Կիլխբերգ
Կիլխբերգ (գերմ.՝ Kilchberg), համայնք Շվեյցարիայում՝ Ցյուրիխի կանտոնի Հորգեն շրջանում[2]։ Զբաղեցնում է 2,58 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի դեկտեմբերի 20-ի տվյալներով եղել է 7.087, բնակչության միջին խտությունը՝ 2.747 մարդ/կմ²։
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 2,58 կմ² | ||
ԲԾՄ | 408 մետր, 467 մետր | ||
Պաշտոնական լեզու | գերմաներենի շվեյցարական տարբերակ | ||
Բնակչություն | ▲8851 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 043 և 044 | ||
Փոստային ինդեքսներ | 8802 | ||
Ավտոմոբիլային կոդ | ZH | ||
Պաշտոնական կայք | kilchberg.ch | ||
| |||
ՊատմությունԽմբագրել
Պատմական փաստաթղթերում Կիլխբերգն անգամ հիշատակվել է 1248 թվականին՝ Հիլխբերխ (Hilchberch) անվանումով։ 1250 թվականին հիշատակվել է որպես Կիլխպերխ (Kilchperch): Ուշ միջնադարում դարձել է Բենդլիկոն գյուղի թաղամասերից մեկը։
Կիլխբերգի բնակչության թվաքանակի փոփոխությունները ժամանակի ընթացքում.
Տարին | Բնակչ. | ||
---|---|---|---|
1467 | - | 1634 | 286 |
1671 | 515 | ||
1722 | 617 | ||
1836 | 958 | ||
1850 | 1,141 | ||
1900 | 1,951 | ||
1950 | 5,474 | ||
1970 | 7,546 | ||
1990 | 7,081 | ||
2000 | 7,197 | ||
2010 | 7,454 | ||
2020 | 9,189 |
ԱրդյունաբերությունԽմբագրել
Կիլխբերգում են գտնվում շոկոլադի արտադրությամբ հռչակված Lindt & Sprüngli ընկերության գլխավոր գրասենյակն ու գլխամասային ձեռնարկությունը։
Քաղաքում գործազրկության ցուցանիշը ցածր է՝ ընդամենը 1.64%: Ընդ որում՝ աշխատող բնակչության 65%-ն աշխատում է լրիվ ծանրաբեռնվածությամբ (full-time), 35%-ը՝ թերբեռնված (part-time)[3]:
Նշանավոր բնակիչներԽմբագրել
- Գերմանացի գրող Թոմաս Մանը կյանքի վերջին տարիներն անց է կացրել Կիլխբերգում և թաղվել է այդ քաղաքի գերեզմանատանը։
- Շվեյցարացի գրող Կոնրադ Ֆերդինանդ Մայերը ծնվել է Ցյուրիխում (1825 թ. հոկտեմբերի 11-ին), մահացել Կիլխբերգում (1898 թ. նոյեմբերի 28-ին)։ Քաղաքում գործում է նրան նվիրված թանգարանը։
- Շվեյցարա-գերմանական համբավավոր շոկոլադագործներ Դավիդ Շպրունգլի-Շվարցն ու նրա որդին, որ գործարաններ են nւնեցել Կիլխբերգում, այստեղ էլ մահացել են ու թաղվել։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018 — FSO, 2019.
- ↑ https://www.citypopulation.de/en/switzerland/zurich/ |título=SWITZERLAND: Zürich |publicado=City Population |data=28 de agosto de 2019 |acessodata=20 de dezembro de 2019
- ↑ Statistics Zurich (Գերմաներեն) accessed 4 August 2009
Արտաքին հղումներԽմբագրել
Կիլխբերգ Վիքիպահեստում |
- Կիլխբերգի պաշտոնական կայքէջը (Գերմաներեն)
- Statistics(չաշխատող հղում)