Քերի Չափման Քաթ (անգլ.՝ Carrie Chapman Catt, հունվարի 9, 1859(1859-01-09)[1][2][3][…], Ripon, Fond du Lac County, Վիսկոնսին, ԱՄՆ[2] - մարտի 9, 1947(1947-03-09)[4], Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի սուֆրաժիստուհի, սուֆրաժիստական շարժման առաջնորդ, մեծ դերակատարում է ունեցել ԱՄՆ Սահմանադրության 19-րդ փոփոխության[7] ընդունման պայքարում, որը կանանց ձայնի իրավունք էր տալիս[8]։ Եղել է 20-րդ դարի առաջին կեսի ԱՄՆ ամենահայտնի կանանցից մեկը[9]։

Քերի Չափման Քաթ
անգլ.՝ Carrie Chapman Catt
Դիմանկար
Ծնվել էհունվարի 9, 1859(1859-01-09)[1][2][3][…]
ԾննդավայրRipon, Fond du Lac County, Վիսկոնսին, ԱՄՆ[2]
Մահացել էմարտի 9, 1947(1947-03-09)[4] (88 տարեկան)
Մահվան վայրՆյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՎուդլոն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱյովա նահանգի համալսարան
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ, հակապատերազմային ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան, գրող և սուֆրաժիստ
ԿուսակցությունCommonwealth Land Party?
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Carrie Chapman Catt Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քերին ծնվել է 1859 թվականին, Վիսկոնսին նահանգում։ Դեռ մանուկ հասակում նա հետաքրքրվում էր գիտությամբ և ուզում էր բժիշկ դառնալ։ Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Այովայի Գյուղատնտեսական քոլեջ (այժմ` Այովա նահանգի գիտության և տեխնիկայի համալսարան)[10]։ Սկզբում Քերիի հայրն ընդդիմանում էր նրա` քոլեջ ընդունվելուն, բայց ավելի ուշ մեղմանում է և հոգում կրթության ծախսերի մի մասը։ Նյութապես իրեն ապահովելու համար Քերրին ստիպված էր աշխատել աման լվացող, գրադարանավար, ինչպես նաև` գյուղական դպրոցների ուսուցչուհի։

Կրթության ընթացքում Քերին միացել է տեղի գրական միությանը՝ ուսանողական կազմակերպություն, որի նպատակն էր ուսանողներին սովորեցնել հմտություններ, որոնք անհրաժեշտ են ուսման մեջ և բարձրացնել իրենց ուժերի նկատամաբ նրանց վսահությունը։ Այդ կազմակերպության հավաքների ժամանակ խոսել թույլատրվում էր միայն տղամարդկանց։ Քաթը մասնակցում էր երկխոսություններին՝ խախտելով կանոնները։ Դրանից էլ սկսվել է կազմակերպության միջոցառումների ժամանակ կանանց դերի մասին քննարկումներն ու նրանց նշանակության վերանայումը, որն ի վերջո հանգեցրել է երկխոսություններին մասնակցելու արգելքի վերացմանը։ Դրա հետ միասին Քերին միացել է Pi Beta Phi քույրությանը, նախաձեռնել է քննարկումների ակումբ միայն կանանց համար, ինչպես նաև` հանդես է եկել ուսանողուհիներին ռազմական պատրաստության մեջ ներգրավելու օգտին։

Երեք տարի ուսանելուց հետո Քերին բակալավրի դիպլոմ է ստացել։ Նա ամբողջ կուրսի միակ կինն էր։ Ավարտելուց հետո Քերին աշխատել է դատարանում, հետո` ուսուցչություն արել, իսկ ավելի ուշ դարձել է Այովա նահանգի դպրոցի տնօրեն[11]։

1885 թվականի փետրվարին Քերին ամուսնացել է տեղական թերթի խմբագիր Լեո Չափմանի հետ, բայց վերջինս մեկ տարի անց մահացել է։ Մոտավորապես այդ ժամանակ էլ նա դարձաել է սուֆրաժիստական շարժման ակտիվ մասնակից։ 1890 թվականին նա կրկին ամուսնացել է։ Նրա ամուսինը կայացած ինժեներ Ջորջ Քաթն էր։ Նա աջակցում էր կնոջը կանանց իրավունքների պաշտպանության գործում։ Այդ ամուսնության շնորհիվ նա կարողացել է կանանց իրավունքների պաշտպանության համար ամեն տարի մեծ միջոցառումներ կազմակերպել։

Գործունեություն․ Սուֆրաժիստական շարժման առաջատար խմբագրել

Ամերիկյան սուֆրաժիստական ասոցիացիա խմբագրել

1887 թվականին Քաթը վերադարձել է իր հայրենի քաղաքը՝ Չարլզ Սիթի և ներգրավվել է Այովայի կանանց իրավունքների պաշտպանության ասոցիացիայի գործունեության մեջ։ 1890 թվականից մինչև 1892 թվականը նա նահանգի ասոցիացիայի պետական կազմակերպիչ և խմբի արձանագրությունների քարտուղարն էր։ Այդ ընթացքում էլ նա սկսել է աշխատել Ամերիկյան կանանց ազգային սուֆրաժիստական ասոցիացիայում (անգլ.՝ National American Woman Suffrage Association - NAWSA) և 1890 թվականին Վաշինգթոն ԴիՍի-ում կայացած կոնվենցիայի ժամանակ, նույնիսկ, ելույթ է ունեցել ասոցիացիայի անունից[12]։ 1892 թվականին, Սյուզան Էնթոնիի խնդրանքով նա գրավոր դիմում է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսին` ի պաշտպանություն կանանց իրավունքների պաշտպանության մասին առաջարկվող սահմանադրության փոփոխության։

 
Քերրի Քաթը սուֆրաժիստուհիներին ընդառաջ․ նրանք պատրասվում են կանանց իրավունքների պաշտպանությանն աջակցել քարոզարշավով` շրջագայելով ԱՄՆ-ով, 1916 թվականի ապրիլի 6
 
Աննա Հովարդ Շոու և Քերրի Չափման Քաթ, 1917

NAWSA-ում աշխատելու իր վաղ շրջանում Քաթն իր մտահոգությունն է արտահայտել կանանց սուֆրաժիստական շարժման հիմնադիր Էլիզաբեթ Քեդի Սթենթոնի (անգլ.՝ Elizabeth Cady Stanton) հայացքների վերաբերյալ, որն ավելի արմատական էր, քան երիտասարդ ակտիվիստներից շատերը[13]։ 1895 թվականին Սթենթոնն իրարանցում էր առաջացրել իր «Կնոջ Աստվածաշունչը» աշխատությունով (անգլ.՝ The Woman's Bible), որում քննադատական վերլուծության էր ենթարկել Աստվածաշունչը, որով կասկածի տակ էր դնում ավանդական կրոնական այն համոզմունքները, ըստ որի կանայք պետք է լինեն պասիվ և զիջեն տղամարդկանց։ NAWSA-ի անդամներից շատերը մտավախություն ունեին, որ գիրքը կվնասի սուֆրաժիստական շարժմանը՝ վանելով առավել օրթոդոքսալ անդամներին։ Քաթը և Սյուզան Բ․ Էնթոնին՝ NAWSA-ի նախագահը, նախքան գրքի հրապարակումը, հանդիպել են Սթենթոնիի հետ և արտահայտել իրենց մտավախությունը, սակայն Սթենթոնին անդրդվելի էր[14]։

Սթենթոնիի գրքի վերաբերյալ բուռն քննարկումներ են տեղի ունեցել 1896 թվականին, NAWSA համագումարում, երբ նրա հակառակորդները բանաձև են ընդունել, որով պաշտոնապես հայտարարել են, որ NAWSA-ն «կապ չունի այսպես կոչված ««Կնոջ Աստվածաշունչ»-ի հետ»[15]։ Քաթը աջակցել է բանաձևին՝ կազմակերպության ապագա նախագահ Աննա Հովարդ Շոուի և այլ առաջատար գործիչների հետ միասին։ Չնայած Էնթոնիի ուժեղ ընդդիմությանը, որը պնդում էր, որ նման բանաձևի անհրաժեշտություն չկա, այն անցել է 54 կողմ և 41 դեմ ձայներով։ Դրանից հետո Սթենթոնը փորձել է համոզել Էնթոնիին՝ իր վաղեմի ընկերոջը և գործակիցին, որ երկուսն էլ պետք է հրաժարական տան NAWSA-ից՝ ի նշան բողոքի, բայց Էնթոնին հրաժարվել է։ Սթենթոնը նույնպես չի հրաժարվել կազմակերպությունից[16]։

Էնթոնիից հետո Քերի Քաթը դարձել է NAWSA-ի նախագահ։ Քաթը երկու անգամ ընտրվել է սուֆրաժիստական ասոցիացիայի նախագահ․ նրա առաջին ժամկետը 1900 թվականից մինչև 1904 թվականն էր, երկրորդը՝ 1915 թվականից մինչև 1920 թվականը։ Նա առաջին ժամկետից հետո թողել է ասոցիացիան, քանի որ պետք է հիվանդ ամուսնու հոգսերը հոգար։ Սակայն վերադարձել է 1915 թվականին։ Աննա Հովարդ Շոուի ղեկավարության ընթացքում ասոցիացիան խիստ պառակտվել էր։ Նախագահության իր երկրորդ ժամկետի ընթացքում Քերիին հաջողվել է ընդլայնել ասոցիացիայի սահմաններն ու ազդեցությունը և ավելացնել բյուջեն[12]։ 1916 թվականին Ատլանտիկ Սիթիում (Նյու Ջերսի) կայացած NAWSA-ի կոնվենցիայի ժամանակ նա ներկայացրել է իր «Հաղթանակի պլանը»։ Նա, կանանց ընտրական իրավունքի աջակցության համար, ցանկանում էր ներգրավել սենատորներին և տարբեր նահանգների ներկայացուցիչներին։ Նրա նպատակն էր ընտրական իրավունքն առաջ քաշել ոչ միայն պետական, այլ նաև` ռեգիոնալ մակարդակներում[17]։ Նաև նա հույս ուներ փոխզիջում գտնել այն նահանգների հետ, որոնք կտրականապես դեմ էին կանանց ընտրական իրավունք տալու գաղափարին։ Քաթի ղեկավարությամբ ասոցիացիային հաջողվել է աջակցություն ապահովել Սպիտակ տանը և Սենատում[12]։ Քաթի ղեկավարության ներքո շարժումը կենտրոնացած էր առնվազն մեկ արևելյան նահանգում հաջողության հասնելու վրա, որովհետև 1917 թվականին որոշ արևմտյան նահանգներում կանայք արդեն ստացել էին ձայնի իրավունք։ Քաթը որոշել էր ամեն նահանգի վրա առանձին կենտրոնանալ և հաջող քարոզարշավ է անցկացրել նյու Յորք նահանգում, որի շնորհիվ օրենք է ընդունվել, որով այդ նահանգի կին-բնակիչներին ընտրական իրավունք էր տրվում։ Նույն թվականին նախագահ Վիլսոնը ու ԱՄՆ Կոնգրեսը որոշում են կայացրել, ըստ որի ԱՄՆ-ը պետք է մասնակցի Առաջին համաշխարհային պատերազմին։ Քաթը բացահայտորեն աջակցել է կառավարության որոշմանը, հուսալով, որ դա օգտակար կլիներ սուֆրաժիստական շարժման համար, որ իրենք կընկալվեն որպես հայրենասերներ։ Սակայն նրա այդ որոշումը միանշանակ չի ընդունվել սուֆրաժիստուհիների կողմից։ Հաջորդ տարի երկրի նախագահն աջակցել է սուֆրաժիստական շարժմանը։ Եվ, վերջապես, 1920 թվականի օգոստոսին, Քաթի և կանանց ընտրական իրավունքի սուֆրաժիստական ասոցիացիայի համառ լոբբինգից հետո, ընդունվել է 19-րդ փոփոխությունը[18][19]։

Իր քարոզարշավների ժամանակ Քաթը, կախված նրանից, թե որ նահանգում էր այն իրականացնում, երբեմն շահարկում էր այդ ժամանակների նախապաշարմունքները։ 1892 թվականի նոյեմբերի 16-ին Նյու Յորքի նահանգի համագումարում, ելույթի ժամանակ Քաթը, հավանաբար, ափսոսանքով ասել է, որ թեև կանայք ընտրական իրավունք չունեն, բայց «մարդասպան Սիուսին իրավունք է տրվել ընտրելու արտոնություն ունենալ, որը նա պատրաստ է վաճառել նրան, ով ավելի բարձր գին կառաջարկի»[9]։ 1894 թվականին Քաթը կոչ է արել կրթություն չունեցող ներգաղթյալներին զրկել քվեարկելու իրենց իրավունքից․ Միացյալ Նահանգները պետք է «կտրի ետնախորշերի ձայնը և այն տա կնոջը»[20]։ Հարավային Կարոլինայում 1919 թվականին նա օգտվում էր ռասիստական տրամադրություններից, հավաստիացնելով, որ կանաց ձայնի իրավունքի միջոցով «կամրանան սպիտակ ամերիկացիների դիրքերը, չեն նվազի»[21]։ Այս մեջբերումը 1917 թվականին Քաթի կողմից գրված գրքի մի հատվածից է, որում Քաթը պատասխանում է հակասուֆրաժիստական փաստարկներին, այդ թվում, որ սպիտակ գերակայությունը կխաթարվի։ Նա ներկայացնում է բնակչության վիճակագրությունը՝ այդ պնդումը հերքելու համար, բայց ոչ մի կերպ չի պաշտպանում սպիտակ գերակայությունը։ Նույն գլխում նա շարունակում է ասել, որ նման առարկությունները «ծիծաղելի» են, և «բոլոր մարդիկ» պետք է ունենան քվեարկելու իրավունք[22]։ Թեև որոշ թերթի հոդվածներում ասվում է, որ այս մեջբերումը 1917 թվականին, մասնավորապես, Միսիսիպիում և Հարավային Կարոլինայում ունեցած ելույթներից է, այդպիսի ելույթներ չեն գտնվել, և մի քանի աղբյուրներ, որոնք փաստաթղթավորում են Քերիի 1915-1920 թվականների ճանապարհորդությունները, ցույց են տալիս, որ նա այդ ընթացքում չի այցելել այդ նահանգներ[23][24]։

NAWSA Սուֆրաժիստական ասոցիացիան ամենամեծ կազմակերպությունն էր, որը պայքարում էր Ամերիկայում կանանց ձայնի իրավունքի համար։ 1880 թվականից (Այովա) մինչև 1920 թվականը (Թենեսի) Քաթը տասնյակ քարոզարշավներ է ունեցել, կազմակերպել է կամավորների մեծաթիվ բանակը (1 միլիոն 1920 թվականին) և հարյուրավոր ելույթներ է ունեցել։ Սահմանադրության 19-րդ փոփոխության ընդունումից հետո Քերին թողել է ասոցիացիայի նախագահի պաշտոնը երկրորդ ամուսնու առողջական խնդիրների պատճառով[25]։ Սակայն նա շարունակում էր կանանց իրավունքների պաշտպանությամբ խնդիրներն առաջ քաշել։ Ամուսնու մահից հետո նա դարձել է Կանանց միջազգային ալյանսի անդամ (սուֆրաժիստական կազմակերպություն), ինչպես նաև ստեղծել է Կին-ընտրողների լիգան (1920 թվականին), որի նպատակն էր օգնել, որ կանայք օգտվեն այդքան դժվարությամբ ձեռք բերված իրենց ընտրական իրավունքից[18]։

Նույն, 1920 թվականին նա առաջադրվել է Commonwealth Land Party գաղափարապես Ջորջիստական (Georgism) կուսակցության նախագահի թեկնածու։ 1923 թվականին Նեթթի Ռոջերս Շուլերի հետ նա հրատարակել է «Կնոջ ընտրական իրավունք և քաղաքականություն. ընտրական իրավունքի շարժման ներքին պատմություն» աշխատությունը (անգլ.՝ Woman Suffrage and Politics: The Inner Story of the Suffrage Movement.)[26]։

Միջազգային սուֆրաժիստական շարժում խմբագրել

Քերի Քաթը նաև միջազգային սուֆրաժիստական շարժման առաջնորդներից էր[27]։ 1902 թվականին նա օգնել է ստեղծել Կանանց ընտրական իրավունքի միջազգային դաշինք (IWSA, այժմ՝ Կանանց միջազգային միություն), որին ի վերջո ներառել է համակրող 32 երկրների ասոցիացիաներ[12]։ 1904 թվականից մինչև 1923 թվականը Քերրին ալյանսի նախագահն էր։ Ութը տարիների ընթացքում նա զբաղվում էր ամբողջ աշխարհում կանանց իրավունքների առաջընթացով։ Իսկ Ամերիկյան սուֆրաժիստական ասոցիացիայի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո նա կենտրոնացել է ձայնի իրավունք ունենալու պայքարում կանանց օգնելու վրա։ Ալյանսը գործում է առ այսօր որպես Կանանց միջազգային դաշինք (IAW)։

Համաշխարհային պատերազմներ․ խաղաղության ջատագով խմբագրել

 
«1917 թվականի կանանց ընտրական իրավունքի շքերթ Նյու Յորքում»
NAWSA առաջնորդներ` Աննա Հովարդ Շոու (սև գլխարկով և հանդերձանքով) և Քերրի Չափման Քաթ
շրջանակի ձախից՝ Ժանեթ Ռենկի (Մոնտանա), Ներկայացուցիչների պալատում ընտրված առաջին կին
շրջանակի աջից՝ Ջոզեֆ Հ. Ռայնի (Հարավային Կարոլինա), ներկայացուցիչների պալատում ընտրված առաջին աֆրոամերիկացի
որմնանկար, Վաշինգտոն, Կապիտոլիում

1920-ական և 1930-ական թվականներին Քաթը հակապատերազմական գործունեությամբ էր զբաղված։ Դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում, նրան և Ջեյն Ադամսին խնդրելեն ղեկավարել կազմակերպություն, որը խաղաղություն էր քարոզում[28]։ Քերին հրաժարվել է առաջակցել, թեև երկմտում էր, քանի որ մի կողմից դա կանանց և տղամարդկանց համագործակցության լավ առիթ կհանդիսանար։ Իսկ մյուս կողմից, դա կվնասեր կանանց իրավունքների իր միջազգային գործունեության առաջընթացին. չէ որ նրա խաղաղության համար շարժման մեջ ներգրավվելը կնշանակեր, որ ինքը միջազգային կոնֆլիկտի մեջ ներգրավված երկրներից մեկի կողմն է գրավել։ Սակայն որոշում է կայացվել, որ Ամերիկյան սուֆրաժիստական ասոցիացիան պետք է օգնի Կարմիր խաչին, ինչպես նաև կօգնի, որ պատերազմ մեկնած տղամարդկանց աշխատանքը կանայք ստանձնեն։ Սակայն մինչև 1920 թվականի 19-րդ փոփոխության ընդունումը, նրա ուշադրությունն ամբողջովին կլանված էր սուֆրաժիզմի վրա[28]։

Փոփոխության ընդունումից հետո Քաթը իր ուշադրությունը սևեռել է խաղաղության շարժման վրա։ Քանի որ այդ խնդրով զբաղվող գոյություն ունեցող կազմակերպություններից ոչ մեկին միանալու ցանկություն չուներ, նա, մի խումբ համախոհների հետ միասին, հիմնադրել է Պատերազմների պատճառների և խնամքի ազգային կոմիտե (անգլ.՝ National Committee on the Cause and Cure of War - NCCCW)։ Խումբը պատերազմի պատճառները բաժանել է չորս կատեգորիայի՝ հոգեբանական, տնտեսական, քաղաքական և սոցիալ-ներդրողական։ Նրանք չէին մտցրել կանանց քաղաքականությունից և հասարակական ոլորտից բացառելը որպես պատճառ, չնայած նրանք հավատում էին կանանց իրավահավասարությանը։ Կազմակերպությունը հավատում էր, որ իրենց պարտքն է, որ կանայք վերջ տան պատերազմներին, քանի որ կանայք դիտվում էին որպես բարոյապես քաջ, ի տարբերություն իրենց տղամարդ գործընկերների, որոնք դիտվում էին որպես ֆիզիկապես քաջ[28]։

Սակայն ավելի ուշ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Քաթը հեռացել է NCCCW կոմիտեից, խոստովանելով, որ կազմակերպությունն ամենևին էլ այնպիսին չէր, ինչպիսին նա պլանավորել էր այն տեսնել․ նրան անդամակցում էին ոչ բոլոր կանայք, այլ միայն միջին դասին պատկանող սպիտակները, բացի այդ կազմակերպության գործունեությունն ուղղված չէր նրա անդամների հնարավորությունների ամրապնդմանը, այլ միայն մարդկանց միջազգային խնդիրների թեմաներով կրթելուն[28]։

1933 թվականին, ի պատասխան Հիտլերի աճող հեղինակությանը, Քաթը կազմակերպել է Ոչ հրեա կանանց բողոքի կոմիտե ընդդեմ Գերմանիայում հրեաների հետապնդման (անգլ.՝ Protest Committee of Non-Jewish Women Against the Persecution of Jews in Germany)[29][30]: Խումբը կազմել է հրեաներին հետապնդելու դեմ պետիցիա, որը ստորագրել են 9 000 ամերիկացի ոչ հրեա կանայք[31]։ Փաստաթուղթը դատապարտում էր Գերմանիայի հրեաների նկատմամբ բռնությունը։ Քաթը ճնշում է գործադրել ԱՄՆ կառավարության վրա՝ մեղմելու ներգաղթի օրենքները, որպեսզի հրեաները կարողանան ավելի հեշտությամբ քաղաքական ապաստան ստանալ Ամերիկայում։ Իր ջանքերի շնորհիվ նա դարձել է առաջին կինը, որն ստացել է Ամերիկյան եբրայական մեդալ (անգլ.՝ American Hebrew Medal)[29][32]։

 
ԱՄՆ փոստային նամականիշ․ թողարկվել է 1848-1948 թվականների ընթացքում Կանանց 100 տարվա առաջընթացը նշող Սենեկա Ֆոլսի համաժողովի առիթով (ձախից աջ` Էլիզաբեթ Քեդի Սթենթոն, Քերի Չափման Քաթ, Լուկրեցիա Մոտտ)

Քաթը տեղյակ էր իր հեղինակության մասին. 1938 թվականին նա հրաժարվել է ստորագրել նամակ՝ ի աջակցություն հունգարացի առաջատար ֆեմինիստներ Եվգենիա Մելերի (Eugénia Miskolczy Meller) և Սարոլտա Շտայնբերգերի՝ ԱՄՆ արտագաղթելու խնդրանքին։ Նա գրել էր, որ ինքը ծեր է, և նամակը կմնա նրա մահից հետո[33]։

Կանանց հարյուրամյակի համաժողով խմբագրել

Քերի Չափման Քաթը, ֆեմինիստական շարժման հարյուրամյակի ընթացքում կանանց առաջընթացը նշելու նպատակով, 1940 թվականի նոյեմբերի 25-27-ին Նյու Յորքի Astor հյուրանոցում կազմակերպել է Կանանց հարյուրամյակի կոնգրես։ 1840 թվականի հունիսի 12–23-ը Լոնդոնում կայացած առաջին Ստրկության դեմ համաշխարհային համաժողովից (World Anti-Slavery Convention) հարյուր տարի էր անցել, երբ կանանց արգելված էր խոսել և քվեարկությանը մասնակցել։ Այդ իրադարձությունը կատալիզատոր էր հանդիսացել կանանց ձայնի իրավունքի շարժման մեջ հետագա ջանքերի համար, հատկապես 1848 թվականի հուլիսի 19-20-ին Նյու Յորքի Սենեկա Ֆոլսի համաժողովի շրջանակներում տեղի ունեցածը։

Հարյուրամյակին նվիրված կանանց այս համաժողովում ընտրվել են 100 հաջողակ կանայք, դրանց թվում առաջինը՝ Էլեոնոր Ռուզվելտը, տարբեր ոլորտներում կանանց առաջընթացը ներկայացնելու համար[34], թեև Քաթին չի հաջողվել Ռուզվելտին համոզել, որ ներկա գտնվի համաժողովին[35]։

Հետագայում այս համաժողովը որակվել է որպես մեդիա-իրադարձություն[35]։

Մահ և ճանաչում խմբագրել

Քերի Քաթը մահացել է սրտի կաթվածից, 1947 թվական մարտի 9-ին, Նյու Ռոշելի իր տանը։ Նա թաղված է Բրոնքսում, Վուդլոն գերեզմանատանը, իր վաղեմի գործընկերուհու՝ Նյու Յորք նահանգի սուֆրաժիստուհի՝ Մերի Գարեթ Հեյի կողքին, որի հետ նա ապրել էր ավելի քան քսան տարի[36]։

Քաթի գործունեությունը ճանաչում էր վայելում ինչպես նրա կենդանության օրոք, այնպես էլ` նրա մահից հետո։ 1926 թվականին նրա նկարը տեղադրվել է Time ամսագրի շապիկի էջին, 1930 թվականին նա ստացել է Pictorial Review Award մրցանակ` ամբողջ աշխարհում զինաթափման իր կատարած աշխատանքի համար, իսկ 1941 թվականին նա ստացել է Chi Omega մրցանակ Սպիտակ տան կողմից՝ իր վաղեմի ընկերուհի Էլեոնոր Ռուզվելտից[37]։ 1975 թվականին Քաթը Այովա նահանգի կանանց փառքի դահլիճը (անգլ.՝ Iowa Women's Hall of Fame) համալրած առաջին կինն է դարձել[38]։ 1948 թվականին կանանց 100 տարվա առաջընթացը նշող Սենեկա Ֆոլսի համաժողովի ԱՄՆ փոստային նամականիշի վրա Էլիզաբեթ Քադի Սթենթոնի Լուկրեցիա Մոթի մեջտեղում Քերի Քաթն է պատկերված։ 1982 թվականին Քաթը արժանացել է ԱՄՆ Կանանց փառքի ազգային դահլիճում (անգլ.՝ National Women's Hall of Fame) ներկայացվելու պատվին[39]։ 1992 թվականին Այովայի հարյուրամյակի հիշատակի հիմնադրամը (անգլ.՝ Iowa Centennial Memorial Foundation) Քերի Քաթին անվանել է դարի տասը ամենակարևոր կանանցից մեկը[38]։ Նույն, 1992 թվականին Այովա նահանգի համալսարանը հիմնել է Քերի Չափման Քաթ կանանց և քաղաքականության հարցերով կենտրոնը (անգլ.՝ Carrie Chapman Catt Center for Women and Politics), իսկ Կենտրոնական համալսարանում գտնվող Հին Բուսաբանության շենքը 1995 թվականին նորոգվել և վերանվանվել է Քերի Չափման Քաթ Հոլլ[38]։ 2013 թվականին նա առաջին չորս կանանցից մեկն էր, որին հարգանքի տուրք է մատուցվել Այովայի նվաճումների կանանց կամրջի (անգլ.՝ Iowa Women of Achievement Bridge) վրա, Դե Մոյնում[38]

2016 թվականի օգոստոսի 26-ին (Կանանց հավասարության օր), ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի կենտրոնական զբոսայգում բացվել է Թենեսիի կանանց ընտրկան իրավունքի հուշարձան[40], որը նվիրված է Միացյալ Նահանգների Սահմանադրության տասնիններորդ փոփոխության վավերացման հիշատակին։ Քանդակախումբը կազմող ֆեմինիստ կանայք են՝ Քերի Չափման Քաթը, Աննա Դալլաս Դադլին, Աբբի Քրավֆորդ Միլթոնը, Ջունո Ֆրանկի Փիրսը, Սյու Շելթոն Վայթը[41][42]։

Քերի Չափման Քաթը 2020 թվականի մարտի 28-ին հետմահու ճանաչվել է «Կանանց պատմության ազգային դաշինք»-ի պատվավոր անդամ[43]

Կերպավորումը թատրոնում և կինոյում խմբագրել

Ամերիկյան սուֆրաժիստների մասին պատմող «Երկաթե ատամներով հրեշտակները» գեղարվեստական ֆիլմում (անգլ.՝ Iron Jawed Angels, 2004 թվական) Քերի Քաթի դերակատարն է Անժելիկա Հյուսթոնը[44][45]։

Ձմեռային ցորեն (անգլ.՝ Winter Wheat)՝ Քաթի Բուշի (Catherine Bush) մյուզիքլը ԱՄՆ Սահմանադրության 19-րդ փոփոխությունը (կանանց ձայնի իրավունք տալ) վավերացնելու մասին է և ներկայացնում է Թենեսիի առանցքային դերակատարումն այդ հարցում։ Պրեմիերան կայացել է Բարթերի թատրոնում (Վիրջինիա), 2016 թվականին։ Դրանից առաջ, 2014 թվականին, Պիեսների և դրամատուրգների Բարթերի ապալաչյան փառատոնի (անգլ.՝ Barter's Appalachian Festival of Plays and Playwrights) շրջանակներում եղել է սահմանափակ թվով՝ 8 ներկայացում։ Քերի Չեփման Քաթը և Մերի Գարեթ Հեյը պիեսի կերպարներն են[46]։

 
Քերի Քաթը և Մերի Հեյը 1920 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար առաջին անգամ քվեաթերթիկ են ստանում

Հուշարձաններ խմբագրել

Այովա նահանգում Քերի Քաթի մի քանի հուշարձաններ կան տեղադրված և շենքերի վրա ցուցանակներ, որտեղ նա բնակվել և գործել է։

Անձնական կյանք խմբագրել

Թեև Քերի Քաթը երկու անգամ ամուսնացած է եղել, բայց նա մշտապես չի ապրել նրանց հետ։ Ջորջի մահից հետո նա ապրել է իր սուֆրաժիստ գործընկերուհու՝ Մերի Գարետ Հեյի (Մոլլի) հետ, որը Նյու Յորքի սուֆրաժիստների առաջնորդն էր[47]։ Հեյը միջազգային էլիտայի շրջանակներից էր, որի համար էլ Քաթը նրա հետ էր։ Սակայն, հավանաբար, նրանց կապն առանձնահատուկ էր․ մահից հետո Քաթը պահանջել էր իրեն թաղել Հեյի կողքին և ոչ թե իր առաջին ամուսնու։ Նրա երկրորդ ամուսինը ցանկացել էր, որ իր մարմինը օգտագործեն գիտական ուսումնասիրության համար[47]։

1928 թվականին Հեյի մահից հետո Ալդա Հեաթոն Վիլսոնը (Alda Heaton Wilson, 1873-1960) տեղափոխվել է Քաթի մոտ և նրա քարտուղարն էր, տնային տնտեսուհին և ուղեկիցը մինչև Քաթի մահը[48][49]։ Վիլսոնը Քաթի ուղեկիցն էր[50], և Քաթի մահից հետո, հավանաբար, որպես նրա անշարժ գույքի կատարածու, վեց հատոր լուսանկարներ և Քաթի արժեքավոր իրեր նվիրել է Բրին Մար քոլեջին[51]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Carrie_Lane_Chapman_Catt
  3. 3,0 3,1 The Biographical Dictionary of IowaUniversity of Iowa Press, 2008. — ISBN 978-1-58729-685-7
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
  5. https://www.womenofthehall.org/inductee/carrie-chapman-catt/
  6. https://humanrights.iowa.gov/icsw/carrie-chapman-catt
  7. ԱՄՆ Սահմանադրություն (ռուս.)
  8. «CARRIE C.CATT DIES OF HEART ATTACK; Woman's Suffrage Pioneer, Long an Advocate of World Peace, Succumbs at 88». The New York Times (անգլերեն). 1947 թ․ մարտի 10. 0362-4331. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  9. 9,0 9,1 Van Voris, Jacqueline. Carrie Chapman Catt : a public life. — 1st pbk. ed. — New York: Feminist Press at the City University of New York, 1996. — viii, 307 pages с. — ISBN 1558611398
  10. Mary Gray Peck Carrie Chapman Catt: A Biography. — New York: H. W. Wilson. — С. 30—32..
  11. Catt, Carrie Chapman, 1859-1947. «Carrie Chapman Catt Papers, 1880-1958». asteria.fivecolleges.edu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Carrie Museum | About Carrie Lane Chapman Catt». www.catt.org. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  13. Griffith, Elisabeth (1984). In Her Own Right: The Life of Elizabeth Cady Stanton. New York: Oxford University Press, p. 212. 0-19-503440-6
  14. Griffith, p. 211
  15. Harper (1898–1908), Vol. 2, p. 853
  16. Griffith, p. 213
  17. McGuire, William, and Leslie Wheeler. "Carrie Chapman Catt." American History, ABC-CLIO, 2017, americanhistory.abc-clio.com/Search/Display/246179. Accessed October 25, 2017
  18. 18,0 18,1 «Carrie Chapman Catt» (անգլերեն). Biography. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  19. «Carrie Chapman Catt - National American Woman Suffrage Association Collection». The Library of Congress (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  20. Bredbenner, Candice Lewis (1998). A Nationality of Her Own: Women, Marriage, and the Law of Citizenship. Berkeley: University of California Press. էջ 48.
  21. MUNNS, ROGER (1996 թ․ մայիսի 5). «University Honors Suffragette Despite Racism Charge». Los Angeles Times (անգլերեն). 0458-3035. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  22. «Woman Suffrage by Federal Amendment, Chapter VI: Objections to the Federal Amendment - Jan. 1917». Archives of Women's Political Communication (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  23. Peck, Mary Gray (2011). Carrie Chapman Catt: A Biography. Literary Licensing, LLC. ISBN 978-1258183219.
  24. Clevenger, Ima Fuchs (1955). Invention and arrangement in the public address of Carrie Chapman Catt [Ph.D. dissertation]. https://shareok.org/handle/11244/113: University of Oklahoma. {{cite book}}: External link in |location= (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  25. Women in Congress,1917-1990. — United States Congress, Office of the Historian..
  26. «Votes for Women: Carrie Chapman Catt». loc.gov.
  27. «Carrie Chapman Catt: A Life of Leadership». natelevin.tripod.com. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  28. 28,0 28,1 28,2 28,3 Schott, Linda. "'Middle-of-the-Road' Activists Carrie Chapman Catt and the National Committee on the Cause and Cure of War". Peace & Change, vol. 21, no. 1 (January 1996): 1–21.
  29. 29,0 29,1 Recker, Cristen. «Carrie Chapman Catt». Ladies For Liberty. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  30. Wuestenbecker, Katja, "Catt, Carrie Chapman" in World War 1: the Definitive Encyclopedia and Document Collection Santa Barbara, CA: ABC-CLIO, 2014, 9781851099641, Vol. 1, page 359.
  31. Nasaw, David (2001). The Chief: The Life of William Randolph Hearst. Houghton Mifflin Harcourt. էջ 489. ISBN 0-618-15446-9.
  32. James, Edward T.; James, Janet Wilson (1974). Notable American Women: A Biographical Dictionary. Harvard University Press. էջ 312. ISBN 0-674-62734-2.
  33. Francisca de Haan; Krasimira Daskalova; Anna Loutfi (2006). Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries. Central European University Press. էջ 334. ISBN 978-963-7326-39-4.
  34. John G. Reid, Viola Florence Barnes, 1885-1979: a historian's biography, University of Toronto Press, 2005, page 97
  35. 35,0 35,1 Martha H. Swain (1995). Ellen S. Woodward: New Deal Advocate for Women. Univ. Press of Mississippi. էջ 157. ISBN 978-1-61703-377-3.
  36. Wilson, Scott. Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons. 3d ed.: 2 (Kindle Locations 7790–7791). McFarland & Company, Inc. Kindle Edition
  37. «Carrie Chapman Catt (1859–1947)». iastate.edu.
  38. 38,0 38,1 38,2 38,3 «Timeline of Carrie Chapman Catt's Life» (անգլերեն). Carrie Chapman Catt Center for Women and Politics. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  39. National Women's Hall of Fame in Seneca Falls
  40. «Too Few Statues of Women». Tennessee Suffrage Monument, Inc. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
  41. «Women's Suffrage Monument Unveiled – Story». Newschannel5.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  42. «Nashville's Newest Monument Celebrates State's Role in Women's Winning The Right To Vote». Nashville Public Radio. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  43. «2020 Honorees». National Women's History Alliance. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  44. «Iron Jawed Angels: Characters». Iron Jawed Angels Media Smarts. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  45. «DVD Verdict Review – Iron Jawed Angels». DVD Verdict. 2004 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  46. World Premiere of WINTER WHEAT Begins Performances 7/29 at Barter Theatre․ broadwayworld
  47. 47,0 47,1 Rupp, Leila J. "Sexuality and Politics in the Early Twentieth Century: The Case of the International Women's Movement". Feminist Studies, vol. 23, no. 3 (Fall 1997): 577–605.
  48. Keller, Kristin Thoennes (2006). Carrie Chapman Catt: A Voice for Women. Minneapolis, Minnesota: Capstone. էջ 92. ISBN 978-0-7565-0991-0.
  49. Radke-Moss, Andrea G. (2008). Bright Epoch: Women and Coeducation in the American West. Lincoln, Nebraska: University of Nebraska Press. էջ 286. ISBN 0-8032-1942-3.
  50. Morris, Ruth (1934 թ․ հունվարի 13). «Possible Need of New War Seen by Pacifist Leader». Berkeley, California: Berkeley Daily Gazette. էջ 2. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  51. Grubb, Barbara Ward (Fall 2004). «Carrie Chapman Catt Digital Image Collection» (PDF). Mirabile Dictu. Bryn Mawr, Pennsylvania: Friends of the Bryn Mawr College Library (8): 14–16. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.

Գրականություն խմբագրել

  • Fowler, Robert Booth. Carrie Catt: Feminist Politician (1986). 9781555530051
  • Van Voris, Jacqueline. Carrie Chapman Catt: A Public Life (1996). 1558611398

Արտաքին հղումներ խմբագրել