերի 28-ին[9]։

Ստեղծագործություններ խմբագրել

Մեյերի ստեղծագործությունները 1912 թվականին ներկայացվել են ութ հատորով։

Վեպեր խմբագրել

Մեյերի ստեղծագործությունների թեմաները Վերածննդի և հակառեֆորմացիայի ժամանակաշրջաններն են։ Նրա սյուժեների մեծ մասը բխում է ազատության և ճակատագրի ավելի խորը բախումից և ավարտվում է դրամատիկ ճգնաժամով, որի ժամանակ հերոսը, մեծ գայթակղության առաջ կորցնում է իր բարոյական ազատությունը և ստիպված է լինում կատարել ճակատագրի բարձրագույն օրենքը[10]։

  • 1876 Jürg JenatschԳրաուբյունդեն, Երեսնամյա պատերազմ, Շվեյցարիայի պատմությունը 17-րդ դարում[8]՝ Իսպանիա-Ավստրիա և Ֆրանսիայի միջև հակամարտությամբ։ Հերոսը բողոքական քահանա է և մոլեռանդ հայրենասեր, ով իր փոքրիկ երկրի անկախությունը պահպանելու վճռականությամբ չի խորշում սպանությունից ու դավաճանությունից և ում մեջ տարօրինակ կերպով միախառնված են վեհ ու ստոր դրդապատճառները[10],
  • 1891 Angela BorgiaԻտալական Վերածնունդ։

Նովելներ խմբագրել

Մեյերի հիմնական ստեղծագործությունները պատմավեպերն են՝

  • 1873 Das Amulett (Ամուլետ) – Ֆրանսիան Բարդուղիմեոսյան գիշերը,
  • 1878 Der Schuss von der Kanzel (Կրակոցը ամբիոնից) – Շվեյցարիա[10],
  • 1879 Der Heilige (Սուրբը) – Թոմաս Բեքեթ, Միջնադար, Անգլիա,
  • 1881 Plautus im Nonnenkloster (Պլաուտուսը մենաստանում) – Վերածնունդ, Շվեյցարիա,
  • 1882 Gustav Adolfs Page (Գուստավ II-ի էջը) – Երեսնամյա պատերազմ,
  • 1883 Das Leiden eines Knaben (Տղայի տառապանքը) - Ֆրանսիան Լուի XIV-ի օրոք
  • 1884 Die Hochzeit des Mönchs (Վանականի հարսանիքը) – Իտալիա, Դանթե Ալիգիերին Վերոնայի Կանգրանդի արքունիքում պատմում է վանականի տարօրինակ արկածի մասին, ում հայրը ստիպում է դրժել ուխտը եղբոր մահից հետո, և այրու հետ ամուսնանալու փոխարեն նա սիրահարվում է մեկ այլ երիտասարդ աղջկա և կուրորեն վազում է դեպի իր ճակատագիրը[10],
  • 1885 Die Richterin (The Judge) – Կարոլինգյան ժամանակը՝ Գրիզոնսը, ներկայացնում է Կառլոս Մեծին և նրա պալատական դպրոցը[10],
  • 1887 Die Versuchung des Pescara (Պեսկարայի գայթակղությունը) – Վերածնունդ, Իտալիա – պատմում է Կառլոս V կայսեր գեներալ և Վիկտորիա Կոլոննայի ամուսին Ֆերնանդո դ'Ավալոսի կյանքում մեծ ճգնաժամի մասին[10]։

Բանաստեղծություններ խմբագրել

  • 1867 Balladen
  • 1870 Romanzen und Bilder (սիրավեպեր և պատկերներ)
  • 1872 Huttens letzte Tage (Հութթենի վերջին օրերը) – կարճ էպիկական բանաստեղծություն
  • 1873 Engelberg
  • 1882 Gedichte (պոեմներ)
 
Ընտանեկան գերեզմանը Կիլխբերգում.

Ժառանգություն խմբագրել

Մեյերին հիմնականում հիշում են որպես պատմողական բալլադների վարպետ, հաճախ պատմական թեմաներով։ Նրա գեղարվեստական գրականությունը նույնպես սովորաբար կենտրոնանում է միջնադարի հիմնական պատմական պահերի վրա՝ ռեֆորմացիայի և հակառեֆորմացիայից։

Լիրիկական ստեղծագործությունները Մեյերը գրել է կյանքի վերջին տարիներին[9]։ Հաճախ անդրադարձել է մարդկային ձեռքի աշխատանքին, հատկապես արվեստի գործերին։ Հռոմը և Միքելանջելոյի մոնումենտալ աշխատանքը նրա կյանքի վճռորոշ փորձառություններից են եղել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Frey A. Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. BettelheimB. — Vol. 3. — S. 42—51.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Мейер Конрад Фердинанд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. https://www.kilchberg.ch/fileadmin/user_upload/gemeinde/PDF/Friedhofsbroschure_Kilchberg.pdf
  8. 8,0 8,1 One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domain: Reynolds, Francis J., ed. (1921). "Meyer, Conrad Ferdinand" . Collier's New Encyclopedia. New York: P. F. Collier & Son Company.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Friedrich Burns, ed., A Book of German Lyrics (Project Gutenberg).   This article incorporates text from this source, which is in the public domain.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 This article incorporates text from a publication now in the public domain: Boucke, Ewald A. (1920). "Meyer, Conrad Ferdinand" . In Rines, George Edwin (ed.). Encyclopedia Americana.
  11.   One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Meyer, Konrad Ferdinand». Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.

Լրացուցիչ գրականություն խմբագրել

  • D'Harcourt, R., C. F. Meyer: Sa vie son œuvre (Paris, 1913)
  • Langmesser, A. Conrad Ferdinand Meyer: Sein Leben, seine Werke und sein Nachlass (Berlin, 1905)
  • Frey, A. Conrad Ferdinand Meyer: Sein Leben und seine Werke (Stuttgart, 1909)
  • Taylor, M. L., A Study of the Technique of C. F. Meyer's Novellen (Chicago, 1909)
  • Blaser, O., C. F. Meyer's Renaissance Novellen (Berne, 1905)
  • Korrodi, E., C. F. Meyer: Studien (Leipzig, 1912)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնրադ Ֆերդինանդ Մեյեր» հոդվածին։