Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպություն
Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպություն (եբրայերեն՝ ויצו, անգլ.՝ Women's International Zionist Organization, WIZO, իսրայելական հասարակության սոցիալական ապահովության բնագավառում գործունեություն իրականացնող ոչ կառավարական կանանց կազմակերպություն, որի հիմնական նպատակն է բարելավել կանանց վիճակը և կրթությունը Իսրայելում և սփյուռքում։
Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպություն | |
---|---|
Տեսակ | Միջազգային կազմակերպություն, կուսակցություն, կանանց միություն և միջազգային ոչ կառավարական կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հապավում | WIZO |
Հիմնադրված | հուլիսի 11, 1920 |
Գլխադասային գրասենյակ | Թել Ավիվ, Իսրայել |
Հիմնադիր | Վերա Վեյցման |
Պարգևներ | |
Կայք | wizo.org wizo.org.il |
Պատմություն Խմբագրել
Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպությունը (WIZO) հիմնադրվել է 1920 թվականի հուլիսի 7-ին Մեծ Բրիտանիայում սիոնիստական շարժման կին գործիչների խմբի կողմից, որոնց թվում էին Ռեբեկա Զիֆը, Վերա Վեյցմանը (Իսրայելի ապագա նախագահ Խայիմ Վեյցմանի կինը), Էդրտ Էդերը, Ռոմանա Գուդմանը և Հենրիետտա Իրվելլը, կազմակերպության առաջնահերթ խնդիրը դարձավ բրիտանական մանդատի ենթակայության տակ գտնվող Պաղեստինի բնակչությանը ծառայությունների մատուցումը։ Մանդատային Պաղեստինում WIZO-ի առաջին նախագծերից էր Տիպատ Հալավ մանկական կլինիկաների և հագուստի բաշխման կենտրոնների ստեղծումը, որոնք գործում են մինչև մեր օրերը[1]։ WIZO-ի առաջին ցերեկային խնամքի կենտրոնը բացվել է Թել Ավիվում 1926 թվականին։
1920—1930-ական թվականներին ամբողջ Եվրոպայում ստեղծվեց WIZO-ի մասնաճյուղերի լայն ցանց, սակայն դրանց մեծ մասը փակվեցին նացիստական օկուպացիայի և Հոլոքոստի պատճառով։ Լատինական Ամերիկայի մասնաճյուղերը շարունակեցին գործել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
1949 թվականին Իսրայել պետության ստեղծումից հետո WIZO-ի գլխամասային գրասենյակը տեղափոխվեց այնտեղ, իսկ կազմակերպության նախագահ դարձավ Ռեբեկկա Զիֆը։ WIZO-ն ձևավորեց սեփական քաղաքական կուսակցությունը, որը մասնակցեց 1949 թվականի Քնեսեթի առաջին գումարման ընտրություններին, ստանալով ձայների 1,2 % -ը և մեկ տեղ Քնեսեթում։ WIZO-ից պատգամավոր դարձավ Ռահել Կոեն-Կագանը։
Ներկայումս WIZO-ն Իսրայելում վերահսկում է 180 ցերեկային խնամքի կենտրոնների գործունեությունը[2] և հոգ է տանում աշխատող մայրերի 14000 երեխաների, նոր ներգաղթածների և սակավ ապահովված ընտանիքների համար։ WIZO-ն կազմակերպում է նաև ամառային ճամբարներ, դասընթացներ մեկ ծնող ունեցող ընտանիքների համար և կազմակերպում երեխաների սոցիալական աջակցության տարբեր ծառայություններ[3]։
WIZO-ն համարվում է կանանց խոշորագույն սիոնիստական կազմակերպությունը աշխարհում։ 2008 թվականին 36 անդամ-երկրներ իրենց պատվիրակներին էին ուղարկել Իսրայել կազմակերպության ստեղծման 88- ամյակը նշելու համար[4]։ 2008 թվականին WIZO-ն կանանց երկու այլ կազմակերպությունների հետ միասին արժանացավ Իսրայելի մրցանակին երկրի պետական և հասարակական կյանքում ունեցած ավանդի համար[5][6]։
2012 թվականից WIZO-ի նախագահ է համարվում Տովա Բեն-Դովը[2]։
Ղեկավարներ Խմբագրել
- Ռեբեկա Զիֆ` 1949—1966 թթ.
- Ռոզա Գինոսսար` 1966—1970 թթ.
- Ռայա Յագլոմ` 1970—1996 թթ.
- Միշել Մոդաի` 1996—2004 թթ.
- Հելենա Գլեյզեր` 2004—2012 թթ.
- Թովա Բեն-Դով` 2012 — այժմ
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ History Archived 2008-07-23 at the Wayback Machine.
- ↑ 2,0 2,1 WIZO head: State plans for daycare are insufficient
- ↑ «Supporting women and children — Haaretz — Israel News»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-07-ին։ Վերցված է 2013-12-22
- ↑ WIZO: Responsibility, not charity http://fr.jpost.com/servlet/Satellite?pagename=JPost/JPArticle/ShowFull&cid=1200572504152(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
- ↑ «Israel Prize Official Site (in Hebrew) - Recipients' C.V.’s»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-04-ին։ Վերցված է 2019-01-05
- ↑ «Israel Prize Official Site (in Hebrew) - Judges' Rationale for Grant to Recipients»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-04-ին։ Վերցված է 2019-01-05
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պաշտոնական կայք (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպություն կատեգորիայում։ |