Գերհոգնածություն, սուբյեկտիվ զգացողություն։ Այն կարող է ի հայտ գալ հանկարծակի կամ աստիճանաբար։ Այն բնականոն համախտանիշ է, երբ առաջանում է երկարատև ֆիզիկական կամ մտավոր ակտիվության հետևանքով և լիովին վերանում է հանգստից հետո։ Եթե այն երկարաձգված է, սուր, պրոգրեսիվող է, կամ ի հայտ է գալիս առանց դրդման, ապա կարող է լինել շատ ու շատ հիվանդագին վիճակներից մեկի ախտանիշ։

Գերհոգնածություն
Sleepy men.JPG
Տեսակախտանիշ և ախտանիշ կամ նշան
ՊատճառՀուզական այրում, Քնի օբստրուկտիվ ապնոէ, Անքնություն, Հոգեբանական սթրես, Մեծ դեպրեսիվ խանգարում[1], սոմատոֆորմային խանգարում[2], Ցրված սկլերոզ, Ֆիբրոմիալգիա, Խրոնիկական հոգնածության համախտանիշ, քնի խանգարում, թերսնուցում, Համակարգային կարմիր գայլախտ, idiopathic chronic fatigue?, անհայտ և շաքարային դիաբետ
Հետևանքlimber tail syndrome?
Բուժաքննությունարյան բիոքիմիական հետազոտություն, physical examination? և psychological test?
Բժշկական մասնագիտությունprimary care?
ՀՄԴ-9780.7
ՀՄԴ-10R53
Commons-logo.svg Fatigue Վիքիպահեստում

Ֆիզիկական հոգնածությունը մկանների ժամանակավոր անընդունակությունն է պահպանելու օպտիմալ ֆիզիկական աշխատունակությունը, որն ավելի է խորանում ինտենսիվ ֆիզիկական վարժություններից[3][4][5]։ Մտավոր հոգնածությունը ճանաչողական գործունեության ժամանակավոր իջեցումն է, որն առաջանում է երկարատև գործունեության արդյունքում։ Մտավոր հոգնածությունը կարող է դրսևորվել քնկոտությամբ, լեթարգիայով, և ուշադրության կենտրոնացման խանգարումով[6]։

Հոգնածություն և «հոգնածության զգացողություն» հասկացությունները երբեմն շփոթում են[7]։ Ի տարբերություն թուլության, հոգնածությունը սովորաբար նվազում է հանգստի ժամանակ։

ԴասակարգումԽմբագրել

Ֆիզիկական հոգնածությունԽմբագրել

Ֆիզիկական հոգնածություն կամ մկանային հոգնածություն՝ մկանների օպտիմալ աշխատանքի ժամանակավոր անընդունակություն։ Ֆիզիկական ակտիվության ընթացքում մկանային հոգնածության ի հայտ գալը տեղի է ունենում աստիճանաբար և կախված է մարդու ֆիզիկական պատրաստվածության մակարդակից, ինչպես նաև այլ գործոններից, այդ թվում՝ քնի խանգարումներից և ընդհանուր առողջական վիճակից։ Հոգնածությունն անցնում է հանգստից հետո[8]։ Ֆիզիկական հոգնածությունը կարող է պայմանավորված լինել մկանային էներգիայի անբավարարությամբ, նյարդամկանային հաղորդակցության էֆեկտիվության նվազումով և կենտրոնական նյարդային համակարգից ազդակների ստացման խանգարումով[9]։ Հոգնածության կենտրոնական բաղադրիչը խթանվում է կենտրոնական նյարդային համակարգում սերոտոնինի մակարդակի նվազումից[10]։ Շարժողական ակտիվության ընթացքում շարժիչ նեյրոնների հետ կապվող սինապսներում արտազատվող սերոտոնինը նպաստում է մկանների կծկմանը[11]։ Շարժողական մեծ ակտիվության ընթացքում արտազատված սերոտոնինի մակարդակը բարձրանում է և կողմնակի ազդեցություն է ունենում։ Սերոտոնինը կապվում է շարժիչ նեյրոնների աքսոնի սկզբնական հատվածում տեղակայված արտասինապսային ընկալիչներին, որի հետևանքով ճնշվում է նյարդային ազդակի առաջացումը և, հետևաբար, մկանների կծկումը[12]։

Մկանային ուժի ստուգումը կարող է կիրառվել նյարդամկանային հիվանդության առկայությունը որոշելու համար, սակայն չի կարող սահմանել պատճառը։ Լրացուցիչ զննումները, ինչպիսին է օրինակ՝ էլեկտրոմիոգրաֆիան, կարող է տալ ախտորոշիչ տեղեկություն, սակայն միայն մկանային ուժի ստուգումից ստացված տեղեկատվությունը նյարդամկանային հիվանդությունների մեծ մասի ախտորոշման համար բավարար չէ[13]։

Ցրված սկլերոզով տառապող հիվանդները ունենում են թուլության և հոգնածության անհաղթահարելի զգացողություն, որը կոչվում է «նյարդաբանական հոգնածություն» և, որը կարող է ի հայտ գալ օրվա ցանկացած ժամի, լինել ցանկացած տևողությամբ և ոչ պարտադիր կերպով կրկնվել յուրաքանչյուր պացիենտի մոտ ծանոթ ձևով[14][15]։

Մտավոր հոգնածությունԽմբագրել

Մտավոր հոգնածությունը օպտիմալ ճանաչողական գործունեության իրականացման ժամանակավոր անկարողությունն է։ Յուրաքանչյուր տեսակի ճանաչողական գործունեության իրականացման ընթացքում մտավոր հոգնածությունն ի հայտ է գալիս աստիճանաբար և կախված է անհատի ճանաչողական կարողություններից և այլ գործոններից, ինչպիսիք են քնի խանգարումը և ընդհանուր առողջական վիճակը։ Մտավոր հոգնածությունը նույնպես իջեցնում է ֆիզիկական աշխատունակությունը[6]։ Այն կարող է արտահայտվել քնկոտությամբ, լեթարգիայով և ուշադրության կենտրոնացման խանգարումներով։ Ուշադրության պակասը կարող է նկարագրվել որպես քիչ թե շատ չափով գիտակցության մակարդակի նվազում[16]։ Ամեն դեպքում, այն կարող է լինել վտանգավոր ուշադրության մեծ կենտրոնացում պահանջող գործողություններ կատարելիս, ինչպիսին է, օրինակ, մեքենա վարելը։ Օրինակ, քնկոտությամբ տառապող մարդը կարող է ունենալ միկրոքուն։ Սակայն, ճանաչողական օբյեկտիվ հետազոտությունները կարող են կիրառվել ուղեղի նեյրոկոգնիտիվ խանգարումներով պայմանավորված հիվանդությունները հոգնածությամբ պայմանավորված ախտահարումներից տարբերակելու համար։

Մտավոր հոգնածության ընկալումը կառավարվում է ուղեղի ռետիկուլյար ակտիվացման համակարգով(RAS)։

Հոգնածությունն ազդում է վարորդի արձագանման ժամանակի վրա, շրջակայքում վտանգի մասին իրազեկման վրա և ուշադրության վրա։ Քնկոտ վարորդները 3 անգամ ավելի հաճախ են հայտնվում ավտոմոբիլային վթարներում, և նրանց մեքենա վարելը 20 ժամից ավել արթուն մնալու դեպքում համարժեք է արյան մեջ ալկոհոլի 0,08% կոնցենտրացիայով վարելուն[17]։

ՊատճառներԽմբագրել

ՆորմալԽմբագրել

Հոգնածությունը աշխատելու, հոգեբանական սթրեսի, գերդրդման և անլիարժեք դրդման, ժամային գոտիների փոփոխության, ակտիվ հանգստի, ձանձրույթի և քնի խանգարումների նորմալ դրսևորում է։

ՍուրԽմբագրել

Սուր հոգնածության բժշկական պատճառները ներառում են դեպրեսիան; քիմիական պատճառները, ինչպիսիք են ջրազրկումը, թունավորումը, հիպոգլիկեմիան, և հանքային տարրերի կամ վիտամինների անբավարարությունը։ Հոգնածությունը տարբերվում է քնկոտությունից՝ երբ պացիենտն ունի քնի պահանջ։

Ժամանակավոր հոգնածությունը, հավանաբար, կլինի թեթև հիվանդություն, ինչպիսին մրսածությունն է, որպես պատասխան ռեակցիա հիվանդության նկատմամբ, որն առաջանում է, երբ իմունային համակարգը պայքարում է վարակի դեմ։

ԵրկարաձգվածԽմբագրել

Երկարատև հոգնածությունը կայուն(մշտական) հոգնածության ինքնազգացողությունն է, որը շարունակվում է նվազագույնը մեկ ամիս։

ՔրոնիկԽմբագրել

Քրոնիկ հոգնածությունը՝ նվազագույնը 6 ամիս տևողությամբ ինքնազգացողություն է։ Քրոնիկ հոգնածությունը կարող է լինել մշտական կամ ռեցիդիվող[18]։ Քրոնիկ հոգնածությունը շատ հիվանդությունների և հիվանդագին վիճակների ախտանիշ է։ Հոգնածություն առաջացնող որոշ գլխավոր վիճակներից են՝

ԲորբոքումԽմբագրել

Բորբոքումը կապված է հոգնածության շատ տեսակների հետ[19]։ Ուսումնասիրությունները վկայում են աուտոիմուն և նրանց հետ կապված հիվանդությունների դեպքումնյարդաբորբի դերի մասին հոգնածության պատճառագիտության մեջ [19]։

ԱխտորոշումԽմբագրել

 
Փոքր մուգ շրջանակները, ստորակնային պարկերի հետ միասին, մատնանշում են քնի խանգարումները և/կամ մտավոր հոգնածությունը։

Հեազոտությունը ցույց է տվել, որ հոգնածություն ունեցող մարդկանց 50% դրվում է ախտորոշում, որը կարող է բացատրել հոգնածությունը այդ վիճակից 1 տարի անց։ Այն մարդկանց մոտ, որոնք ունեն հնարավոր ախտորոշում, առավել հաճախ հանդիպում է կմախքա-մկանային (19.4%) և հոգեբանական (16.5%) խնդիրներ։ Սահմանված ֆիզիկական պայմաններ հայտնաբերվել են միայն 8.2% դեպքերում[23]։

Եթե հոգնածություն ունեցող մարդը որոշում է կայացնում դիմել բժշկի, ապա հիմնական նպատակը կայանում է նրանում, որ պարզաբանվեն և բացառվեն բուժելի վիճակները։ Դա արվում է հաշվի առնելով անհատի անամնեզը և առկա այլ ախտանիշները, ինչպես նաև գնահատելով բուն հոգնածության որակը։ Պացիենտը կարող է ի վիճակի լինել նշելու հոգնածության որոշակի օրինաչափություններ, ինչպիսին է օրինակ հոգնածության առաջացումը օրվա որոշակի կոնկրետ ժամերին, արդյո՞ք օրվա ընթացքում հոգնածությունն ավելանում է կամ նվազում է արդյո՞ք քնից հետո։

Քանի որ քնի խանգարումը նշանակալի դեր ունի հոգնածության առաջացման գործում, ախտորոշիչ գնահատումը կատարվում է, հաշվի առնելով քնի որակը, մարդու էմոցիոնալ վիճակը, քնի բնույթը և սթրեսի մակարդակը։ Կարևոր են նաև քնի տևողությունը, քնին հատկացված ժամերի քանակը և, թե գիշերվա ընթացքում քանի անգամ է արթնանում մարդը։ Քնի ուսումնասիրությունը կարող է ուղղված լինել քնի խանգարումը բացառելուն։

Դեպրեսիան և այլ հոգեբանական վիճակները կարող են բերել հոգնածության, այդ իսկ պատճառով, այն մարդիկ, ովքեր նշում են հոգնածության զգացողություն, դեղոնյութերի չարաշահման, ոչ լիարժեք սնուցման, ֆիզիկական վարժությունների բացակայության ստուգումների հետ մեկտեղ, անցնում են նաև նմանատիպ վիճակների սկրինինգ։

Պարզ բժշկական թեստերը կարող են անցկացվել բացառելու համար հոգնածության ընդհանուր պատճառները։ Դրանց թվում են արյան անալիզները՝ ուղղված վարակի կամ սակավարյունության հայտնաբերմանը, մեզի անալիզը՝ ուղղված լյարդի հիվանդությունների կամ շաքարային դիաբետի հայտնաբերմանը, ինչպես նաև այլ թեստեր՝ ուղղված լյարդի և երիկամների ֆունկցիաների ստուգմանը, ինչպիսին է ընդհանուր նյութափոխանակային պանելի ստուգումը[24]։ Այլ թեստերի ընտրություն, ինչպիսիք են ՄԻԱՎ-ի կամ հղիության թեստերը, կախված է պացիենտի սոցիալական պատմությունից։

Համեմատությունը քնկոտության հետԽմբագրել

Հոգնածությունը, սովորաբար, համարվում է ավելի երկարատև պրոցես, քան քնկոտությունը[25]։ Չնայած՝ քնկոտությունը կարող է լինել հիվանդագին վիճակի ախտանիշ, սակայն այն, սովորաբար, հանդիսանում է լիարժեք քնի կամ դրդման բացակայության արդյունք[26]։ Մյուս կողմից, քրոնիկ հոգնածությունը, մեծ մաս դեպքերում, համարվում է ավելի մեծ բժշկական խնդրի ախտանիշ։ Այն արտահայտվում է մտավոր կամ ֆիզիկական հոգնածությամբ և նորմալ գործունեության ընթացքում առաջադրանքները լիովին իրականացնելու անկարողությամբ[27]։ Երկուսն էլ հաճախ փոխարինում են մեկը մյուսին և կիրառվում են "հոգնած լինել"-ու նկարագրության ներքո։ Հոգնածությունը հաճախ բնութագրվում է որպես անհարմար զգացողությունը, այն դեպքում, երբ քնկոտությունը հաճելի ու գրավիչ է։

ՉափումներԽմբագրել

Հոգնածությունը կարող է լինել քանակապես չափելի։ Բուժական հոգնածության չափման սարքավորումները մշակվել են Ճապոնական ընկերությունների կողմից, այդ թվում՝ Նինթենդոյի[28]։ Այնուամենայնիվ, նմանատիպ զենքերը չեն մտնում ընդհանուր կիրառման մեջ Ճապոնիայից դուրս։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Diagnostic and Statistical Manual of Mental DisordersArlington County: APA, 2013. — ISBN 978-0-89042-554-1, 978-0-89042-555-8 — doi:10.1176/APPI.BOOKS.9780890425596
  2. American Psychiatric Association DSM-IVWashington: 1994. — ISBN 978-0-89042-061-4, 978-0-89042-062-1
  3. Gandevia S. C. (February 1992)։ «Some central and peripheral factors affecting human motoneuronal output in neuromuscular fatigue»։ Sports Medicine 13 (2): 93–98։ PMID 1561512։ doi:10.2165/00007256-199213020-00004 
  4. Hagberg M. (July 1981)։ «Muscular endurance and surface electromyogram in isometric and dynamic exercise»։ Journal of Applied Physiology 51 (1): 1–7։ PMID 7263402։ doi:10.1152/jappl.1981.51.1.1 
  5. Hawley John A., Reilly Thomas (1997)։ «Fatigue revisited»։ Journal of Sports Sciences 15 (3): 245–46։ PMID 9232549։ doi:10.1080/026404197367245 
  6. 6,0 6,1 Marcora Samuele M., Staiano Walter, Manning Victoria (January 2009)։ «Mental fatigue impairs physical performance in humans»։ Journal of Applied Physiology 106 (3): 857–64։ PMID 19131473։ doi:10.1152/japplphysiol.91324.2008 
  7. Berrios G. E. (1990)։ «Feelings of fatigue and psychopathology: a conceptual history»։ Comprehensive Psychiatry 31 (2): 140–51։ PMID 2178863։ doi:10.1016/0010-440X(90)90018-N 
  8. «Weakness and fatigue»։ Healthwise Inc.։ Վերցված է հունվարի 2, 2013 
  9. Gandevia S. C. (October 2001)։ «Spinal and supraspinal factors in human muscle fatigue»։ Physiological Reviews 81 (4): 1725–89։ PMID 11581501։ doi:10.1152/physrev.2001.81.4.1725 
  10. Davis J. Mark, Anderson Nathan L., Welsh Ralph S. (August 2000)։ «Serotonin and central nervous system fatigue: nutritional considerations»։ The American Journal of Clinical Nutrition 72 (2 Suppl): 573S–8S։ PMID 10919962։ doi:10.1093/ajcn/72.2.573S 
  11. Perrier Jean-François, Delgado-Lezama Rodolfo (August 2005)։ «Synaptic Release of Serotonin Induced by Stimulation of the Raphe Nucleus Promotes Plateau Potentials in Spinal Motoneurons of the Adult Turtle»։ The Journal of Neuroscience 25 (35): 7993–9։ PMID 16135756։ doi:10.1523/JNEUROSCI.1957-05.2005 
  12. Cotel Florence, Exley Richard, Stephanie J. Cragg, Perrier Jean-François (March 2013)։ «Serotonin spillover onto the axon initial segment of motoneurons induces central fatigue by inhibiting action potential initiation»։ Proceedings of the National Academy of Sciences of the United States of America 110 (12): 4774–9։ PMC 3607056։ PMID 23487756։ doi:10.1073/pnas.1216150110 
  13. Enoka Roger M., Duchateau Jacques (January 2008)։ «Muscle fatigue: what, why and how it influences muscle function»։ The Journal of Physiology 586 (1): 11–23։ PMC 2375565։ PMID 17702815։ doi:10.1113/jphysiol.2007.139477 
  14. Comi G., Leocani L., Rossi P., Colombo B. (March 2001)։ «Physiopathology and treatment of fatigue in multiple sclerosis»։ Journal of Neurology 248 (3): 174–9։ PMID 11355149։ doi:10.1007/s004150170222 
  15. Mills Roger J., Young Carolyn A., Pallant Julie F., Tennant Alan (February 2010)։ «Development of a patient reported outcome scale for fatigue in multiple sclerosis: The Neurological Fatigue Index (NFI-MS)»։ Health and Quality of Life Outcomes 8: 22։ PMC 2834659։ PMID 20152031։ doi:10.1186/1477-7525-8-22 
  16. Giannini A.J. (1991)։ «Fatigue, Chronic»։ in Taylor Robert B.։ Difficult Diagnosis 2։ Philadelphia: W.B. Saunders Co.։ էջ 156։ ISBN 978-0-7216-3481-4։ OCLC 954530793 
  17. «Drowsy Driving is Impaired Driving»։ National Safety Council։ Վերցված է հունվարի 31, 2019 
  18. Fukuda Keiji, Straus Stephen E., Hickie Ian, Sharpe Michael C., Dobbins James G., Komaroff Anthony (December 1994)։ «The Chronic Fatigue Syndrome: A Comprehensive Approach to Its Definition and Study»։ Annals of Internal Medicine 121 (12): 953–9։ PMID 7978722։ doi:10.7326/0003-4819-121-12-199412150-00009 
  19. 19,0 19,1 19,2 Zielinski M. R., Systrom D. M., Rose N. R. (August 2019)։ «Fatigue, Sleep, and Autoimmune and Related Disorders»։ Front Immunol 10: 1827։ doi:10.3389/fimmu.2019.01827  PMCID: PMC6691096 PubMed
  20. 20,0 20,1 Avellaneda Fernández Alfredo և այլք: (October 2009)։ «Chronic fatigue syndrome: aetiology, diagnosis and treatment»։ BMC Psychiatry 9 (Suppl 1): S1։ PMC 2766938։ PMID 19857242։ doi:10.1186/1471-244X-9-S1-S1 
  21. Whitehead W. E., Palsson O., Jones K. R. (April 2002)։ «Systematic review of the comorbidity of irritable bowel syndrome with other disorders: What are the causes and implications?»։ Gastroenterology 122 (4): 1140–56։ PMID 11910364։ doi:10.1053/gast.2002.32392 
  22. Gibson P. R., Newnham E., Barrett J. S., Shepherd S. J., Muir J. G. (November 2006)։ «Review article: Fructose malabsorption and the bigger picture»։ Alimentary Pharmacology & Therapeutics 25 (4): 349–63։ PMID 17217453։ doi:10.1111/j.1365-2036.2006.03186.x 
  23. Nijrolder Iris, van der Windt Daniëlle, de Vries Henk, van der Horst Henriëtte (November 2009)։ «Diagnoses during follow-up of patients presenting with fatigue in primary care»։ Canadian Medical Association Journal 181 (10): 683–7։ PMC 2774363։ PMID 19858240։ doi:10.1503/cmaj.090647 
  24. Davis Charles Patrick (սեպտեմբերի 11, 2017)։ Doerr Steven, ed.։ «Fatigue»։ eMedicineHealth։ Արխիվացված է օրիգինալից մարտի 7, 2010-ին 
  25. Shen Jianhua, Barbera Joseph, Shapiro Colin M. (February 2006)։ «Distinguishing sleepiness and fatigue: focus on definition and measurement»։ Sleep Medicine Reviews 10 (1): 63–76։ PMID 16376590։ doi:10.1016/j.smrv.2005.05.004 
  26. Hoddes E., Zarcone V., Smythe H., Phillips R., Dement W. C. (July 1973)։ «Quantification of Sleepiness: A New Approach»։ Psychophysiology 10 (4): 431–6։ PMID 4719486։ doi:10.1111/j.1469-8986.1973.tb00801.x 
  27. Mayou Richard (January 1999)։ «Chronic fatigue and its syndromes»։ The BMJ 318 (7176): 133A։ PMC 1114599։ PMID 9880310։ doi:10.1136/bmj.318.7176.133a 
  28. «Nintendo’s first health care device will be sleep and fatigue tracker»։ The Japan Times։ Reuters։ հոկտեմբերի 30, 2014։ Վերցված է հունիսի 29, 2017 

Հետագա ընթերցումԽմբագրել

Byung-Chul Han։ Müdigkeitsgesellschaft. Matthes & Seitz, Berlin 2010, 978-3-88221-616-5. (Philosophical essay about fatigue as a sociological problem and symptom).

  • Դանիական հրատարակություն։ Træthedssamfundet. Møller, 2012, 9788799404377.
  • Գերմանական հրատարակություն։ De vermoeide samenleving. van gennep, 2012, 9789461640710.
  • Իտալական հրատարակություն։ La società della stanchezza. nottetempo, 2012, 978-88-7452-345-0.
  • Կորեական հրատարակություն։ 한병철 지음 | 김태환 옮김. Moonji, 2011, 9788932023960.
  • Իսպանական հրատարակություն։ La sociedad del cansancio. Herder Editorial, 2012, 978-84-254-2868-5.

Արտաքին հղումներԽմբագրել