Կանանց միջազգային միություն
Կանանց միջազգային միություն (անգլ.՝ International Alliance of Women - IAW, ֆր.՝ Alliance Internationale des Femmes - AIF), Միջազգային հասարակական կազմակերպություն, որն զբաղվում է ամբողջ աշխարհում կանաց իրավունքների պաշտպանության և դրանց ընդլայնման հարցերով՝ հատուկ ուշադրություն հատկացնելով գենդերային հավասսրության զարգացման հարցերին։ IAW հիմնական սկզբունքն այն է, որ բոլոր կանայք պետք է լիովին և հավասար հիմքերով օգտվեն մարդու իրավունքներից։ Սա այդ ոլորտի ամենավաղեմի, ամենախոշոր և առավել ազդեցիկ կազմակերպություններից մեկն է։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1904 թվականին Բեռլինում՝ որպես Կանանց ընտրական իրավունքի միջազգային միություն (IWSA) Մարի Սթրիթի, Միլիսենտ Ֆոսեթի, Քերի Չափման Քաթի, Սյուզան Էնթոնիի և աշխարհի այլ առաջատար ֆեմինիստուհիների կողմից, որոնք պաշտպանում էին Կանանց ընտրական իրավունքը[1]։ IWSA գլխադասային գրասենյակը գտնվել է Լոնդոնում և համարվել է սուֆրաժիստների հայտնի միջազգային կազմակերպություն։ Այդ ժամանակից ի վեր նրա ուշադրությունը տեղափոխվել է դեպի առավել լայն իրավապաշտպան գործունեություն։ Այսօր IAW-ը բաղկացած է աշխարհի ավելի քան 50 կազմակերպություններից, որոնց թիվը մի քանի հարյուր հազար անդամ է և ունի իր ներկայացուցչությունը Ժնևում։
Կանանց միջազգային միություն | |
---|---|
Հուշատախտակ կարգախոսով և լոգոյով Ամստերդամում | |
Տեսակ | կազմակերպություն |
Հապավում | IAW և AIF |
Կարգախոս | «Քվեարկելու իրավունք» (լատին․՝ Jus suffragii) |
Հիմնադրված | 1904 |
Գլխադասային գրասենյակ | Ժնև, Շվեյցարիա |
Հիմնադիր | Քերի Չափման Քաթ |
Կայք | womenalliance.org |
1926 թվականին կազմակերպությունն ամուր կապեր է ունեցել Ազգերի լիգայի հետ։ 1947 թվականից IAW ունեցել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդին առընթեր ընդհանուր խորհրդատվական կարգավիճակ, ինչը հասարակական կազմակերպության համար նախատեսված ՄԱԿ-ի ամենաբարձր կարգավիճակն է (IAW-ը այդ կարգավիճակն ստացած չորրորդ կազմակերպությունն է)։ IAW-ը Եվրոպայի Խորհրդում ունի նաև մասնակցի կարգավիճակ, ներկայացուցիչներ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում, ՄԱԿ-ի գրասենյակ Ժնևում, ՄԱԿ-ի գրասենյակ Վիեննայում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Փարիզում, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ Հռոմում և Եվրոպայի Խորհրդում՝ Ստրասբուրգում։ Այն ներկայացուցիչներ ունի նաև Արաբական պետությունների լիգայում՝ Կահիրեում և Պարսից ծոցի երկրների խորհրդում՝ Էր Ռիադում և Բրյուսելում Եվրոպական կանանց լոբբիի ազդեցիկ անդամ է։ ՄԱԿ-ում նրա նախագահն ու գլխավոր ներկայացուցիչը Ջոննա Մանգանարան է։ Իսկ Նյու Յորքում ՄԱԿ-ի նրա ներկայիս գլխավոր ներկայացուցիչը Սուն Յանգ Յունը, որը նաև Նյու Յորքում՝ Կանանց կարգավիճակի հասարակական կազմակերպությունների կոմիտեի նախագահն է և IAW ՀԿ-ի խորհրդակցության առաջին փոխնախագահը։ IAW-ի պաշտոնական աշխատանքային լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը։
Պատմություն
խմբագրելԿազմակերպություն ստեղծելու որոշումը սուֆրաժիստները կայացրել են 1902 թվականին Վաշինգտոնում, որոնք հիասթափված էին Կանանց միջազգային խորհրդից (անգլ.՝ International Council of Women - ICW), որը հրաժարվել էր աջակցել կանանց ընտրական իրավունքները պաշտպանելու նախաձեռնությունը[2]։ Կազմակերպությունը պաշտոնապես հիմնադրվել է 1904 թվականին Բեռլինում կայացած երկրորդ համաժողովի ընթացքում որպես Կնոջ ընտրական իրավունքի միջազգային միություն (անգլ.՝ International Woman Suffrage Alliance - IWSA), գլխամասային գրասենյակը Լոնդոնում[3]։ Հիմնադիրներին էին Քերի Չափման Քաթը, Միլիսենտ Ֆոսեթը, Հելեն Լանգեն, Սյուզան Բ․ Էնթոնին, Անիտա Աուգսպուրգը, Ռեյչել Ֆոսթեր Էյվերին և Քեյթե Շիրմախերը։
Հետագա համաժողովներն անկացվեցին Կոպենհագենում (1906), Ամստերդամում (1908), Լոնդոնում (1909), Ստոկհոլմում (հունիս 1911) և Բուդապեշտում (1913)[4]։ Կանանց ընտրական իրավունքի ֆրանսիական միությունը (անգլ.՝ French Union for Women's Suffrage - UFSF), որը հիմնվել էր 1909 թվականի փետրվարին, 1909 թվականի ապրիլին Լոնդոնում կայացած IWSA համաժողովի կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես ընտրական իրավունքի ֆրանսիական շարժման ներկայացուցիչ[5]։ IWSA նաև սկսել է թողարկել իր սեփական Jus Suffragii ամսագիրը։ Սուֆրաժիստուհիների ռազմատենչությանը և Էմելին Պանկհյորսթի ոճին ընդդիմացող Միլիսենտ Ֆոսեթի ազդեցությամբ էր, որ 1906 թվականին Կոպենհագենում կայացած նրանց համաժողովի ժամանակ IWSA-ն սկզբում հրաժարվել է Կանանց սոցիալ-քաղաքական միության (WSPU) անդամությունից[4]։
1920-ական թվականների ավարտին կազմակերպությունը փոխել է իր անվանումը և կոչվել Կանաց ընտրական իրավունքի և հավասար քաղաքացիության միջազգային միություն, իսկ 1946 թվականին այս անվանումը փոխվել է ներկայիս՝ Կանանց միջազգային միություն անվան[6][7]։ Առաջին փորձնական ժողովը ղեկավարել են Քերի Չափման Քաթը (նախագահ), Անիտա Աուգսպուրգը (առաջին փոխնախագահ), Դոնովան Բոլդեն (երկրորդ փոխնախագահ) և Ռեյչել Ֆոսթեր Էյվերին (քարտուղար)։
Իր նախագահության ընթացքում Քերի Չափման Քեթը ԱՄՆ-ում հիմնադրել է նաև Կին-ընտրողների լիգա (անգլ.՝ League of Women Voters - LWV)։
Կանանց իրավունքները և ընտրելու իրավունքը ներկայացնելու համար կազմակերպությունն օգտագործում է դեղին գույնը[8]։
Համաժողովներ
խմբագրել- 1902 Վաշինգտոն
- 1904 Բեռլին
- 1906 Կոպենհագեն
- 1908 Ամստերդամ
- 1909 Լոնդոն
- 1911 Ստոկհոլմ
- 1913 Բուդապեշտ
- 1920 Ժնև
- 1923 Հռոմ
- 1926 Փարիզ
- 1929 Բեռլին
- 1935 Ստամբուլ
- 1939 Կոպենհագեն
- 1946 Ինտերլակեն
- 1949 Ամստերդամ
- 1952 Նեապոլ
- 1955 Կոլոմբո (Ցեյլոն)
- 1958 Աթենք
- 1961 Դուբլին
- 1967 Անգլիա
- 1970 Քյոնիդսթեին (Արևելյան Գերմանիա)
- 1973 Նյու Դելի
Կազմակերպություն
խմբագրելՄիջազգային համագումարն անցկացվում է տարեկան երեք անգամ անդամ կազմակերպության ստեղծման երկրում, որի ժամանակ անցկացվում են Գործադիր խորհրդի ընտրություններ։ Միավորված ազգերի կազմակերպությանը առընթեր ներկայիս նախագահն ու գլխավոր ներկայացուցիչը Ջոաննա Մանգանարան է։ Գործադիր խորհրդում ընդգրկված են նաև գլխավոր քարտուղարը, գանձապահը և մինչև 20 այլ անդամներ, այդ թվում՝ երկու գործադիր փոխնախագահներ, ինչպես նաև Եվրոպայի, Արաբական երկրների, Պարսից ծոցի արաբական պետությունների և Հարավային Ասիայի հարցերով փոխնախագահներ։
Նախագահներ
խմբագրել- Քարրի Չափման Քաթ (Carrie Chapman Catt) (ԱՄՆ) 1904–1923
- Մարջերի Կորբետ Էշբի (Margery Corbett Ashby) (Մեծ Բրիտանիա) 1923–1946
- Հաննա Ռիդ (Hanna Rydh) (Շվեդիա) 1946–1952
- Էսթեր Գարֆֆ (Ester Graff) (Դանիա) 1952–1958
- Էզլին Դերանիյագալա (Ezlynn Deraniyagala) (Շրի Լանկա) 1958–1964
- Բեգում Անվեր Ահմեդ (Begum Anwar Ahmed) (Պակիստան) 1964–1970
- Էդիտ Անրեպ (Edith Anrep) (Շվեդիա) 1970–1973
- Իռեն Լիպկովսկի (Irène de Lipkowski) (Ֆրանսիա) 1973–1979
- Օլիվ Բլումեր (Olive Bloomer) (Մեծ Բրիտանիա) 1979–1989
- Էլիս Յոտոպոուլոս Մարանգոպոուլոս (Alice Yotopoulos-Marangopoulos) (Հունաստան) 1989–1996
- Պատրիսիա Ջիլես (Patricia Giles) (Ավստրալիա) 1996–2004
- Ռոզի Վեյս (Rosy Weiss) (Ավստրիա) 2004–2010
- Լիդա Վերսթեգեն (Lyda Verstegen) (Նիդերլանդներ) 2010–2013
- Ջոանա Մանգանարա (Joanna Manganara) (Հունաստան) 2013–2020
- Շերիլ Հեյլս (Cheryl Hayles) (Կանադա) 2020-2021
- Մարիոն Բյոքեր (Marion Böker) (Գերմանիա) 2021-2022
- Էլիսոն Բրաուն (Alison Brown) (ԱՄՆ) 2022-
Անդամներ
խմբագրելՄասնաճյուղեր (լիարժեք անդամներ) | Կապակցված անդամներ |
---|---|
|
|
Գրականություն
խմբագրել- Rupp, Leila J. (2011), «Transnational Women's Movements», European History Online, Mainz: Institute of European History
- Archives of International Alliance of Women(չաշխատող հղում) are held at The Women's Library at the Library of the London School of Economics
- International Alliance of Women Records 1906-2009 Արխիվացված 2014-02-22 Wayback Machine Finding Aid, Sophia Smith Collection, Smith College
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ International Woman Suffrage News (Centenary edition).
- ↑ Liddington, 1989, էջ 37
- ↑ Liddington, 1989, էջ 56
- ↑ 4,0 4,1 Liddington, 1989, էջ 63
- ↑ Hause, 2002
- ↑ International Alliance of Women.
- ↑ Boles, Hoeveler, 2004, էջ 21
- ↑ Lumsden, 1997, էջ 162
Աղբյուրներ
խմբագրել- Boles, Janet K.; Hoeveler, Diane Long (2004). Historical Dictionary of Feminism. Scarecrow Press. ISBN 0-8108-4946-1.
- Hause, Steven C. (2002). «Union Française Pour Le Suffrage Des Femmes (UFSF)». In Helen Tierney (ed.). Women's Studies Encyclopedia. Greenwood Press. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- Liddington, Jill (1989). The Road to Greenham Common: Feminism and Anti-militarism in Britain Since 1820. Syracuse University Press. ISBN 978-0-8156-2539-1. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- Lumsden, Linda J. (1997). «Appendix I». Rampant Women: Suffragists and the Right of Assembly. Univ. of Tennessee Press. ISBN 1572331631.
Արտաքին հղումներ
խմբագրել- Official site
- International Alliance of Women Records, 1906-2009 Արխիվացված 2014-02-22 Wayback Machine Sophia Smith Collection, Smith College
- International Woman Suffrage Alliance archives at the John Rylands Library, Manchester.
- Constitution in the Woman's Rights Collection, 1909. Schlesinger Library, Radcliffe Institute, Harvard University.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանանց միջազգային միություն» հոդվածին։ |