Թոմաս Վենցլովա

Լիտվացի բանաստեղծ

Թոմաս Վենցլովա (լիտ.՝ Tomas Venclova, սեպտեմբերի 11, 1937(1937-09-11)[1], Կլայպեդա, Լիտվա[2][1]), լիտվացի բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, էսսեիստ, այլախոհ և իրավապաշտպան։

Թոմաս Վենցլովա
լիտ.՝ Tomas Venclova
Ծնվել էսեպտեմբերի 11, 1937(1937-09-11)[1] (86 տարեկան)
ԾննդավայրԿլայպեդա, Լիտվա[2][1]
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, համալսարանի դասախոս, գրող և գրականության պատմաբան
Քաղաքացիություն Լիտվա,  ԽՍՀՄ և  ԱՄՆ
ԿրթությունՎիլնյուսի համալսարան (1960)[1] և Տարտուի համալսարան (1971)[1]
ԱնդամակցությունԼեհաստանի գիտելիքների ակադեմիա և Լիտվայի Հելսինկյան խումբ[1]
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[1] և Եյլի համալսարան[1]
Պարգևներ
ԱմուսինNataša Ogaj?
 Tomas Venclova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լիտվացի բանաստեղծ Անտանաս Վենցլովայի որդին։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ հայրը տարհանվել էր, նա ապրում էր հարազատների հետ Վիլնյուսում և Կաունասում։ 1946 թվականից բնակվում էր Վիլնյուսում։

Ավարտել է Վիլնյուսի համալսարանը (լիտվերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ, 1960):

Լիտվական Հելսինկյան խմբի հիմնադիրներից է (1976)։

1977 թ. ընդունեց Բերկլիի համալսարանի հրավերը և լքեց Սովետական Միությունը։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1977 թվականի հունիսի 14-ի հրամանագրով նա զրկվեց սովետական քաղաքացիությունից։ Սերտ հարաբերություններ է պահպանել Իոսիֆ Բրոդսկու և Չեսլավ Միլոշի հետ[5][6]։ Եյլի համալսարանի (ԱՄՆ) սլավոնական լեզուների և գրականության պրոֆեսոր։

Մի քանի անգամ եղել է Հայաստանում։ Ներկայումս ապրում է Լիտվայում։

2021 թ․ միացել է Լիտվայի ականավոր մտավորականների հայտարարությունը, որով կոչ էր արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերիների վերադարձը Հայաստան[7]։

Գրական գործունեություն խմբագրել

«Խոսքի նշան» բանաստեղծությունների առաջին գիրքը («Kalbos ženklas») տպագրվել է 1972 թվականին։

Լիտվերեն է թարգմանել Աննա Ախմատովայի, Բորիս Պաստեռնակի, Իոսիֆ Բրոդսկու, Վելիմիր Խլեբնիկովի, Թոմաս Սթեռնս Էլիոթի բանաստեղծություններից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 Satkauskytė D. Visuotinė lietuvių enciklopedija (լիտ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Biographie (գերմ.)München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
  3. Tomas Venclova: Garbės daktaras / Honorary DoctorVytautas Magnus University.
  4. https://www.americanacademy.de/person/tomas-venclova/
  5. «T.Venclova atmindamas rašytoją Cz. Miloszą: „Pirmąją jo knygą gavome šokolado pakuotėse"». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  6. T.Venclova: Č.Milošo kūrybos gelmę kiekvienas gali matuoti atskirai
  7. Լիտվայի ականավոր մտավորականների հայտարարությունը, որով կոչ են արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերիների վերադարձը Հայաստան, Armenpress, 04 մարտի 2021

Գրականություն խմբագրել

  • Donata Mitaitė. Tomas Venclova: biografijos ir kūrybos ženklai. — Vilnius: Lietuvių literatūros ir tautosakos institutas, 2002. — 223 p.
  • Митайте Д. Томас Венцлова. — М.: Baltrus; Новое издательство, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Վենցլովա» հոդվածին։