Ինտերլակեն (գերմաներեն՝ Interlaken, Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈɪntɐlakn̩]]], գերմաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է լճերի միջև), քաղաք և համայնք Շվեյցարիայում՝ Բեռնի կանտոնում: Լայնորեն հայտնի զբոսաշրջային կենտրոն է և հանդիսանում է դեպի Շվեյցարական Ալպերի լեռներն ու լճերը տանող երթուղիների գլխավոր դարպասը: Քաղաքը գտնվում է Բրիենց և Թուն լճերի միջև ընկած հարթ տարածքում՝ այդ լճերն իրար կապող Աարե գետի ափին: Ինտերլակենը այդ նույն անվանումը կրող մի ոչ մեծ, ընդամենը 23.300 բնակիչ ունեցող ագլոմերացիայի կենտրոնական բնակավայրն է[2]: Զբաղեցնում է 4,27 քառակուսի կիլոմետր տարածք, որի 24,4 տոկոսն օգտագործվում է գյուղատնտսական նպատակներով, 22,6 տոկոսն անտառապատ է[3]:

Բնակավայր
Ինտերլակեն
Lua–յի սխալ՝ expandTemplate: template "lang-und" does not exist։
Զինանշան
Interlaken-coat of arms.svg

Interlaken01.JPG
Կոորդինատներ: 46°41′17.25″ հս․ լ. 7°51′52.72″ ավ. ե. / 46.6881250° հս․. լ. 7.8646444° ավ. ե. / 46.6881250; 7.8646444
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես4,4 կմ², 4,27 կմ²
ԲԾՄ568 մետր
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն5592 մարդ (դեկտեմբերի 31, 2017)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ033
Փոստային ինդեքսներ3800
Ավտոմոբիլային կոդBE
Պաշտոնական կայքinterlaken-gemeinde.ch
##Ինտերլակեն (Շվեյցարիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Մինչև 1891 թվականը Ինտերլակենը հայտնի էր Aarmühle անվանումով[4]: Բնակավայրի ավգուստինյան վանքը կառուցվել է 1133 թվականին, պատմական փաստաթղթերում հիշատակվել inter lacus Madon անվանումով, գոյատևել մինչև 1528 թվականը: Աարեի ձախ ափին կառուցված ջրաղացն առաջին անգամ հիշատակվել է 1365, իսկ աջ ափին կառուցված քաղաքը՝ 1239 թվականին՝ villa Inderlappen անվանումով: Թեև քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում իրականացված հնագիտական պեղումների արդյուքում հայտնաբերվել են որձաքարից պատրաստված գործիքներ, վաղ բրոնզեդարյան թրեր, հին հռոմեական մետաղադրամներ, այդուհանդերձ՝ միջին դարերից առաջ այստեղ գոյություն ունեցած բնակավայրի հետքեր չեն հայտնաբերվել:

Ինտերլակենի՝ որպես միջազգային առողջարանի համբավի հիմքը դրվել է մոտավորապես 1800 թվականին՝ Ֆրանց Նիկլաուս Քյոնիգի և շվեյցարացի այլ նկարիչների՝ այստեղ արած բնանկարների շնորհիվ: 1805 և 1808 թվականներին անցկացված շվեյցարական մշակույթի Unspunnenfest փառատոնի մեծ հաջողությունն էլ ավելի է ամրապնդել ու տարածել այդ համբավը: 1820 թվականից սկսած՝ զբոսաշրջիկների ու կազդուրվել ցանկացողների հոսքը զգալիորեն ավելացել է. նրանց հրապուրում էին լեռնային օդը, ջրաբուժական լայն հնարավորությունները, հարմարավետությունը, տրանսպորտային ցանցի տարեցտարի ընդլայնումը, բնության գեղեցկությունը[4][5]:

2010 թվականի փետրվարի կեսերին Ինտերլակենում անց է կացվել եվրոպական երկրների արդարադատության նախարարների համաժողով՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագան» թեմայով, ընդունվել են համատեղ հռչակագիր և ՄԻԵԴ-ի բարեփոխմանն ուղղված գործողությունների ծրագիր[6][7]:

ԿլիմաԽմբագրել

Ինտերլակենի կլիման, ըստ Köppen climate classification-ի դասակարգման, 0 °C (32.0 °F )իզոթերմը կիրառելու դեպքում բնորոշվում է որպես մեղմ, խոնավ, մայրցամաքային՝ տաք ամառներով, ջերմաստիճանի ոչ կտրուկ փոփոխություններով, տեղումների գրեթե համաչափ բաշխումով, իսկ −3 °C (26.6 °F) իզոթերմի դեպքում՝ որպես չափավոր օվկիանոսային(Cfb)[8]:

Ինտերլակեն (Reference period 1981-2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 3.1
(37.6)
5.1
(41.2)
10.1
(50.2)
14.1
(57.4)
18.8
(65.8)
21.9
(71.4)
24.4
(75.9)
23.5
(74.3)
19.3
(66.7)
14.4
(57.9)
7.7
(45.9)
3.8
(38.8)
13.9
(57)
Միջին օրական °C (°F) −0.3
(31.5)
0.9
(33.6)
4.9
(40.8)
8.7
(47.7)
13.2
(55.8)
16.3
(61.3)
18.4
(65.1)
17.7
(63.9)
14.0
(57.2)
9.6
(49.3)
4.0
(39.2)
0.9
(33.6)
9.0
(48.2)
Միջին ցածր °C (°F) −3.6
(25.5)
−3.0
(26.6)
0.3
(32.5)
3.4
(38.1)
7.9
(46.2)
11.1
(52)
13.2
(55.8)
12.8
(55)
9.5
(49.1)
5.6
(42.1)
0.6
(33.1)
−2.2
(28)
4.6
(40.3)
Տեղումներ մմ (դյույմ) 73
(2.87)
70
(2.76)
80
(3.15)
87
(3.43)
121
(4.76)
138
(5.43)
139
(5.47)
144
(5.67)
96
(3.78)
78
(3.07)
84
(3.31)
86
(3.39)
1196
(47,09)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 28.1
(11.06)
26.5
(10.43)
11.4
(4.49)
0.8
(0.31)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
5.6
(2.2)
17.8
(7.01)
90.2
(35.51)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 9.6 8.7 11.0 10.6 12.7 13.4 12.4 12.6 9.5 9.3 9.7 9.6 129.1
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) 4.6 4.7 3.1 0.4 0 0 0 0 0 0 1.1 3.2 17.1
% խոնավություն 82 78 73 70 72 73 73 76 80 82 83 83 77
Միջին ամսական արևային ժամ 67 79 121 151 176 188 219 193 150 104 68 53 1570
Տոկոս հնարավոր արևի լույս 42 47 46 44 43 44 51 52 52 51 42 53 46
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Քույր քաղաքներԽմբագրել

ԺողովրդագրությունԽմբագրել

2017 թվականի դեկտեմբերի տվյալներով Ինտերլակենն ուներ 5.592 բնակիչ, որոնց մոտավորապես 26,4%-ը օտարերկրացիներ էին: 2000–ից 2010 թվականն ընկած մեկ տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակի փոփոխության միջին ցուցանիշը կազմել է 5.3%, ընդ որում՝ միգրացիայինը՝ 8.2%, ծնունդներինն ու մահերինը՝ -1.9%[10]:

Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[4][11]

ԿրթությունԽմբագրել

Բեռնի կանտոնի դպրոցական համակարգը նախատեսում է, որ երեխաները մեկ տարի հաճախեն մանկապարտեզ (ոչ պարտադիր կարգով), այնուհետև՝ վեց տարի՝ տարրական դպրոց, որից հետո՝ միջնակարգ դպրոց (երեք տարին՝ պարտադիր, ընդ որում՝ դասարանն ընտրում են ըստ իրենց ընդունակությունների ու նախասիրությունների): Դրանից հետո կարող են շարունակել ուսումը կամ ավագ դպրոցում, կամ արհեստագործական ուսումնարանում[12]:

Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել

 
Parc-Hotel-ը

Ինտերլակենի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ նախկին վանական համալիրը, Hotel Royal-St. Georges, Hotel Victoria-Jungfrau հյուրանոցները, Kursaal ջրաբուժական համալիրը: Ինտերլակենի հին քաղաքամասն ամբողջությամբ ներառված է նաև Շվեյցարական ժառանգության գույքացանկում[13]:

ՊատկերասրահԽմբագրել

Անվանի անձինքԽմբագրել

 
Պոլո Հոֆեր, 2011
 
Լուկաս Տրամեր, 2013
  • Մարի Ֆիլունգեր (1850 - 1930) - երգչուհի
  • Ջորջիա Էնգելհարդ (1906 - 1985) - լեռնագնաց, նկարիչ, լուսանկարիչ
  • Հանս Շաֆներ (1908 – 2004) - քաղաքական գործիչ
  • Էլիզաբետ Գլաուզեր (ծնվ. 1943) - օպերային երգչուհի, մանկավարժ
  • Պոլո Հոֆեր (1945 – 2017) - ռոք երգիչ
Մարզիկներ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Bilanz der ständigen Wohnbevölkerung nach institutionellen Gliederungen, Staatsangehörigkeit (Kategorie), Geschlecht und demographischen KomponentenFSO.
  2. «Städtische Bevölkerung: Agglomerationen und isolierte Städte» (XLS) (de, fr)։ Neuchâtel, Switzerland: Swiss Federal Statistical Office։ 2014։ Վերցված է 2016-09-26 
  3. Swiss Federal Statistical Office-Land Use Statistics 2009 data (գերմ.) accessed 25 March 2010
  4. 4,0 4,1 4,2 Կաղապար:HDS
  5. Jürg Ehrbar։ «Interlaken Ost–Bönigen»։ eingestellte-bahnen.ch (Amateur site) (գերմաներեն)։ Zweisimmen, Switzerland: Jürg Ehrbar։ Վերցված է 2012-09-26 
  6. Реформа Европейского суда по правам человека: в Интерлакене принята совместная декларация
  7. Загруженность Европейского суда влияет на ситуацию с правами человека в Европе
  8. «Interlaken, Switzerland»։ Great Falls, VI, USA: CantyMedia, Canty and Associates LLC։ n.d. 
  9. www.taoti.com Taoti Creative, Washington DC / May 2012 /։ «http://legacy.sistercities.org/interactive-map/Interlaken,%20Switzerland»։ legacy.sistercities.org (անգլերեն)։ Վերցված է 2018-06-07 
  10. Swiss Federal Statistical Office Archived 5 January 2016 at the Wayback Machine. accessed 8 February 2012
  11. Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach Region, 1850-2000 Archived 30 September 2014 at the Wayback Machine. (գերմ.) accessed 29 January 2011
  12. EDK/CDIP/IDES (2010). Kantonale Schulstrukturen in der Schweiz und im Fürstentum Liechtenstein / Structures Scolaires Cantonales en Suisse et Dans la Principauté du Liechtenstein (Report). http://edudoc.ch/record/35128/files/Schulsystem_alle.pdf։ Վերցված է հունիսի 24, 2010. 
  13. «Kantonsliste A-Objekte»։ KGS Inventar (German)։ Federal Office of Civil Protection։ 2009։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 28, 2010-ին։ Վերցված է ապրիլի 25, 2011 

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիճամփորդն ունի Ինտերլակենին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։