Ջոդրել Բենկի ռադիոաստղադիտարան

Ջոդրել Բենկի ռադիոաստղադիտարան, Նաֆիլդի ռադիոաստղադիտարան, Մանչեստերի համալսարանի գիտահետազոտական հիմնարկություն Զոդրել Բենկում (անգլ.՝ Jodrell Bank, Մեծ Բրիտանիա)։ Կազմակերպվել է 1957-ին։ Աստղադիտարանում գործում էր աշխարհի ամենամեծ՝ 76 մ տրամագծով ռադիոաստղադիտակներից մեկը (մինչև 21 սմ երկարության ռադիոալիքների ընդունման համար), 1964-ից՝ 45մ x 28մ չափերով երկրորդ՝ ավելի ճշգրիտ մակերևույթով ռադիոաստղադիտակը (մինչև 6 սմ երկարության ռադիոալիքների ընդունման համար)։ Այժմ աստղադիտարանի գլխավոր դիտակը Լավելի ռադիոաստղադիտակն է՝ աշխարհում երրորդ ամենամեծ լրիվ պտտվող աստղադիտակը։ Դրանից բացի աստղադիտարանում տեղակայված են ևս երեք ռադիոաստղադիտակ՝ Մարկ 2, РТ-13 և РТ-7։ Աստղադիտարանն ունի նաև ավելի փոքր չափերի մի շարք ռադիոաստղադիտակներ, որոնք տեղադրված են այլ վայրերում և առաջին երկու ռադիոաստղադիտակների հետ կազմում են ոադիոինտերֆերոմետրեր։ MERLIN ռադիոինտերֆերոմետրը ևս գտնվում է այս աստղադիտարանում։

Ջոդրել Բենկի ռադիոաստղադիտարան
Jodrell Bank Observatory
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Կազմված էLovell Telescope?, Mark II?, Mark III?, e-MERLIN?, 7m radio telescope of Jodrell Bank Observatory?, 42ft radio telescope of Jodrell Bank Observatory?, Transit Telescope?, Pickmere telescope?, Defford telescope?, Knockin telescope?, Darnhall telescope?, Cambridge MERLIN telescope?, Searchlight Telescope? և Polar Axis telescope?
ԿառավարողՄանչեսթերի համալսարան
ՍեփականատերՋոդրել Բենկի աստղաֆիզիկայի կենտրոն
Երկիր Միացյալ Թագավորություն
ՎայրԼոուեր Ուիզինգտոն
ԲԾՄ77 մետր
Անվանված էWilliam Jauderell?
Կայքjodrellbank.manchester.ac.uk(անգլ.)
 Jodrell Bank Observatory Վիքիպահեստում

Աստղադիտարանում դիտումներ են կատարվում մեր Գալակտիկայի և գալակտիկաների չեզոք ջրածնի, ОН և այլ մոլեկուլների ռադիոճառագայթման, գալակտիկայի անընդհատ ռադիոճառագայթման, պուլսարների, գերնոր ու բռնկվող աստղերի, մոլորակների և Լուսնի ռադիոճառագայթման ուսումնասիրման նպատակով։ Ռադիոաստղադիտարանում կատարվում են նաև տարբեր ռադիոաղբյուրների բևեռաչափական դիտումներ, որոշվել են մեծ թվով ռադիոաղբյուրների անկյունային չափերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Ջոդրել Բենկի ռադիոաստղադիտարան» հոդվածից (հ․ 9, էջ 519 )։