h-գործակիցը ցուցանիշ է, որը փորձում է միաժամանակ չափել գիտնականի կամ պրոֆեսորի հրատարակված աշխատանքների արդյունավետությունն ու ազդեցության գործոնը։

Ցուցանիշը հիմնված է գիտնականի ամենաշատ հղումներով հոդվածների բազմության և ուրիշ հրատարակումներում դրանց մեջբերման քանակի վրա։ Գործակիցը կարող է կիրառվել նաև գիտնականների խմբի՝ բաժնի, համալսարանի, երկրի արդյունավետության և ազդեցության գնահատման համար։ H-գործակցի գաղափարը 2005 թ-ին առաջարկել է ամերիկացի ֆիզիկոս Ջորջ Հիրշը (Սան Դիեգոյի համալսարան, Կալիֆորնիա), որպես գործիք՝ գնահատելու համար տեսական ֆիզիկայում զբաղված ֆիզիկոսների աշխատանքը և այն երբեմն անվանում են Հիրշի գործակից կամ Հիրշի թիվ[1]։

Սահմանումը և նպատակը խմբագրել

 
H-index from a plot of decreasing citations for numbered papers

Գործակիցը հիմնված է տվյալ հետազոտողի հրատարակումների ստացած մեջբերումների վրա։ Հիրշը գրում է. Գիտնականն ունի h գործակից, եթե նրա Np հոդվածներից 'h'-ը յուրաքանչյուրն ունի ամենաքիչը h մեջբերում և մնացած (Np − h) հոդվածներից յուրաքանչյուրի մեջբերումների քանակը չի գերազանցում h-ը։

Այլ կերպ ասած, h գործակցով գիտնականը հրատարակել է h հոդված, որոնցից յուրաքանչյուրն այլ հոդվածներում հիշատակվել են առնվազն h անգամ[2]։ Այսպիսով, h գործակիցը միաժամանակ արտահայտում է և հրատարակված հոդվածների քանակը և յուրաքանչյուր հոդվածի հիշատակումների քանակը։ Գործակիցը մշակվել է կատարելագործելու գնահատման այնպիսի պարզ միջոցները, ինչպիսիք են՝ մեջբերումների կամ հրատարակումների քանակը։ Գործակիցը լիովին աշխատում է միայն միևնույն բնագավառում աշխատող գիտնականներին համեմատելու համար։ Մեջբերումների քանակը գիտության տարբեր բնագավառների համար էապես տարբեր է։

h գործակիցը այլընտրանք է ավելի վաղ ընդունված՝ ամսագրի ազդեցության գործոնի միջոցով կոնկրետ հետազոտողի աշխատանքները գնահատելու մեթոդին։ Քանի որ h գործակցում հաշվի են առնվում միայն մեծ թվով հղված հոդվածները, ուստի այն որոշելը համեմատաբար պարզ պրոցես է։ Հիրշը ցույց է տվել, որ պարգևներ ստացած գիտնականների համար, ինչպես օրինակ Գիտությունների ակադեմիայի անդամ կամ Նոբելյան մրցանակակիր, h-ը շատ կանխատեսելի արժեք ունի։

Ֆիզիկայում միջին արդյունավետության գիտնականը պետք է ունենա իր աշխատած տարիների թվին հավասար h, մինչդեռ կենսաբժշկական գիտնականներինը ձգտում է ավելի բարձր արժեքների։ h գործակիցը աճում է հղումների կուտակմանը զուգընթաց, ուստի այն կախված է հետազոտողի 'գիտական տարիքից'։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hirsch, J. E. (2005 թ․ նոյեմբերի 15). «An index to quantify an individual's scientific research output». PNAS. 102 (46): 16569–16572. arXiv:physics/0508025. Bibcode:2005PNAS..10216569H. doi:10.1073/pnas.0507655102. PMC 1283832. PMID 16275915.
  2. McDonald, Kim (2005 թ․ նոյեմբերի 8). «Physicist Proposes New Way to Rank Scientific Output». PhysOrg. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.