Տելշյայ
Տելշյայ (լիտ.՝ Telšiai, Ժեմայտիայի բարբառով՝ Telšē, լեհ.՝ Telsze, ռուս.՝ Тельши, գերմ.՝ Telsche կամ գերմ.՝ Telschi), Տյալշյայ, քաղաք Լիտվայի հյուսիս-արևմուտքում։ Հանդիսանում է Տելշյայի նահանգի ու Տելշյայի շրջանի վարչական կենտրոնը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տելշյայ | |||||
լիտ.՝ Telšiai | |||||
| |||||
Երկիր | Լիտվա | ||||
Նահանգ | Տելշյայի նահանգ | ||||
Շրջան | Տելշյայի շրջան | ||||
Համայնք | Telšiai District Municipality? և Telshi County? | ||||
Ներքին բաժանում | 3 | ||||
Առաջին հիշատակում | 1450 | ||||
Այլ անվանումներ | Տելշի | ||||
Տվյալ կարգավիճակում | 1791 թվականից | ||||
Մակերես | 23,14 կմ² | ||||
ԲԾՄ | 128 մ | ||||
Բնակչություն | 29 119 մարդ (2011) | ||||
Խտություն | 1 258 մարդ/կմ² | ||||
Տեղաբնականուն | տելշյայցի | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 458 | ||||
Փոստային ինդեքս | LT-87001 | ||||
Փոստային դասիչ | LT-87001 | ||||
Պաշտոնական կայք | telsiai.lt | ||||
| |||||
Տելշյայը տեղակայված է Մաստիս լճի ափին՝ Վիլնյուսից 201 կմ և Կաունասից 185 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Պանևեժիսից 109 կմ դեպի արևմուտք։ Երկաթուղային կայարան է Շյաուլյայ-Կրետինգա երկաթուղագծի վրա։
Քաղաքը արդյունաբերական ու մշակութային կենտրոն է։ Համարվում է Ժեմայտիայի ոչ պաշտոնական կենտրոնը։ Քաղաքում գործում են գործվածքեղենի, հաշվիչ մեքենաների, կարագի, շինանյութերի ու պտուղ-բանջարեղենի պահածոների պատրաստման գործարանների։
Բնակչություն
խմբագրել20011 թվականի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 29 119 մարդ։ 2001 թվականին քաղաքի ընդհանուր բնակչությունը կազմել է 31 460 մարդ։ 1974 թվականին քաղաքն ունեցել է 23 հազար բնակիչ։ 1900 թվականին քաղաքի 6 288 բնակիչներից 4 421 (70,3 %) մարդ հուդայականներ էին, 1 515 (24,1 %) մարդ՝ կաթոլիկներ, 284 (4,5 %) մարդ՝ ուղղափառներ, 59 (0,9 %) մարդ՝ լյութերականներ[1]։
Անվանում
խմբագրելԽաչակիրների ժամանակագրություններում հիշատակվում Տալսա հովիտ։ Տելշի (1584, Տելշե, 1596) անվանումը ծագում է ջրանունից՝ գետի անունից (լիտ.՝ Telšė), որ թափվում է Մաստիս լիճ։ Պատմական փաստերով չհիմնավորված և գրական ստեղծագործություն հանդիսացող լեգենդը քաղաքի անունը կապում է այն հիմնադրած զորավարի՝ Տելշյուսի անվան հետ։
Զինանշան
խմբագրելԶինանշանը քաղաքի տրվել է Ստանիսլավ Ավգուստ թագավորի կողմից 1791 թվականի դեկտեմբերի 6-ին՝ քաղաքի իրավունքների հաստատվամ ժամանակ։ Կապույտ ֆոնին պատկերված է Կրակովի եպիսկոպոս սուրբ Ստանիսլավ Շչեպանովսկին։
Պատմություն
խմբագրելԽաչակիրների ժամանակագրություններում հիշատակվում է Տալսա հովիտը (1317)։ Բնակավայրի մասին առաջին հիշատակումը գրավոր աղբյուրներում հանդիպում է 1398 թվականին։ XV դարում հիշատակվում է Տելշիի դաստակերտը, 1527 թվականին՝ Տելշիի նահանգը։ XVII դարում Տելշին ստանում է Մագդեբուրգյան իրավունք։ XVII դարի առաջին կեսում Տելշիում բնակություն են հաստատում բերնարդինյանները (ֆրանցիսկյանները)։ XVII դարի վերջին բերնարդինյանների փայտե եկեղեցու փոխարեն կառուցվում է քարե եկեղեցի՝ ժամատան հետ։ 1765 թվականին բերնարդինյանները բարձր բլրի վրա կառուցեցին նոր եկեղեցի, որում համադրված էին բարոկկոյի ու կլասիցիզմի տարրեր։ 1926 թվականից կոչվում է Սուրբ Անտոնի Պադուանսկու տաճար։
1536 թվականին կառուցվում է կաթոլիկական եկեղեցի և ձևավորվում է թեմ։ 1602 թվականին Սիգիզմունդ Վազան հին եկեղեցու տեղում կառուցում է նորը, որը նույնպես փայտից էր։ Այն վերակառուցվում է 1700 թվականին, իսկ 1835 թվականին քանդվում է մաշվածության պատճառով։ Կաթոլիկական նոր եկեղեցու շինարարության թույլտվություն չի տրվում։ 1867 թվականին նույն տեղում կառուցվում է ուղղափառական տաճար։ 1934 թվականին դատարանի վճռով այն փոխանցվում է կաթոլիկ թեմին։
Տելշին եղել է հրեական մշակութային ու կրոնական խոշար կենտրոն։
1908 թվականին հրդեհից ոչնչացավ փայտե շինություններ ունեցող քաղաքի մեծ մասը։ Խորհրդային տարիներին քաղաքում տեղակայված էր զորամաս։
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2017-03-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տելշյայ» հոդվածին։ |