Անդրեյ Գրոմիկո
Գրոմիկո Անդրեյ Անդրեևիչ (հուլիսի 5 (18), 1909, Ստարիե Գրոմիկի, Գոմելի գավառ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 2, 1989[1], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), խորհրդային պետական և կուսակցական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969 թվականից), տեխնիկական գիտությունների դոկտոր (1956 թվականից)։
Անդրեյ Գրոմիկո Андрэ́й Андрэ́евіч Грамы́ка | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ (1989) |
---|---|
Կրթություն՝ | Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարան |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, տնտեսագետ և հիշատակագիր |
Դավանանք | աթեիզմ |
Ծննդյան օր | Հուլիսի 18, 1909 |
Ծննդավայր | Ստարիյա Գրամիկի |
Վախճանի օր | Հուլիսի 2, 1989 |
Վախճանի վայր | Մոսկվա |
Թաղված | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Lydia Gromyko? |
Զավակներ | Անատոլի Գրոմիկո և Emilia Andreevna Gromyko? |
Պարգևներ | |
ԽՄԿԿ անդամ է 1931 թվականից։ 1932 թվականին ավարտել է տնտեսագիտական ինստիտուտը։ 1936—39 թվականներին աշխատել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտական ինստիտուտում, 1939 թվականից Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ամերիկյան երկրների բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանության խորհրդատու, 1943 թվականից՝ դեսպան (միաժամանակ Կուբայի Հանրապետության դեսպանորդը)։
1946 թվականից եղել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչ, միաժամանակ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի տեղակալ, 1949—52 թվականներին՝ առաջին տեղակալ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Громыко Андрей Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #118857886 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 234)։ |