Կոնստանտին Ուստինովիչ Չեռնենկո (ռուս.՝ Константин Устинович Черненко)[4] (սեպտեմբերի 11 (24), 1911, Բոլշայա Տես (գյուղ, Նովոսյոլովսկի շրջան), Նովոսյոլովսկի շրջան, Կրասնոյարսկի երկրամաս, ԽՍՀՄ[5] - մարտի 10, 1985(1985-03-10)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[6]), խորհրդային քաղաքական գործիչ, Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության հինգերորդ գլխավոր քարտուղար (1984-1985)։

Կոնստանտին Չեռնենկո
Константин Черненко
Դրոշ
Դրոշ
ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար
փետրվարի 13, 1984 - մարտի 10, 1985
Նախորդող Յուրի Անդրոպով
Հաջորդող Միխայիլ Գորբաչով
Դրոշ
Դրոշ
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ
ապրիլի 11, 1984 - մարտի 10, 1985
Նախորդող Յուրի Անդրոպով
Հաջորդող Անդրեյ Գրոմիկո
Դրոշ
Դրոշ
ԽՄԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար
նոյեմբերի 10, 1982 - փետրվարի 9, 1984
Նախորդող Միխայիլ Սուսլով
Հաջորդող Յուրի Անդրոպով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
(1931-1985)
Կրթություն՝ Իոն Կրյագնեի անվան պետական մանկավարժական համալսարան և Higher party school?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն ուկրաինացի
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր սեպտեմբերի 11 (24), 1911
Ծննդավայր Ռուսաստան Բոլշայա Տես, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր մարտի 10, 1985(1985-03-10)[1][2][3][…] (73 տարեկան)
Վախճանի վայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Թաղված Կրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
Ամուսին Ֆաինա Չեռնենկո
Աննա Լյուբիմովա
(1944)
Զավակներ Ալբերտ Չեռնենկո
Վերա Չեռնենկո
Ելենա Չեռնենկո
Վլադիմիր Չեռնենկո
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս,
, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ,
, Լենինյան մրցանակ, ԽՍՀՄ պետական մրցանակ,
, Կլեմենտ Գոտվալդի շքանշան, Պետական դրոշի շքանշան, Սուխբաաթարի օրդեն, Կառլ Մարքսի շքանշան,

Կառլ Մարքսի անվան ոսկե մեդալ

, Գեորգի Դիմիտրովի շքանշան,
և Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հերոս

Կենսագրություն խմբագրել

Չեռնենկոն ծնվել է 1911 թվականի սեպտեմբերի 24-ին, Կրասնոյարսկի երկրամասի Սովոսյոլովոյի շրջանի Բոլշայա Տես գյուղում, ազգությունը ռուս։ ՍՄԿԿ անդամ է 1931 թվականից։ Կրթությունը՝ բարձրագույն, ավարտել է մանկավարժական ինստիտուտ և ՀամԿ(բ)Կ կենտկոմին առընթեր կուսկազմակերպիչների բարձրագույն դպրոցը։

1929-1930 թվականներին Կոստանտին եղել է ՀամԼԿԵՄ Կրասնոյարսկի երկրամասի Սովոսյոլովոյի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչը։ 1930 թվականին նա կամավոր մեկնել է Կարմիր բանակ։ Մինչև 1933 թվականը ծառայել է սահմանապահ զորքերում, եղել է սահմանապահ ուղեկալի կուսակցական կազմակերպության քարտուղար։ Բանակում ծառայությունն ավարտելուց հետո Չեռնենկոն աշխատել է Կրասնոյարսկի երկրամասում, կուսակցության Նովոսյոլովոյի և Ույարի շրջկոմների պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, Կրասնոյարսկի երկրամասի կուսակցական լուսավորության տան տնօրեն, կուսակցության Կրասնոյարսկի երկրկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ, քարտուղար։

1943 թվականից Չեռնենկոն սովորում է ՀամԿ(բ)Կ կենտկոմին առընթեր կուսկազմակերպիչների բարձրագույն դպրոցում։ Ուսումն ավարտելուց հետո 1945 թվականից աշխատում է որպես կուսակցության Պենզայի մարզկոմի քարտուղար։ 1948 թվականին գործուղվում է Մոլդովական ՍՍՀ և հաստատվում որպես Մոլդովայի Կոմկուսի կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ։

1956 թվականին Չեռնենկոն աշխատանքի է առաջ քաշվում ՍՄԿԿ Կենտկոմի ապարատում, որտեղ նա գլխավորել է պրոպագանդայի բաժնի սեկտորը և միաժամանակ հաստատվել է որպես «Ագիտատոր» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ։ 1960 թվականից նա աշխատել է որպես ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության քարտուղարության պետ։ 1965 թվականին Չեռնենկոն հաստատվում է որպես ՍՄԿԿ Կենտկոմի ընդհանուր բաժնի վարիչ։ 1966-1971 թվականներին նա ՍՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու էր։ Կուսակցության XXIV համագումարում (1971 թ. մարտ) ընտրվում է ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ, իսկ 1976 թվականի մարտին կուսակցության XXV համագումարից հետո կայացած ՍՄԿԿ Կենտկոմի պլենումում՝ ՍՄԿԿ Կենտկոմի քարտուղար։

1977 թվականից Չեռնենկոն ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու է, իսկ 1978 թվականից ` քաղբյուրոյի անդամ։ Եղել է ԽՍՀՄ 7-10-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, ՌՍՖՍՀ 10-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ։

Չեռնենկոն Եվրոպայի անվտանգության ու համագործակցության միջազգային խորհրդակցությունում (Հելսինկի, 1975 թվական) սովետական պատվիրակության անդամ է, մասնակցել է զինաթափման հարցերի շուրջ Վիեննայում կայացած բանակցություններին (1979 թվական)։

Աշխատություններ խմբագրել

Չեռնենկոն մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք նվիրված են սովետական հասարակության կյանքում կուսակցության ղեկավար դերի բարձրացման, կուսակցական և պետական աշխատանքի ոճի ու մեթոդների կատարելագործման, սոցիալիստական դեմոկրատիայի զարգացման հրատապ հարցերին։ ՍՄԿԿ Կենտկոմի 1983 թվականի հունիսյան պլենումում Չեռնենկոն հանդես է եկել զեկուցումով, որռեղ սահմանված են արդի պայմաններում ՍՄԿԿ-ի գաղափարախոսկան գործունեության բարելավման գլխավոր ուղղությունները։

Պարգևներ խմբագրել

Չեռնենկոն երկու անգամ արժանացել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման և պարգևատրվել Լենինի երեք շքանշանով, Աշխատանքային Կարմիր դրոշի երեք շքանշանով, Սովետական Միության շատ մեդալներով։ Նա Լենինյան մրցանակի դափնեկիր է։ Չեռնենկոն պարգևատրվել է սոցիալիստական երկրների բարձրագույն պարգևներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. ««ՉԵՌՆԵՆԿՈ Կոնստանտին Ուստինովիչ» հոդվածը ՀՍՀ-ում».
  5. 5,0 5,1 Черненко Константин Устинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #118638300 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Աղբյուրներ խմբագրել

«Կոստանտին Ուստինովիչ Չեռնենկո», պատմաբանասիրական հանդես №1, 1984, էջ 5, 6