Տարեց գամբիացի կնոջ դեմք

Դեմք  մարդու գլխի դիմային հատված, որի վերին հատվածն ավարտվում է գլխի մազերով, ստորին հատվածը՝ ստորին ծնոտով, կողային հատվածները՝ ստորին ծնոտի ծայրերով և ականջախեցիներով։

Դեմքի անատոմիական առանձնահատկություններԽմբագրել

Դեմքի վրա տեղակայված են առաջնային զգայական օրգանները՝ տեսողական (աչքեր), լսողական (ականջներ), հոտառական (քիթ), դեմքից է սկսվում նաև մարդու շնչառական համակարգը, շնչուղիները։ Բերանից էլ սկսվում է մարսողական ապարատը[1]։

Գոյություն ունի դեմքը հատվածների բաժանելու մի քանի տարբերակ։ Շվեյցարա-գերմանացի Քրեագիտություն|քրեագետ Ռիչարդ Ռեյսը[2] կարծում է, որ ամենահասարակ և հիմնական տարբերակը դեմքը ըստ բարձրության երեք հատվածների բաժանելն է․

  • վերին (ունքերի հատվածից մինչև մազածածկույթի սահմանը)
  • միջին (ունքերի հատվածից մինչև քթի ստորին հատվածը)
  • ստորին (քթի ստորին հատվածից մինչև կզակ)։

Այսպիսի բաժանումն արդարացված է նաև գենետիկայի տեսանկյունից։ Այս բաժիններից յուրաքանչյուրն ունի իր սաղմնային առանձնահատկությունը։ Օնտոգենեզի ընթացքում այս բաժիններից յուրաքանչյուրը մարդու հասակին համապատասխան զարգանում է։ Շատ տեսանելի է լինում ստորին հատվածի վատ զարգացվածությունը երեխաների մոտ՝ 1 տարեկանում։

Դեմքի վրա են գտնվում ճակատը, ունքերը, քթարմատը, քիթը, աչքերը, այտերը, ականջները, այտոսկրերը, շրթունքները, բեղերը, բերանն ու կզակը։

Դեմքի արտահայտչականություն (դիմախաղ)Խմբագրել

 
Ուիլյամ Հոգարթ։ Նկարչի ծառաները

Դեմքը շատ կոնկրետ արտահայտում է մարդու զգացմունքային վիճակը, ինչպիսիք են ցավը, ուրախությունը, հիասթափությունը, հոգնածությունը, անհանգստությունը, չարությունը։

1978 թվականից գոյություն ունի «դիմախաղերի կոդավորման համակարգ» (FACS), որը ստեղծել է Պոլ Էքմանը, շեշտը դրվում է դիմախաղային մկանների վրա, թույլ է տալիս տեսագրել դեմքի արտահայտությունը։

Դեմքը հանդիսանում է մարդու մարմնի ամենաանհատական մասը, հենց նրանով է կատարվում անձի նույնականացումը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Куприянов В. В., Стовичек Г. В. Анатомическая характеристика лица человека // Лицо человека: анатомия, мимика. — М.: Медицина, 1988. — 272 с. — 26 000 экз. — ISBN 5-225-00112-2
  2. Рейсс Р. А. Словесный портрет. — М., 1911. — 154 с.