Ցյուրիխի լիճ, (գերմ.՝ Zürichsee, ֆր.՝ Lac de Zurich), լիճ Շվեյցարիայում, Գլառնյան Ալպերի հյուսիսային ստորոտին, հնագույն սառցադաշտի գործունեությամբ առաջացած իջվածքում, ծովի մակարդակից 409 մ բարձրության վրա։ Գտնվում է Շվեյցարիայի Սանկտ-Հալեն, Շվից և Ցյուրիխ կանտոնների միջև: Մակերեսը 88 կմ², կմ2 է, ամենամեծ երկարությունը՝ 40 կմ, լայնությունը 1-4 կմ խորությունը՝ մինչև 143 մ, ունի մանգաղի ձև։ Ծայր արևելքում ընդունում է Լինտ գետը, իսկ լճի արևմուտքից արտահոսում է Աարե գետի վտակ Լիմատը։ Նավարկելի է։ Կա ձկնորսություն։ Ափերին են Ցյուրիխ քաղաքը և բազմաթիվ առողջարաններ։

Picto infobox map.png
Ցյուրիխի լիճ
de/Zürichsee/fr/Lac de Zurich

'
Կոորդինատներ
Տեղագրություն Եվրոպա
Երկիր Շվեյցարիա
Վարչատարածքային բաժանում Սանկտ-Հալեն (կանտոն)/Շվից (կանտոն)/Ցյուրիխ (կանտոն)
Հայելու բացարձակ բարձրությունը 406 մ
Երկարություն 40 կմ
Լայնություն 4 կմ
Ավազանի մակերեսը 88,66 կմ²
Ծավալը 3,9 կմ³
Ամենամեծ խորությունը 143 մ
Միջին խորությունը 49 մ
Ջրահավաքի մակերեսը 1829 կմ²
Թափվող գետերը Լինտ (գետ)

ԿառուցվածքԽմբագրել

Գուրդենի ցամաքալեզվակը, որը երկաթուղային դամբը միացնում է Ռապերսվիլի հրվանդանին, լիճը բաժանում է երկու անհավասար մասերի: Փոքրը Վերին լիճն է (Obersee), որը գտնվում է Շվից և Սանկտ-Հալեն կանտոնների միջև: Մեծ մասը զբաղեցնում է Ցյուրիխ կանտոնի սահմաններում տարածվող Ստորին լիճը (Untersee): Ստորինը Ցյուրիխի լճի հիմնական մասն է, որն առանձնանում է մեծ խորությամբ (143 մ), իսկ Վերինը խորը չէ, գերաճած՝ եղեգնով: Երկու ափերով էլ երկաթուղային ճանապարներ են անցնում: Լճի կղզիները երկուսն են Ուֆենաուն և Լյուցելաուն: 1854 թվականին Ցյուրիխի լճում, Մայլենում կառուցվեցին Շվեյցարիայում առաջին ցցաշենքերը:

ՆավագնացությունԽմբագրել

Լճի վրա կանոնավոր ուղևորափոխադրումներն ապահովում է Zürichsee Schifffahrtsgesellschaft նավագնացությունը:. Այս նավատորմի նավատորմը բաղկացած է տասնյոթ նավից, որի կազմի մեջ մտնում են երկու հին անվավոր շոգենավեր՝ Stadt Zürich (կառուցված 1909 թվականին) և Stadt Rapperswil (կառուցված 1914 թվականին): Հորգեն և Մայլեն բնակավայրերը իրար են կապում լճի վրա բացված ավտոմոբիլային լաստանավային անցուղով: Լաստանավային օպերատորը Zürichsee-Fähre Horgen-Meilen AG ընկերություն է: Անցուղում օգտագործում է հինգ լաստանավ, որոնք յուրաքանչյուր 10 րոպե իրար հաջորդում են:

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։