Ռուբեն Մամուլյան
Ռուբեն Զաքարի Մամուլյան (անգլ.՝ Rouben Mamoulian, հոկտեմբերի 8, 1897[2][3][4], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 4, 1987[1][2][3][…], Վուդլենդ Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ ռեժիսոր, համարվում է 20-րդ դարի աշխարհի խոշորագույն թատերական և կինոռեժիսորներից մեկը։ Նա է առաջին անգամ օգտագործել երկու խոսափողով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա։ Նա է առաջինը նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով` օգտագործելով միաժամանակ մի քանի տեսախցիկ։
![]() Rouben Mamoulian | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
թատերական և կինո ռեժիսոր | |||||||||||
Ծնվել է | 1897 հոկտեմբերի 8 | ||||||||||
Ծննդավայր | ![]() ![]() | ||||||||||
Մահացել է | 4 դեկտեմբերի 1987 | (տարիքը 90)||||||||||
Մահվան վայր | Լոս Անջելես, ![]() | ||||||||||
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ | ||||||||||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||||||||||
Գործունեության տարիներ | 1920 - 1963 | ||||||||||
Ազգություն | հայ | ||||||||||
Մասնագիտացում | կինոռեժիսոր և թատերական ռեժիսոր | ||||||||||
Ամուսին | Ազադիա Նյուման | ||||||||||
Պարգևներ | |||||||||||
IMDb | ID ID 0541149 | ||||||||||
|
ԿենսագրությունԽմբագրել
Ռուբեն Մամուլյանը ծնվել է Թիֆլիսում 1897 թվականին, հայ մեծահարուստ բանկիրի՝ Զաքար և Վերժինե Մամուլյանների ընտանիքում։ Մոր շնորհիվ, ով Թիֆլիսի հայկական դրամատիկական ընկերության նախագահն էր, նա վաղ հասակից կապվել է թատրոնին։ Յոթ տարեկան հասակում ծնողների հետ մեկնել է Ֆրանսիա, որտեղ ուսանել է Փարիզի Մոնդենիի լիցեյում։ 1913 թվականին վերադարձել է Թիֆլիս, որտեղ շարունակել է ուսումը։ Այնուհետև ուսանել է Մոսկվայի և Լոնդոնի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում։ Որոշ ժամանակ հաճախել է Եվգենի Վախթանգովի թատերական ստուդիան։ Վերադառնալով Թիֆլիս՝ Մամուլյանը Լևոն Քալանթարի և Ս. Ի. Խաչատրյանի հետ 1918 թվականին Թիֆլիսում հիմնադրել է բեմական արվեստի ստուդիա։ 1920 թվականից Լոնդոնի և Փարիզի, 1923 թվականից Նյու Յորքի թատրոններում իրականացրել է շուրջ 60 դրամատիկական և երաժշտական բեմականացումներ, որոնք մեծ ազդեցություն են թողել ամերիկյան թատրոնի և կինոյի ձևավորման և զարգացման վրա։ 1929 թվականից նկարահանել է կինոնկարներ, որտեղ իրագործել է մի շարք նորարարություններ։
Նրա լավագույն գործերից են՝ «Քաղաքի փողոցները» (1931), «Դոկտոր Ջեյքլը և միստր Հայդը», «Սիրիր ինձ այս գիշեր» (1932), 1933 թվականին Մամուլյանը նկարահանել է «Երգ-երգոց» կինոնկարը, «Քրիստինա թագուհին» պարգևատրվել է մրցանակով, «Նորից ապրում ենք» (Լև Տոլստոյի «Հարություն» վեպի մոտիվներով)։ 1964 թվականին գրել և հրատարակել է մանկական «Աբիգայլ» գիրքը։ Կյանքի վերջում թարգմանել է ժամանակակից անգլերենի Շեքսպիրի Համլետը։ 1968 թվականին այցելել է Հայաստան։ Մահացել է 1987 թվականի դեկտեմբերի 4-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ)[5][6]։
ՆորարարություններԽմբագրել
- Առաջին անգամ է օգտագործել երկու խոսափողով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա։
- Առաջին անգամ է նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով, օգտագործել միաժամանակ մի քանի տեսախցիկ։
- Քաղաքի փողոցները ֆիլմում է առաջին անգամ հնչել ձայնը կադրից դուրս։
- Բեքքի Շարփ կինոնկարը կինոյի պատմության առաջին գունավոր լիամետրաժ կինոնկարն է։
ՄրցանակներԽմբագրել
- Ուրախ ավազակը 1936 թ Նյու Յորքի կինոքննադատների կողմից համարվել է տարվա լավագույն կինոնկար։
- Արյուն և ավազ 1940 թ Վենետիկի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի որպես լավագույն գունավոր կինոնկար։
- 1980 թվականին Մամուլյանի անունը մտցվել է «Բրոդվեյի փառքի դահլիճ»։
- 1983 թվականին ստացել է ամերիկյան կինոռեժիսորների բարձրագույն՝ Գրիֆֆիթի մրցանակը կինոյի ասպարեզում մեծագույն ավանդի համար։
- Մամուլյանի անունով աստղ է տեղադրվել Հոլիվուդի փառքի ծառուղում։
Թատերական գործերԽմբագրել
- Դռան թակոց (Օսթին Փեյջ) 1922 թ Լոնդոն
- Ֆաուստ (Գյոթե) 1925 թ Ռոչեստեր (ԱՄՆ)
- Կարմեն (Բիզե) 1926 թ Ռոչեստեր (ԱՄՆ)
- Քույր Բեատրիս (Մետերլինկ) 1926 թ Ռոչեստեր (ԱՄՆ)
- Պորգի (Հեյվորդ) 1927 թ Նյու Յորք (ԱՄՆ)
- Պորգի և Բես (Գերշվին) 1927 թ Նյու Յորք (ԱՄՆ)
- Մի ամիս գյուղում 1929 թ Նյու Յորք (ԱՄՆ)
- Օկլահոմա (Ռոջերս, Համմերստայն) 1943 թ Նյու Յորք (ԱՄՆ)
- Կարուսել (Ռոջերս, Համմերստայն) 1945 թ Նյու Յորք (ԱՄՆ)
ՖիլմագրությունԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Սաբիր Ռիզաև. Ռուբեն Մամուլյան, «Գարուն», 1967, № 6
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Ռուբեն Մամուլյանի մասին imdb.com կայքում
- ↑ Ռուբեն Մամուլյա