Pandora (ոսկերչական տուն)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պանդորա

Pandora (կարդացվում է՝ Պանդորա), ոսկերչական տուն, որը հիմնադրել են Պիեր և Վինի Էնիվոլդսեն ամուսինները 1982 թվականին Դանիայում[2]։

Pandora
Pandora Logo 2019.svg
Tampa Storefront 4x6.jpg
Տեսակբիզնես ձեռնարկություն, անշարժ գույքով ընկերություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է1982
ՎայրHavneholmen, Կոպենհագեն, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
ԵրկիրFlag of Denmark.svg Դանիա
ԱրդյունաբերությունԱկնագործություն և մանրածախ առևտուր
Հասույթ1 909 000 000 kr (6)[1]
Կայքpandoragroup.com
ԲորսաLua error in Մոդուլ:Wikidata/item at line 100: bad argument #1 to 'gsub' (string expected, got nil).
Pandora (jewellery) Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Ի սկզբանե կազմակերպությունը հիմնադրվել է որպես փոքրիկ ոսկերչական խանութ Կոպենհագենում։ 1987 թվականին արտադրանքի աճող պահանջարկի պատճառով Pandora-ն անցել է մեծածախ վաճառքի։

1989 թվականին արտադրությունը տեղափոխվել է Թաիլանդ, ինչը հնարավորություն է տվել արտադրել զանգվածային ոսկերչական արտադրանք[2]։ 2010 թվականի հոկտեմբերի 5-ին ընկերությունը IPO-ի միջոցով վաճառվել է[3][4]։

2014 թվականին բացվել է 1000-րդ խանութը, և այդ տարին ընկերության պատմության մեջ դարձել է նոր նշաձող։

2015 թվականին Pandora-ն տեղափոխվել է Ղազախստան։ 2016 թվականին ընկերության եկամուտը կազմել է մոտ 3 միլիարդ դոլար։

2017 թվականի փետրվարի 7-ին Pandora-ն նախաձեռնել է բաժնետոմսերի հետգնման ծրագիր․ մեկ տարվա ընթացքում ընկերությունը գնել է ավելի քան մեկ միլիոն բաժնետոմս՝ շուրջ 270 մլն դոլար արժողությամբ։

Ոսկերչական ընկերությունում աշխատում է ավելի քան 21 հազար մարդ։ Իր պատմության ընթացքում ընկերությունը նվաճել է ավելի քան 70 երկրների ոսկերչական շուկաները, և այսօր բրենդի զարդերը հաջողությամբ վաճառվում են վեց մայրցամաքներում։

Pandora-ն արտադրում է տարբեր զարդեր, այդ թվում՝ ականջօղեր, մատանիներ, ապարանջաններ, ուլունքներ, ինչպես նաև ժամացույցներ։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

2013 թվականից Pandora-ն թողարկում է նոր հավաքածուներ յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ, այն դեպքում, երբ նախկինում ընկերությունը հավաքածուները թողարկում էր տարեկան երկու անգամ։

ՊատկերներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել