Կլայպեդայի համալսարան (լիտ.՝ Klaipėdos universitetas, KU, ԿՀ), Արևմտյան Լիտվայի Կլայպեդա քաղաք-նավահանգստի պետական գլխավոր համալսարանը։

Կլայպեդայի համալսարան
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1991
Երկիր Լիտվա[1]
ՏեղագրությունԿլայպեդա
Կայքku.lt
Կլայպեդայի համալսարան (Լիտվա)##
Կլայպեդայի համալսարան (Լիտվա)
Կլայպեդայի համալսարան, Լիտվա
 Klaipėda University Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Համալսարանը ձևավորվել է 1991 թվականի հունվարի 1-ին[2] Սեյմի որոշմամբ Լիտվական ԽՍՀ խոշոր բուհերի մասնաճյուղերի հիման վրա, որոնք մինչ այդ գործել էին Կլայպեդայում[3]։ Առաջին ընդունելությունը կազմել է 1,8 հազար ուսանող երեք ֆակուլտետներում՝ բնական-հումանիտար, ծովային և մանկավարժական։ 2014 թվականին համալսարանում հաշվվում են 5,3 հազար ուսանող և 630 աշխատակից (2013), համալսարանն առաջարկում է բակալավրի աստիճան 58 գիտաճյուղում, մասնագետ՝ 3, մագիստրոս՝ 56 գիտաճյուղում, դոկտոր՝ 10։ 1995 թվականին համալսարանում ստեղծվել է ուսանողական խորհուրդ։ Հիմնականում ուսուցումն իրականացվում է լիտվերեն։ 2010 թվականին բացվել է եվրոպական հետազոտությունների մագիստրոսական ծրագիր (European studies), որտեղ դասավանդումը կարող է իրականացվել անգլերեն։ 2015 թվականից սկսվել է բակալավրի ընդունելություն ռուսերենով։ Համալսարանը խրախուսում է ուսանողների ճկունությունը, այդ իսկ պատճառով Erasmus+ ծրագրի շրջանակում համագործակցության համաձայնագիր է կնքված տարբեր երկրների համալսարանների հետ՝ Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Մեծ Բրիտանիա, Էստոնիա, Իսպանիա, Իսլանդիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Մալթա, Նորվեգիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Ռումինիա, Ֆրանսիա, Սլովակիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Թուրքիա, Գերմանիա[4]։ Ամեն տարի համալսարանում սովորում են մոտավորապես 80 օտարերկրացի ուսանող։ Համալսարանի մոտ 120 ուսանող մեկ կամ երկու կիսամյակ գնում կամ գալիս են սովորելու արտասահմանում։ Աշխարհում համալսարանը ճանաչման է հասել Ժուվեդրա (Ճայ) պարային խմբի շնորհիվ, որը բազմիցս առաջին տեղ է գրավել լատինամերիկյան պարերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։

Ղեկավար մարմին խմբագրել

Ղեկավարման հիմնական մարմիններն են Խորհուրդը, Սենատը և համալսարանի ռեկտորը։ Ռեկտորին ենթական են երեք պրոռեկտոր՝ գիտական պրոռեկտոր, ուսումնական պրոռեկտոր և ենթակառուցվածքների ու զարգացման պրոռեկտոր։

Կառուցվածք խմբագրել

Ներկայումս համալսարանն ունի 5 ֆակուլտետ, 5 ինստիտուտ և 1 ակադեմիա.

Ֆակուլտետներ խմբագրել

  • Ծովային տեխնոլոգիաներ և բնական գիտություններ,
  • մանկավարժական և հումանիտար գիտություններ,
  • սոցիալական գիտություններ,
  • բժշկություն,
  • արվեստ։

Ինստիտուտներ խմբագրել

  • Ծովային[5],
  • շարունակական կրթության,
  • Բալթյան ծովեզերքի շրջակայքի նախագծման և հետազոտությունների ինստիտուտ,
  • Բալթյան տարածաշրջանի հնագիտության և պատմության ինստիտուտ,
  • մեխատրոնիկա։

Ակադեմիա խմբագրել

  • Արվեստի։

Համալսարանի ռեկտորներ խմբագրել

Պատվավոր դոկտորներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  2. «NORTHERN EUROPE - SHIPPING, MARITIME, LOGISTICS, SUPPLY CHAIN EDUCATION AND TRAINING»։ EduMaritime.com։ Վերցված է մայիսի 31, 2015 
  3. «About the University...»։ Klaipėda University։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-25-ին։ Վերցված է 2010-03-01 
  4. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2012-04-19 
  5. «KLAIPĖDA UNIVERSITY AT KLAIPĖDA, LITHUANIA»։ EduMaritime.com։ Վերցված է մայիսի 31, 2015 

Արտաքին հղումներ խմբագրել