Ռուդոլֆ Կառնապ (գերմ.՝ Rudolf Carnap, մայիսի 18, 1891(1891-05-18)[1][2][3][…], Ռոնսդորֆ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5][6] - սեպտեմբերի 14, 1970(1970-09-14)[1][7][8][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9][10][11]), գերմանա-ամերիկյան փիլիսոփա և տրամաբան։ Պրահայի գերմանական համալսարանի պրոֆեսոր 1931—1935 թթ.։ 1935 թ. գաղթել է ԱՄՆ։ Չիկագոյի 1936—52 թթ. և Կալիֆոռնիայի 1954 թ. համալսարանների պրոֆեսոր, Ամերիկյան ԳԱ անդամ։ Փիլիսոփայության հիմնական խնդիրը համարելով մաթեմատիկական տրամաբանության ապարատի միջոցով գիտության ելակետային հասկացությունների ճշգրտումը՝ Կառնապը սահմանափակել է նրա առարկան գիտելիքի կառուցվածքային վերլուծությամբ, դրանով իսկ մերժելով փիլիսոփայության աշխարհայացքային բնույթը։ Ժխտել է գիտության լեզվի և մատերիական օբյեկտների միջև եղած կապերի գիտական բացահայտման հնարավորությունը, գիտության տրամաբանությունը սահմանափակել հասկացությունների, նախադասությունների ու տեսությունների միջև գոյություն ունեցող կապերի զուտ ձևաբանական վերլուծությամբ։ Հետագայում նա լրացրել է այդ վերլուծությունը իմաստաբանական տեսությամբ, ինդուկտիվ տրամաբանությունը ներկայացրել է որպես հավանականային տրամաբանություն, զարգացրել է մոդալ տրամաբանության իմաստաբանական մեկնաբանությունը և, որոնց արդյունքներից շատերը կիրառվել են կիբեռնետիկայում։ Կառնապի վերջին շրջանի աշխատություններում ակնհայտ են բնագիտական-մատերիալիստական միտումները, որոնք, սակայն, անհրաժեշտ զարգացում չեն ստացել։

Ռուդոլֆ Կառնապ
Rudolf Carnap
Ծնվել էմայիսի 18, 1891(1891-05-18)[1][2][3][…] Ռոնսդորֆ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5][6]
Մահացել էսեպտեմբերի 14, 1970(1970-09-14)[1][7][8][…] (79 տարեկան) Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9][10][11]
Բնակության վայր(եր)Վուպերտալ և Կալիֆոռնիա
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն[12],  ԱՄՆ[13][14][15],  Վայմարյան Հանրապետություն և  Նացիստական Գերմանիա
Դավանանքաթեիզմ
ՈւղղությունՏրամաբանական պոզիտիվիզմ
Մասնագիտությունվերլուծաբան փիլիսոփա, էսպերանտիստ, լեզվի փիլիսիփա, տրամաբան, գիտության փիլիսոփա, համալսարանի դասախոս և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան, Պրահայի Կարլի համալսարան, Չիկագոյի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, մետաֆիզիկա, իմացաբանություն, տրամաբանություն, լեզվի փիլիսոփայություն և մաթեմատիկայի փիլիսոփայություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԵնայի համալսարան (1921), HU Berlin (1918), Ֆրայբուրգի համալսարան և Վիեննայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1921)
Տիրապետում է լեզուներինէսպերանտո, գերմաներեն[16] և անգլերեն[1][16]
Գիտական ղեկավարBruno Bauch?[17] և Robert Haussner?[17]
Եղել է գիտական ղեկավարAbner Shimony?, Robert Monroe Palter?[17] և David Kaplan?
Ազդվել էԳոտլոբ Ֆրեգե, Ալբերտ Այնշտայն, Էռնստ Մախ, Իմանուիլ Կանտ, Ալֆրեդ Տարսկի, Ֆրանց Բրենտանո, Էդմունդ Հուսերլ, Լյուդվիգ Վիտգենշթայն, Հանս Վայհինգեր[18] և Bruno Bauch?
Պարգևներ
 Rudolf Carnap Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Կառնապ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 271