Ռեյչել Ֆոսթեր Էյվերի
Ռեյչել Ֆոսթեր Էյվերի (անգլ.՝ Rachel Gordon Foster Avery, դեկտեմբերի 30, 1858[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ - հոկտեմբերի 26, 1919[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի հասարակական գործիչ, Կանանց ընտրական իրավունքի շարժման մասնակից։
Ռեյչել Ֆոսթեր Էյվերի | |
Մասնագիտություն՝ | սուֆրաժիստ |
---|---|
Ծննդյան օր | դեկտեմբերի 30, 1858[1] |
Ծննդավայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Վախճանի օր | հոկտեմբերի 26, 1919[1] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Հայր | J. Heron Foster? |
Կենսագրություն
խմբագրելՌեյչել Ֆոսթերը ծնվել է 1858 թվականի դեկտեմբերի 30-ին քաղաքական գործիչ և լրագրող, «Pittsburgh Dispatch» թերթի գլխավոր խմբագիր Ջեյմս Հեյրոն Ֆոսթերի[2] և Ջուլիա Մենյուել Ֆոսթերի ընտանիքում[3]։ Կիրակնօրյա դպրոցում Ջուլիայի ուսուցչուհին եղել է հայտնի հասարակական գործիչ Էլիզաբեթ Քեդի Սթենթոնը, որը երկար տարիներ իր աշակերտի հետ բարեկամություն է պահպանել։ Սթենթոնը համախոհների ժողովներ է անցկացրել Ֆոստերների տանը, իսկ Ջուլիան տեղի սուֆրաժիստական համայնքի փոխնախագահն էր[4][5][6]։
Ռեյչելը կրթություն է ստացել մասնավոր դպրոցում։ 1868 թվականին աղջիկը վերապրել է հոր մահը, իսկ 1871 թվականին մոր և քրոջ՝ Ջուլիայի հետ տեղափոխվել է Ֆիլադելֆիա[2], որտեղ նրանք անդամակցել են քաղաքացիների ընտրական իրավունքների միությանը («Citizens' Suffrage Association»)[7]։ 17 տարեկանում սկսել է հոդվածներ գրել տարբեր թերթերի համար, ընտանիքով ճամփորդել են Եվրոպայում, Ցյուրիխի համալսարանում ուսումնասիրել է քաղաքատնտեսություն։ 1879 թվականի ձմռանը Ֆոսթերն այցելել է կանանց ընտրական իրավունքի ազգային միավորման համագումար և արդեն հաջորդ տարի սկսել է այնտեղ աշխատել նամակագրության քարտուղար։ 1882 թվականին եղել է Նեբրասկայի սուֆրաժիստական արշավի ղեկավարը[4][8]։
Ռեյչելը Վայոմինգի (այն ժամանակ տարածքի կարգավիճակ ունեցող) նահանգապետ Ջոն Հոյտին համոզել է տրամադրել նրա դասախոսության սղագրությունը՝ «Վայոմինգում կանանց քվեարկության 13-ամյա փորձի լավ արդյունքը» (անգլ.՝ The Good Results of Thirteen Years Experience of Women's Voting in Wyoming Territory)։ Դրանից հետո նա իր հաշվին 20 000 թռուցիկներ է տպագրել այդ դասախոսությամբ, որոնք տարածել է Փենսիլվանիայում[4]։
Ռեյչելը ընկերություն էր անում և սերտորեն համագործակցում էր ակտիվիստ Սյուզան Էնթոնիի հետ, որին քնքշորեն անվանում էր «Սյուզան մորաքույր»[4]։ Տարեց հասակում Էնթոնիի ֆինանսական անվտանգությունն ապահովելու համար Ֆոսթերը նրան նվիրաբերել է իր փողերը, ինչպես նաև դրամահավաք է անցկացրել այլ սուֆրաժիստուհիների շրջանում[8]։ 1883 թվականին նրանք միասին ուղևորվել են Եվրոպայի երկրներ՝ այցելելով Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա և Գերմանիա[4]։
1887 թվականին Ռեյչելը որդեգրել է մի աղջկա, որին անվանել է Մարիամ (անգլ.՝ Miriam Alice Foster)[4][9]։
Ֆոսթերն օգնել է ստեղծել կանանց միջազգային խորհուրդ (1888) և 1889-1893 թվականներին ծառայել է որպես քարտուղար[8][10]։ 1888 թվականի նոյեմբերի 8-ին Ֆոսթերն ամուսնացել է Սայրուս Էյվերի հետ։ Նրանց ամուսնությունն անցկացրել են հոգևորականներ Չարլզ Էյմսը և Աննա Հովարդ Շոուն[Նշում 1]։ Հետագայում զույգը երկու աղջիկ է ունեցել՝ Ռոզա և Ջուլիա[4]։
Էվերին աշխատել է նաև որպես Կանանց ազգային խորհրդի (անգլ.՝ National Council of Women) քարտուղար՝ 1891-1893 թվականներին, իսկ 1904 թվականից մինչև 1909 թվականը՝ միջազգային սուֆրաժիստական դաշինքում (անգլ.՝ International Woman Suffrage Alliance): 1907 թվականին նա ստանձնել է Ամերիկայի Քոֆրինգի ազգային միության (անգլ.՝ National American Woman Suffrage Assosiation) առաջին փոխնախագահի պաշտոնը[11][12], երեք տարի անց հայտարարել է իր հրաժարականի մասին։ 1908 թվականին եղել է Փենսիլվանիայի սուֆրաժիստական միության (անգլ.՝ Pennsylvania Woman Suffrage Association) ղեկավար[8]։
Մահացել է 1919 թվականի հոկտեմբերի 26-ին[8]։
Որոշ հրատարակումներ
խմբագրել- Negotiations between the American and National Woman Suffrage Associations in regard to union (1888), Ֆոսթերի աշխատանքը Ամերիկյան և ազգային սուֆրաժիստական միավորումների հնարավոր միության բանակցությունների մասին[13]
- Transactions of the national council of women of the United States (1891), ԱՄՆ-ի կանանց ազգային խորհրդի անդամների գրական ակնարկները՝ Էյվերի խմբագրությամբ[14]
- Proceedings of the Thirtieth Annual Convention of the National American Woman Suffrage Association (1898), գրական աշխատանքներ ամերիկյան սուֆրաժիստական ազգային միավորման 30-րդ ամենամյա կոնվենցիայի մասին[15]։
Նշումներ
խմբագրել- ↑ Ամերիկյան սուֆրաժիստ և դոկտոր։ Առաջին կին-մեթոդիստ հոգևորականներից մեկը
- «Anna Howard Shaw | American minister» (անգլերեն). Encyclopedia Britannica. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=1533
- ↑ 2,0 2,1 «Funeral for J. Heron Foster, editor-in-chief of the Pittsburgh Dispatch» (անգլերեն). Newspapers.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Edward T. James, Janet Wilson James, Paul S. Boyer, Radcliffe College Notable American Women, 1607-1950: A Biographical Dictionary. — Harvard University Press, 1971. — 2172 с. — ISBN 9780674627345
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Willard, Livermore, 1893
- ↑ Healey, Joseph, 2015
- ↑ Cooper, 1896
- ↑ Willard, Livermore, 1893, էջեր 37—38
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Cullen-DuPont, 1996
- ↑ Willard, Frances Elizabeth; Livermore, Mary Ashton Rice (1893). A woman of the century; fourteen hundred-seventy biographical sketches accompanied by portraits of leading American women in all walks of life. University of Illinois Urbana-Champaign. Buffalo, N.Y., Moulton.
- ↑ «Rachel Foster Avery» (անգլերեն). Women In Peace. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
- ↑ John A. Logan, Mary Simmerson Cunningham Logan (1912). The Part Taken by Women in American History (English). Harvard University. The Perry-Nalle publishing co.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Cullen-DuPont, Kathryn. (2000). Encyclopedia of women's history in America (2nd ed ed.). New York: Facts On File. ISBN 0-8160-4100-8. OCLC 43060483.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն) - ↑ Rachel Foster Avery Negotiations between the American and National Woman Suffrage Associations in regard to union. — Washington, 1888.
- ↑ National Council of Women of the United States., Rachel Foster Avery Transactions of the National Council of Women of the United States: assembled in Washington, D.C., February 22 to 25, 1891. — Philadelphia: J. B. Lippincott, 1891. — 372 p. с. — ISBN 9780837011608
- ↑ Proceedings of the Thirtieth Annual Convention of the National American Woman Suffrage Association: and the celebration of the Fiftieth Anniversary of the First Woman's Rights Convention, at the Columbia Theatre ... Washington, D.C., February 13, 14, 15, 16, 17, 18, 19, 1898 / National American Woman Suffrage Association, Convention, Rachel Foster Avery, National American Woman Suffrage Association Collection (Library of Congress), Susan B. Anthony Collection (Library of Congress). — Washington, D.C.: The Association, 1898.
Գրականություն
խմբագրել- Cooper, Walter Gerald The Cotton States and International Exposition and South, Illustrated: Including the Official History of the Exposition. — Public domain. — Illustrator Company, 1896.
- Willard, Livermore, Frances Elizabeth, Mary Ashton Ric A woman of the century; fourteen hundred-seventy biographical sketches accompanied by portraits of leading American women in all walks of life. — 1st. — New York, Moulton: Buffalo, 1893.
- Healey, O′Brien, Joseph F., Eileen Race, Ethnicity, Gender, and Class, The Sociology of Group Conflict and Change. — 7th. — SAGE, 2015. — ISBN 978-0-375-70263-1
- Cullen-DuPont, Kathryn Encyclopedia of Women’s History in America. — New York: Da Capo Press, 1996. — ISBN 978-0306808685
Արտաքին հղումներ
խմբագրել- Works by or about Rachel Foster Avery in libraries (WorldCat catalog) Արխիվացված 2021-06-17 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյչել Ֆոսթեր Էյվերի» հոդվածին։ |