Կարո Մկրտչյան

հայ նկարիչ

Կարո Սուրենի Մկրտչյան (մարտի 28, 1951(1951-03-28), Բանանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 28, 2001(2001-11-28), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ավանգարդ շարժման հետևորդ։

Կարո Մկրտչյան
Ծնվել էմարտի 28, 1951(1951-03-28)
ԾննդավայրԲանանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 28, 2001(2001-11-28) (50 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1973)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Կարո Մկրտչյանը ծնվել է 1951 թվականին Արցախի Գարդման գավառի Բանանց գյուղում։ 1968 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1971 թվականին դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ, 1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1981 թվականին դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1982 թվականին ավարտել է Մոսկվայի նկարչական ակադեմիան։ 1996 թվականից եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ։ 1996-1999 թվականներին աշխատել է Փարիզի Արվեստի միջազգային ընկերակցությունում[1]։

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2], Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի նկարիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում, Մոսկվայի պետական պատկերասրահում, Լոնդոնի արվեստի թանգարանում, Ճապոնիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում[3]։

վախճանվել է Երևանում, 2001 թվականին։

Ցուցահանդեսներ խմբագրել

Մեջբերումներ Կարո Մկրտչյանի մասին խմբագրել

  Նա գույնի մարդ է։ Կարոյի թատերական նկարներում նույն գեղանկարչական մոտեցումն է, դրան գումարած` թատերական, դեկորատիվ արվեստի բոլոր օրենքների իմացությունը։ Ավարտել է կերամիկայի բաժինը, և եթե ուշադիր նայեք, ստեղծագործություններում նյութի այնպիսի պնդություն կա, որ, կարծես, վրձնով չեն նկարված։ Դիմանկարը Կարոյի սիրած ժանրն էր. նկարում էր անծանոթներին, ծանոթներին, կիսածանոթներին, հարևաններին, բարեկամներին։ Ունի կնոջ իր իդեալական կերպարը. բոլորի ճակատները լուսավոր են։
- Մարինա Ստեփանյան[4]
 

Մրցանակներ խմբագրել

  • «Տարվա լավագույն աշխատանք», 1978
  • «Լավագույն նկարիչ», Սոֆիայի միջազգային մրցույթ, 1983
  • Սոֆիայի միջազգային մրցույթի առաջին մրցանակ, 1986

Ծանոթագրություններ խմբագրել

  1. www.iaa-europe.eu. International Association of Art. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  2. «Ճանապարհին» կտավը ՀԱՊ-ում
  3. «Կարո Մկրտչյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. Կարո Մկրտչյան