Կարոլ Սևիլիա (իսպ.՝ Karol Sevilla, նոյեմբերի 9, 1999(1999-11-09)[1], Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]), մեքսիկացի դերասանուհի, երգչուհի, վիդեոբլոգեր։ Ճանաչված է, որպես Դիսնեյ հեռուստաալիքի լատինամերիկյան տարբերակում «Ես Լունան եմ» (իսպ.՝ Soy Luna) հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու՝ Լունա Վալենտեի գլխավոր դերակատար[5]։

Կարոլ Սևիլիա
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 9, 1999(1999-11-09)[1] (24 տարեկան)
ԾննդավայրԳվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ կամ Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունԷուխենիո Կոբոյի անվան գեղարվեստական կրթության կենտրոն, Ազգային ռազմական քոլեջ[3] և Իբերոամերիկյան համալսարան
ԵրկերԵս Լունան եմ, Ռալֆն ընդդեմ ինտերնետի և Pequeños Gigantes?[4]
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, յություբեր, դերասանուհի, երգչուհի և հաղորդավար
 Karol Sevilla Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դեռևս մանկուց դերասանության և երաժշտության հանդեպ սերը աղջկա մեջ զարգացնում է Կարոլի տատիկը՝ Բերտան։ Մի անգամ նրա տատիկ Բերտան, ասաց. «Դու կխաղաս։ Ամբողջ աշխարհը քեզ կճանաչի որպես Կարոլ Սևիլիա»։

Կարոլ Սևիլիան մեքսիկացի դերասանուհի, երգչուհի և պարուհի Կարոլ Իտզիտերի Պինա Սիսներոսի բեմական անունն է։ Երիտասարդ արտիստուհին, որն ունի անհավատալի տաղանդ, խարիզմա և ներուժ, նվաճել է համբավ ու հեռուստադիտողների սերը ամբողջ աշխարհում։ Նա վերցրեց տատիկից «Սևիլիա» կեղծանունը։

2015 թվականին ստացել «Ես Լունան եմ» սերիալի գլխավոր դերը։

2017 թվականին սկսվեց սերիալի անձնակազմի շրջագակությունը Լատինական Ամերիկայում։Աղջիկը ներկայացրեց ինքնակենսագրական "Soy Karol Sevilla" գիրքը:

2018 թվականի հունվարի 1-ին թողարկեց "A Bailar" երգի տեսահոլովակը[6], որը ձայնագրել է Դենի Մարտինեսի հետ միասին։ Ապրիլին այցելել է ԱՄՆ (Մայամի, Նյու Յորք, Լոս Անջելես, Դալաս) սերիալի խթանման համար։ Արգենտինայում, Բրազիլիայում և Պերույում տվել է մի քանի մենահամերգներ։ Մայիսին Մեքսիկայում «Galerias Plaza De Las Estrellas» կողմից ստացել է վկայագիր։ Հայտարարեց իր մինի սերիալի մասին YouTube-յան անձնական էջի համար, որը պետք է թողարկվի արդեն 2019 թվականին։ 2018 թվականին «Ռալֆն ընդդեմ ինտերնետի» մուլտֆիլմի իսպանական տարբերակի համար ձայնագրել է «El Lugar»[7] սաունդթրեքը։ Նոյեմբերին տեղի ունեցան «Ես Լունան եմ» սերիալի շրջագայության վերջին համերգները, և աղջիկը ներկայացրեց սեփական շրջագայությունը։ Աղջիկը կատարել է Մեքսիկայի հիմնը իր երկրի և Արգենտինայի միջև կայացած խաղում Մենդոսայում անցկացվող Copa Adidas 2018 առաջնությունում։ Կարոլը հայտարարեց իր նոր մեներգի՝ «Mil Besos Por Segundo» պրեմեիրայի մասին, որը թողարկվել է 2019 թվականի հունվարի 1-ին;

Աղջիկը դառնում է «Gucci» և «Pandora» բրենդերի աշխատակից։ Պատմեց սեփական՝ «Karol Sevilla by Nantolin» հագուստի գծի մասին, որը թողարկվելու է 2019 թվականին։ 2018 թվականի վերջին լուր տարածվեց, որ Կարոլը միացել է «La Doña» սերիալի անձնակազմին։ 2019 թվականի մարտին Կարոլը պայմանագիր կնքեց ամերիակյան "Netflix" հարթակի հետ։

2019 թվականի գարնանը Կարոլ Սևիլիան դարձավ մեքսիկական "PEQUENOS GIGANTES" հեռուստահաղորդման ժյուրիի անդամ[8]։

Շրջագայություններ խմբագրել

  • Soy Luna en concierto (2017)
  • Soy Luna Live (2018)
  • Soy Luna en Vivo (2018)
  • Que Se Pare El Mundo Tour (2018–2019)

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Նախագիծ Դեր Ծանոթագրություն
2008—2016 La rosa de Guadalupe Տարբեր դերեր 100 էպիզոդ
2009 Mujeres asesinas Սելսիլյան փոքր տարիքում էպիզոդ «Cecilia, prohibida»
2010—2011 Para volver a amar Մոնսե 3 էպիզոդ
2011 Amorcito corazón Մարիա Լուս Լոբոս Բալեստերոս, կրճատ Մարիլու 2 էպիզոդ
2012—2014 Como dice el dicho Ռենատա / Տատիս 2 էպիզոդ
2015-2018 Ես Լունան եմ Լունա Վալենտե / Սոլ Բենսոն Գլխավոր դեր
2017 Junior Express Անժի Հատուկ հյուր
2018 Wifi Ralph Dani Fernández Հնչյունավորում (իսպանական տարբերակ)
2019 «La Doña»

Երաժշտություն խմբագրել

Տարի Անվանում Ծանոթագրություն
2019 «Mil Besos Por Segundo» Սինգլ

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Հավակնող աշխատանք Արդյունք
2016 Kids’ Choice Awards México Սիրված դերասանուհի «Ես Լունան եմ» Առաջադրված
Kids’ Choice Awards Colombia Առաջադրված
Kids’ Choice Awards Argentina Հաղթանակ
2017 Kids' Choice Awards Mexico Սիրված դերասանուհի «Ես Լունան եմ» Առաջադրված
Kids' Choice Awards Colombia Սիրված դերասանուհի «Ես Լունան եմ» Հաղթանակ
2018 Premios ChipTV Mejor Actriz de Telenovela Internacional «Ես Լունան եմ» Առաջադրված
2018 Kids' Choice Awards México Սիրված դերասանուհի «Ես Լունան եմ» Հաղթանակ
2018 Kids' Choice Awards Argentina Սիրված դերասանուհի «Ես Լունան եմ» Հաղթանակ
2019 Kids' Choice Awards México Սիրված դերասանուհի - Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. https://www.infobae.com/teleshow/infoshow/2016/12/10/karol-sevilla-de-soy-luna-hago-la-escuela-por-internet-y-tengo-un-promedio-de-910/
  4. https://www.univision.com/shows/pequenos-gigantes/karol-sevilla-de-juez-a-diva-de-los-ninos
  5. «Karol Sevilla cuenta por qué no usa escotes». Clarín.com - Clarín Digital. 2016 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  6. Karol Sevilla. «Karol Sevilla I A Bailar I Ft. Dany Martins». Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  7. «YouTube». www.youtube.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  8. Canal EnPOPados (2019 թ․ մարտի 19). «Conferencia "PEQUEÑOS GIGANTES" Parte 1 VERÓNICA CASTRO, MIGUEL BOSÉ, KAROL SEVILLA // #EnPOPados». Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել