Ֆրեդ Նիբլո (անգլ.՝ Fred Niblo, հունվարի 6, 1874(1874-01-06)[1][2][3][…], Յորք, Նեբրասկա, ԱՄՆ[2] - նոյեմբերի 11, 1948(1948-11-11)[1][2][3][…], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[2]), ծնյալ՝ Ֆրեդերիկ Լիդտկե (անգլ.՝ Frederick Liedtke), ամերիկացի դերասան և ռեժիսոր: 1927 թվականին եղել է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի 36 հիմնադիրներից մեկը։

Ֆրեդ Նիբլո
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1874(1874-01-06)[1][2][3][…]
ԾննդավայրՅորք, Նեբրասկա, ԱՄՆ[2]
Մահացել էնոյեմբերի 11, 1948(1948-11-11)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[2]
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ[2][4]
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և սցենարիստ
ԱմուսինԷնիդ Բենեթ[5]
Fred Niblo Վիքիպահեստում

Կինոարդյունաբերության մեջ ունեցած ներդրման համար «Հոլիվուդյան փառքի ծառուղում» ունի իր աստղը:

ԿենսագրությունԽմբագրել

1901 թվականին Ֆրենդ Նիբլոն ամուսնացել է հայտնի երաժիշտ Ջորջ Կոհանի մեծ քրոջ՝ Ժոզեֆին Կահանի հետ, ով մահացել է 1916 թվականին: 1918 թվականին ամուսնացել է երկրորդ անգամ: Նրա կինը ավստրալական թատրոնի դերասանուհի Էնիդ Բենետն էր: Այդ ամուսնությունից ունեցել է 3 երեխա:

1916 թվականին Ֆրեդ Նիբլոն առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում: Նա հանդես է եկել որպես դերասան ավստրալական մի շարք ֆիլմերում: Որպես պրոդյուսեր և դերասան աշխատում էր Թոմաս Ինսի հետ: Այս ֆիլմերիի մեծ մասում գլխավոր դերակատարն իր երկրերդ կինն է եղել:

1918-1921 թվականներին Նիբլոն նկարահանվել է Paramount Pictures ստուդիայի համար, որը հետագայում թողել և տեղափոխվել է Մետրո-Գոլդուին-Մայեր և այնտեղ աշխատել 1923-1931 թվականներին:

Ֆիլմոգրաֆիա (ռեժիսոր)Խմբագրել

  • 1920 — Սեքս
  • 1920 — Զորրոյի նշանը
  • 1921 — Երեք հրացանակիրները
  • 1922 — Արյուն և ավազ
  • 1925 — Բեն-Հուր.Քրիստոսի պատմությունը
  • 1926 — Գայթակղիչ
  • 1927 — Սատանայական պար
  • 1928 — Խորհրդավոր տիկինը

Ֆիլմոգրաֆիա (դերասան)Խմբագրել

  • 1916 — Արագ հարստացեք Ուոլինգֆորդով
  • 1923 — Վաճառվող հոգի
  • 1926 — Արյուն և ավազ
  • 1942 — Մի անգամ մեղրամսին

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ֆիլմերի շվեդական շտեմարան (швед.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. Impact of the Modern: Vernacular Modernities in Australia 1870s-1960sSydney University Press, 2008. — P. 212.

Արտաքին հղումներԽմբագրել