Կարլ Ստրասս (անգլ.՝ Karl Fischer Struss, նոյեմբերի 30, 1886, Նյու Յորք- դեկտեմբերի 15, 1981, Սանտա-Մոնիկա), եռաչափ կինոգրաֆիայի պիոներ, ստերեոկինոյի նորարաներից մեկը, գունավոր լուսանկարչության արվեստը հաջող մասսայականացնող, պիկտորիալիզմի ոլորտի անձ։ Պատմության մեջ առաջին անգամ նա է դարձել «Օսկար» մրցանակի դափնեկիր՝ «Արևածագ» համր ֆիլմի դասական բեմադրման համար, ինչպես նաև Կաննի կինոփառատոնի[7] կրկնակի մրցանակակիր։

Կարլ Ստրասս
Karl Struss 1912.jpg
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 30, 1886(1886-11-30)[1][2][3][…]
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 15, 1981(1981-12-15)[3][5] (95 տարեկան)
Վախճանի վայր՝Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ[6]
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ, լուսանկարիչ և կինոօպերատոր
Պարգևներ՝«Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար և Օսկար
IMDb։ID 0835365

Իր կարիեռայի վաղ փուլում Ամերիկայում հայտնի էր որպես փայլուն լուսանկարիչ, որը մտերմիկ հարաբերություններ ուներ Ալֆրեդ Ստիգլիցի և Կլարենս Հ. Ուայթի[8] հետ։ Նա, այսպես կոչված փափուկ ֆոկուսային միատարր «Ստրասսի ոսպնյակների» գյուտարարն է, մի քանի ֆոտոստուդիաների սեփականատեր, որը տպագրվել է ժամանակի[7][8] հայտնի պարբերականներում։ 1920 թվականից մտավ կինոյի ասպարեզ, իր կեսդարյա կարիեռայի ընթացքում նկարահանել է 140 երիզ, աշխատել է հոլիվուդյան առաջատար ռեժիսորների հետ, որոնց մեջ է նաև նրա մտերիմ ընկեր Սեսիլ Բ. Դեմիլլը։

Ստրասսի ամենահայտնի աշխատանքներն են Ֆրեդ Նիբլոյի «Բեն-Հուր. Քրիստի պատմությունը», Ֆ. Վ. Մուրնաուի «Արևածագը», Ռուբեն Մամուլյանի «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը», Չարլի Չապլինի «Մեծ բռնապետը» և «Բեմի լույսերը», Կուրտ Նյումանի «Ճանճը» ֆիլմերը։ 1970 թվականին հայտարարեց թոշակի գնալու մասին, վախճանվեց 11 տարի հետո՝ 95 տարեկան հասակում։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1886 թվականի նոյեմբերի 30-ին Նյու Յորքում՝ կտորեղեն արտադրող Հենրի Ստրասս կրտսերի և նրա կնոջ`Մերիի, որը ծագումով[7] գերմանուհի էր, ընտանիքում։ Կարլը 6 երեխաներից[8] փոքրն ու ամենահետաքրքրասերն էր։ 1986 թվականին առաջին անգամ միացավ լուսանկարչական արվեստին, տեսնելով, թե իր եղբայր Ուիլիամը[8] ինչպես է լուսանկարներ անում իր նոր Poni Premo ֆոտոխցիկով։

Միջնակարգ կրթությունն ստացել է Մանհեթենի[8] Դեուիտտ Կլինտոն դպրոցում։ 1903 թվականին գրեթե մահանում էր թոքաբորբից, որից հետո մնացած կյանքի ողջ մասը վարում է առողջ ապրելակերպ[8]։ Կազդուրվելուց հետո աշխատանքի է անցնում Seybel & Struss ընտանեկան գործարանում, որը պատկանում էր իր հորը[8]։

1910 թվականին սկսում է պրոֆեսիոնալ լուսանկարել, ծանոթանում Ալֆրեդ Ստիգլիցի հետ, որը մեծ գնատականքի էր արժանացրել նրա առաջին աշխատանքները[8]։ Հենց Ստիգլիցի շնորհիվ Ստրասսի լուսանկարները ներկայացվում են նյու-յորքյան Օլբրայթ պատկերասրահում[7][8]։ Ուսումն սկսում է Կոլումբիայի համալսարանի գիշերային դասընթացներով, որտեղ նրա ուսուցիչն էր նշանավոր պիկտորիալիստ Կլարենս Հ. Ուայրթը[8]։

1913 թվականին Ստրասսի լուսանկարները տպագրվում էին ոչ միայն հատուկ լուսանկարչական ամսագրերում, այլ նաև այլ հրատարակություններում, օրինակ՝ New York Evening Post[8] -ում։ Նույն թվականի հոկտեմբերին հիմնադրում է Platinum Print [8] ամսագիրը։ Երկար ժամանակ աշխատել է Բերմուդյան կղզիներում[8]։ 1914 թվականին արտոնագրում է փափուկ ֆոկուսային միատարր ոսպնյակները, որոնք նրան անչափ անհրաժեշտ էին դիմանկարային լուսանկարների[8] իրականացման ժամանակ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է ռազմաճակատ՝ նախապես Նյու Ջերսի[8] նահանգի Վեյլ ճամբարում անցնելով բազային նախապատրաստում։ Դրանից հետո ուղարկվել է Լենգլի-Ֆիլդ ռազմական բազա, որտեղից դուրս է եկել որպես սերժանտ[8]։ Կոռնելի համալսարանում[8] որոշ ժամանակ սովորել է ավիացիոն գործ։ Ստրասսի գերմանական ծագումը անհապաղորեն իրեն զգացնել է տալիս. հարցաքննվում են նրա ընկերներն ու դասախոսները, երես են բարձրանում Գերմանիայի[8] հանդեպ նրա համակրանքի մասին նախկին հայտարարությունները։ 1917 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ի ցամաքային զորքերի շտաբի պետ, ռազմական մինիստր Տեսկեր Գ. Բլիսսը, Ստրասսին աստիճանազրկելով, շարքային զինվոր է դարձնում և ծառայության ուղարկում Լևենվորտի ամրոցում, որտեղ նա դառնում է բանտարկյալների պաշտոնական լուսանկարիչ[8]։

Նյու-յորքյան ֆոտոխցիկներում դառնում է պերսոնա նոն գրատա[8]։ 1919 թվականի փետրվարին դուրս է գրվում Լևենվորտի[8] ամրոցից։ Քանի որ ամրոցում նա հետաքրքրված էր ֆիլմերով, և նայել էր տասնյակ ֆիլմեր, մեկնում է Լոս-Անջելես, որտեղ էլ սկսվում է նրա նոր կյանքը[8]։ Այնտեղ նա ծանոթանում է ռեժիսոր Հորվիցի ընթերակայի հետ, որը՝ տեսնելով Ստրասսի լուսանկարչական աշխատանքները, որոշում է նրան ներկայացնել անվանի և մեծանուն պրոդյուսեր Սեսիլ Բլաունտ դե Միլլի[9] հետ։ Մարտին աշխատանքի է անցնում Laski Studios կինոընկերությունում՝ դե Միլլի[9] գլխավորությամբ։

Սկզբում նա կինոօպերատորի (հիմնականում՝ Էլվին Վիսկոֆի) ընթերակա էր, իսկ հետո նկարահանման հրապարակում՝ լուսանկարիչ և 1920 թվականի կեսերին, վերջապես, դառնում է լիարժեք բեմադրող-օպերատոր[7][9]։ 1924 թվականին կանչվել է Մետրո-Գոլդուին-Մայեր կինոստւդիա՝ Իրվինգ Թալբերգի կողմից՝ «Բեն-Հուր. Քրիստի պատմությունը»[9] էպիկական ֆիմի նկարահանման համար։ Ֆիլմի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կային, նրա վիճակը օդից[9] էր կախված։ Ստրասսը, իր խոսքերով, նկարահանել էր նյութի գրեթե կեսը, որից հետո փոխարինվել է մի քանի այլ օպերատորներով[9]։

«Բեն-Հուր»-ից[9] հետո հանդիպում է Չարլզ Ռոշերին, որի հետ մի քանի ժապավեն է բեմադրել, այդ թվում՝ դասական «Արևածագը» ֆիլմը։ Այս օպերատորական աշխատանքը և՛ Ստրասին, և՛ Ռոշերին բերում է աշխարհում առաջին «Օսկարը»։ Տասնամյակի վերջին համալրում է Ամերիկյան կինոօպերատորների միության[7] շարքերը։

Եղել է Մերի Փիքֆորդի մշտական օպերատորը, հենց նրա մասնակցությամբ է գրեթե բոլոր ֆիլմերը[9] նկարահանել։ Աշխատել է Չարլի Չապլինի և Ռուբեն Մամուլյանի հետ(«Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը» ֆիլմի բեմադրումը նորից նշվել է «Օսկար»[9] անվանակարգում)։

Վերջին տարիներին նկարել է գովազդային հոլովակներ և հեռուստասերիալներ, մասնավորապես՝ «Իմ ընկեր Ֆլիկկան»[10] վեստերնը։ Իր գովազդային հոլովակների համար երկու անգամ արժանացել է Կաննի կինոփառատոնի[7] հատուկ մրցանակի։ Իր վերջին աշխատանքը դարձավ «Ալիգատոր մարդիկ» սարսափ ֆիլմը։

1970 թվականին հայտնում է կարիեռայի ավարտի մասին, թոշակի անցնում և զբաղվում թոռնիկների[10] դաստիարակությամբ:1976 թվականին Տեխասի Ամոն Քարթեր թանգարանի կողմից, որպես հարգանքի տուրք, իրականացվել է իր կատարած աշխատանքների հտադարձ ցուցադրություն, որին ներկա էր Ստրասսը[10]։

Դստեր մահը՝ 1981 թվականի հունիսին, ծնկի է բերում նրան. սիրտը վատացել էր։ Կյանքից հեռացել է 1981 թվականի դեկտեմբերի 15-ին (այլ տվյալներով՝ 16-ին[11]) Կալիֆոռնիայի[12] Սանտա-Մոնիկայի Սուրբ Հովհաննես հիվանդանոցում։ Թաղված է Նյու-Յորքի Վուդլոն գերեզմանատանը։

Անձնական կյանքԽմբագրել

1920 թվականի փետրվարին պիկտորիալիստների հասարակության մեջ հանդիպում է լուսասնկարչուհի Էթել Ուոլին (1898-1983)[9], որի հետ գրեթե 1 տարի հետո ամուսնացավ[9]։ Զույգն ունեցավ մեկ Դուստր՝ Բարբարան (1922-1981)։

Մինչ մահը խստորեն պահպանել է առողջ ապրելակերպը, զբաղվել է գոլֆով և թենիսով[8]։ Վերջին նախասիրությունից հրաժարվել է միայն 88 տարեկանում, երբ կոճերը[8] արդեն չէին աշխատում։

Ընտրված ֆիլմոգրաֆիաԽմբագրել

  • 1924  Թունավորված դրախտ / Poisoned Paradise (ռեժ. Լուի Գանյե)
  •  1925-Բեն-Հուր. Քրիստի պատմությունը / Ben-Hur: A Tale of the Christ (ռեժ. Ֆրեդ Նիբլո)
  • 1926 —Ճնճղուկները / Sparrows (ռեժ Ուիլիամ Բոդայն)
  • 1927 — Արևածագը / Sunrise: A Song of Two Humans (ռեժ. Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու)
  • 1929 —Քմահաճության զսպումը / The Taming of the Shrew (ռեժ. Սեմ Թեյլոր)
  • 1929 — Պչրուհին / Coquette (ռեժ. Սեմ Թեյլոր)
  • 1930 —Վտանգի լույսերը/ Danger Lights (ռեժ.Ջորջ Բ. Սեյթց)
  • 1931 — Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը / Dr. Jekyll And Mr. Hyde (ռեժ. Ռուբեն Մամուլյան)
  • 1931 — Սկիպպի / Skippy (реж. Նորման Թաուրոգ)
  • 1932 —Կորած հոգիների կղզին / Island of Lost Souls (ռեժ. Էռլ Կենտոն)
  • 1932— Խաչի նշանը / The Sign of the Cross (ռեժ.Սեսիլ Բլաունտ դե Միլլի)
  • 1940 — Մեծ բռնապետը / The Great Dictator (ռեժ. Չարլի Չապլին)
  • 1943 —Ճանապարհորդություն դեպի վախ/ Journey into Fear (ռեժ.Նորման Ֆոսթեր)
  • 1946 — Սասպենս / Suspense (ռեժ. Ֆրանկ Տատլ)
  • 1947 — Մակոմբերի գործը / The Macomber Affair (ռեժ.Զոլտան Քորդ)
  • 1952 —Բեմի լույսերը / Limelight (ռեժ. Չարլի Չապլին)
  • 1958 — Ճանճը / The Fly (ռեժ. Կուրտ Նյուման)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. RKDartists
  3. 3,0 3,1 Luminous-Lint — 2005.
  4. 4,0 4,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119296454 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. filmportal.de — 2005.
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 «Karl Struss» (անգլերեն)։ Cinematographers։ Վերցված է 2014-2-21 
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 Джон Бэйли. (14 декабря 2009)։ «Karl Struss, A Tripod in Two Worlds: Part One—New York» (անգլերեն)։ American Society of Cinematographers։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-17-ին։ Վերցված է 2014-2-21 
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 Джон Бэйли. (17 декабря 2009)։ «Karl Struss, A Tripod in Two Worlds: Part Two—Early Hollywood Years» (անգլերեն)։ American Society of Cinematographers։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-21-ին։ Վերցված է 2014-2-22 
  10. 10,0 10,1 10,2 Джон Бэйли. (21 декабря 2009)։ «Karl Struss, A Tripod in Two Worlds: Part Three—Paramount to 3-D» (անգլերեն)։ American Society of Cinematographers։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-07-ին։ Վերցված է 2014-2-22 
  11. «STRUSS, Karl» (անգլերեն)։ Filmreference։ Վերցված է 2014-2-22 
  12. «Karl Struss, 95, Cinematographer» (անգլերեն)։ The New York Times։ 19 декабря 1981։ Վերցված է 2014-2-22 

Արտաքին հղումներԽմբագրել