Վարակային հիվանդություններ

Վարակային հիվանդություններ, հիվանդությունների խումբ, հարուցված ախտածին (պաթոգեն) միկրոօրգանիզմների, վիրուսների և պրիոնների [2]օրգանիզմ ներթափացմամբ: Որպեսզի ախտածին մանրէն օրգանիզմում հարուցի հիվանդություն այն պետք է ունենա վիրուլենտություն (թունայնություն լատ.՝ virus — թույն ), այսինքն ունենա ունակություն օրգանիզմի դիմադրությունը հաղթահարելու և թունավոր ազդեցություն ցուցաբերելու[3]: Որոշ ախտածին մանրէներ օրգանիզմի թունավորում առաջացնում են իրենց կենսագործության ընթացքում սինթեզված էկզոտոքսիններով (արտաթույներ), օրինակ՝ դիֆթերիան, փայտացումը, ուրիշները դուրս են թողնում թույներ (էնդոտոքսիններ) իրենց օրգանիզմի ոչնչացման հետևանքով, օրինակ՝ խոլերա, որովայնային տիֆ:

Վարակային հիվանդություններ
Malaria.jpg
էլեկտրոնային միկրոլուսանկար՝ ներկված մալարիայի հարուցիչ, որը անցնում է աղիքային էպիթելի միջոցով
Տեսակհիվանդություն[1]
Պատճառհարուցիչ
Հետևանքinfective psychosis?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9001-139
ՀՄԴ-10A00-B99
Infectious diseases and disorders Վիքիպահեստում

Ինֆեկցիոն հիվանդությունների յուրահատկություններից է գաղտնի շրջանի առկայությունը, այսինքն այն ժամանակահատվածը, որը ընդգրկում է վարակվելուց մինչ առաջին կլինիկական դրսևորումների ի հայտ գալը: Այս ժամանակահատվածի տևողությունը կախված է վարակի ձևից և ախտածնի տեսակից ու կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի տարի (վերջինս՝ հազվադեպ):

Այն վայրը որտեղից միկրոօրգանիզմները մուտք են գործում տիրոջ օրգանիզմ կոչվում է վարակի մուտքի դուռ: Յուրաքանչյուր ինֆեկցիոն հիվանդության հարուցչի մուտքի դուռը տարբեր է, այսպես, օրինակ խոլերայի վիբրիոնը մուտք է գործում տիրուջ օրգանիզմ բերանի միջոցով և ունակ չէ ներթափանցել մաշկի միջոցով:

ԴասակարգումԽմբագրել

Ինֆեկցիոն հիվանդությունների դասակարգման մի շարք տարբերակներ կան: Ամենաշատ օգտագործվող դասակարգման եղանակը ինֆեկցիոն հիվանդություների դասակարգումն է ըստ Լ.Վ. Գրոմաշևսկու.

Ըստ հարուցող օրգանիզմի վարակային հիվանդությունները դասակարգվում են.

ՀամաճարակաբանությունԽմբագրել

 
Disability-adjusted life year (DALY) տվյալները վարակային և մակաբուծային հիվանդություններից 100000 մարդ 2004 թվականին[4].
     չկան տվյալներ      ≤250      250-500      500-1000      1000-2000      2000-3000      3000-4000      5000-6250      6250-12500      12500-25000      25000-50000      ≥50000

Ստորև ներկայացված աղյուսակում թվարկված են այն վարակային հիվանդությունները. որոնցից ըստ ԱՀԿ-ի տվյալների 2002 թվականին մահացել են ավելի քան հարյուր հազար մարդ: Համեմատության համար վերցված են 1993 թվականի տվյալները:

Աշխարհում մահվան թվերը, որոնց պատճառները վարակային հիվանդություններն են[5][6]
Տեղը Մահվան պատճառը մահացությունը 2002 թվականին, մլն. %
բոլոր մահերի
մահացությունը 1993 թվականին, մլն. զբաղեցրած տեղը 1993
N/A Все инфекционные заболевания 14.7 25.9% 16.4 32.2%
1 Ստորին շնչառական ուղիների հիվանդություններ[7] 3.9 6.9% 4.1 1
2 ՁԻԱՀ/ՄԻԱՎ 2.8 4.9% 0.7 7
3 Աղիքային ինֆեկցիաներ[8] 1.8 3.2% 3.0 2
4 Տուբերկուլյոզ 1.6 2.7% 2.7 3
5 Մալարիա 1.3 2.2% 2.0 4
6 Կարմրուկ 0.6 1.1% 1.1 5
7 Կապույտ հազ 0.29 0.5% 0.36 7
8 Փայտացում 0.21 0.4% 0.15 12
9 Մենինգիտ 0.17 0.3% 0.25 8
10 Սիֆիլիս 0.16 0.3% 0.19 11
11 Հեպատիտ B 0.10 0.2% 0.93 6
12-17 Արևադարձային հիվանդություններ (6)[9] 0.13 0.2% 0.53 9, 10, 16-18
Прим.: Այլ պատճառներ են համարվում մայրական և մանկածնական մահացությունը (5.2%), անբավարար սնուցումը (0.9%),
ոչ վարակային հիվանդությունները (58.8%), և վնասվածքները (9.1%).
</small

Մահացությամբ առաջին տեղում է ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ը, տուբերկուլյոզը և մալարիա: Մահացության մակարդակը գրեթե բոլոր նոզոլոգիական միավորներում նվազել է, բացառությամբ ՄԻԱՎ-ի ցուցանիշի, որը որը աճել է 4 անգամ: Երեխաների շրջանում տարածված հիվանդություններ են կարմրախտը, կապույտ հազը, պոլիոմիելիտը, դիֆթերիան, կարմրուկը և փայտացումը, ինչպես նաև մեծ տոկոս են կազմում ստորին շնչառական ուղիների և մարսողական համակարգի հիվանդությունները:

Պատմական պանդեմիաներԽմբագրել

Պանդեմիան (կամ համաշխարհային էպիդեմիան) հիվանդություն, որը տարածվում է երկրագնդի հսկայական տարածքի բնակչության վրա:

  • Հուստինիանոսի ժանտախտ, ժանտախտի պատմության մեջ արձանագրված առաջին համաճարակը։ Բյուզանդական կայսրությունում տարածվել է Հուստինիանոս Ա-ի օրոք (որտեղից էլ անունը), և ակտիվ եղել մոտ երկու դար՝ 541-750 թթ.։ Հետագայում համաճարակը տարածվեց հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում, Արաբիայում, կենտրոնական և հարավային Ասիայում, սակայն չտարածվեց արևելյան Ասիայում։ Ըստ պատմիչների 544 թ-ին Կոստանդնուպոլիս քաղաքում օրական մահանում էր 5-10 հազար բնակիչ։ Ընդհանուր առմամբ հիվանդության հետևանքով Արևելքում մահացավ 100.000.000, Եվրոպայում՝ 25.000.000 բնակիչ (բնակչության 50-60 %-ը), իսկ Կոստանդնուպոլսում բնակչության 40 %-ը[10]։
  • Սև մահ-1347-1352թվականներին Եվրոպայում 5 տարում սպանել է 25 միլիոն մարդու: 14-րդ դարում ժանտախտը Հին Աշխարհի բնակչությունը կրճատեցմոտ 450 միլիոնից մինչև 3503-375 միլիոն մարդու:
  • 15-16-րդ դարերում Կենտրոնական և Հարավային Ամերիկայի տարածքում ըստ եվրոպական հետազոտողների բնական ծաղիկը, կարմրուկը և որովայնային տիֆը պանդեմիայի պատճառ են դարձել աբորիգենային բնակչության շրջանում: 1515 թվականից մինչև 1560 թվականը վարակային հիվանդությունների պանդեմիան հանգեցրել է Մեքսիկայի բնակչության նվազեցմանը՝ 20 միլիոնից հասցնելով 3 միլիոնի[11]:
  • 1556 և 1560 թվականներին Եվրոպայում տեղի ունեցավ գրիպի առաջին համաճարակը: Մահացությունը կազմում էր 20%[11]:
  • 1918 թվականին գրիպի պանդեմիան, որը նաև հայտնի է իսպանկա անունով, սպանել է 25-50 մլն մարդու՝ գրեթե աշխարհի բնակչության 2%-ը[14]:
  • Այսօր գրիպից ամեն տարի մահանում է 250 000- 500 000 մարդ ամբողջ աշխարհում:

ԿանխարգելումԽմբագրել

Կանխարգելման միջոցառումներ են.

  • բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը հիգիենիկ և ֆիզիկական դաստիարակության միջոցով;
  • Վարակի աղբյուրի/վարակակրի բուժում:
  • Կարանտինը վարակի տարածումը դադարացնելու միջոցառումների մի շարք է: Սա ներառում է հիվանդի մեկուսացում, բնակության վայրի ախտահանում, հիվանդի հետ սերտ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացում, սոցիալական հեռավորության ապահովում և այլն:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. Инфекционные болезни // Казахстан. Национальная энциклопедия. — Алматы: Қазақ энциклопедиясы, 2005. — Т. II. — ISBN 9965-9746-3-2.
  3. Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  4. World Health Organization (2009-02)։ «Age-standardized DALYs per 100,000 by cause, and Member State, 2004»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին 
  5. «The World Health Report (Annex Table 2)» (pdf)։ 2004։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին 
  6. «Table 5» (pdf)։ 1995։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին 
  7. Заболевания нижних дыхательных путей включают в себя раные пневмонии, грипп и бронхит.
  8. Кишечные заболевания включают в себя холеру, ботулизм и E. coli и другие. См. также: Intestinal infectious diseases
  9. Tropical diseases include Chagas disease, dengue fever, lymphatic filariasis, leishmaniasis, onchocerciasis, schistosomiasis and trypanosomiasis.
  10. "Infectious and Epidemic Disease in History" Արխիվացված է Նոյեմբեր 19, 2012 Wayback Machine-ի միջոցով:
  11. 11,0 11,1 Dobson, Andrew P., Carter E Robin Infectious Diseases and Human Population History(անգլ.) // Կաղապար:Нп3. — 1996. — Т. 46. — С. 115—126. — doi:10.2307/1312814
  12. "Smallpox". North Carolina Digital History.
  13. Multidrug-Resistant "Tuberculosis". Centers for Disease Control and Prevention. Արխիվացված է Մարտ 9, 2010 Wayback Machine-ի միջոցով:
  14. "Influenza of 1918 (Spanish Flu) and the US Navy"

ԳրականությունԽմբագրել