Էրլենդ Լու (նորվ.՝ Erlend Loe, մայիսի 24, 1969(1969-05-24)[1], Տրոնհեյմ, Սյոր Տրյոնդելագ), նորվեգացի գրող և սցենարիստ։

Էրլենդ Լու
նորվ.՝ Erlend Loe
Ծնվել էմայիսի 24, 1969(1969-05-24)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՏրոնհեյմ, Սյոր Տրյոնդելագ
Մասնագիտությունթարգմանիչ, մանկագիր, սցենարիստ և գրող
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունNational Film School of Denmark? (1995), Նորվեգիայի գեղարվեստի ազգային ակադեմիա և Trondheim Cathedral School?
Ուշագրավ աշխատանքներNaïve. Super?
Ստեղծագործությունների ցանկErlend Loe bibliography?
Պարգևներ
 Erlend Loe Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թատրոնում այլընտրանքային քաղաքացիական ծառայություն անցնելուց հետո Էրլենդ Լուն գրականություն, կինո և էթնոլոգիա է ուսումնասիրել Օսլոյում։ Ավելի ուշ նա, բացի դրանից, հաճախել է Դանիայի կինոյի ակադեմիա Կոպենհագենում և Արվեստի ակադեմիա՝ Տրոնհեյմում (նորվ.՝ Kunstakademiet i Trondheim):

Աշխատում և բնակվում է Օսլոյում։

Էրլենդ Լուի առաջին վեպը, որը նրան ճանաչվածություն է բերել, եղել է «Tatt av Kvinnen»-ը (1993), որում Լուն նկարագրել է երիտասարդ նորվեգացու և նրա ընկերուհու հարաբերությունները։ Մեկ տարի անց հրապարակվել է «Fisken» երեխաների համար գիրքը (բեռնատարի վարորդ Կուրտի մասին պատմություններ)։

Լուի հեղինակային ոճը ճանաչելի է և հաճախ բնորոշվում է որպես միամիտ։ Նրա վեպերի գլխավոր հերոսները սովորաբար շատ բան են ցանկանում առօրյա իրականությունից։ Էրլենդ Լուն հաճախ հեգնանք է օգտագործում, ինչպես նաև գրոտեսկային չափազանցություններ և հումոր։ Էրլենդ Լուի հանրահայտ «Naiv. Super» գիրքը թարգմանվել է ավելի քան 20 լեզուներով (ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, լատիշերեն, էստոներեն, դանիերեն, շվեդերեն, իսլանդերեն, հոլանդերեն, չեխերեն, գերմաներեն, հունարեն, հունգարերեն, պարսկերեն, լեհերեն, սլովակերեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, սերբերեն, մակեդոներեն, խորվաթերեն, չինարեն, թուրքերեն

Մատենագրություն խմբագրել

Վեպեր խմբագրել

  • Tatt av kvinnen (1993)
  • Naiv.Super (Naive.Super.) (1996)
  • L (1999)
  • Fakta om Finland (2001)
  • Doppler (Doppler) (2004)
  • Volvo lastvagnar (Volvo Trucks) (2005)
  • Muleum (Muleum) (2007)
  • Stille dager i Mixing Part (Lazy Days) (2009)
  • Fvonk (2011)
  • Vareopptelling (2013;[4] English: tallying the inventory)
  • Slutten på verden slik vi kjenner den (2015)

Այլ աշխատանքներ խմբագրել

  • Fisken (1994), Երեխաների գիրք
  • Maria & José (1994), նկարների գիրք
  • Kurt blir grusom (1995), երեխաների գիրք, որը վերածվել է մուլտֆիլմի
  • Den store røde hunden (1996), երեխաների գիրք
  • Kurt quo vadis? (1998), երեխաների գիրք
  • Detektor (2000), ֆիլմի սցենար
  • Jotunheimen, bill.mrk. 2469 (2001)
  • Kurt koker hodet (2003)
  • Pingvinhjelpen (2006)
  • Organisten (2006)
  • The Mischievous Russ/Den Fæle Russen" short story in Jørn Tomter's photography book The Norwegian Way Արխիվացված 2009-05-14 Wayback Machine
  • Kurtby (2008), երեխաների գիրք
  • North (2009), սցենար
  • Kurt kurér (2010), երեխաների գիրք
  • En helt vanlig dag på jobben (2010), սցենար
  • Fruit Delivery (short) (2012), բնօրինակ սցենար
  • Fisken och apelsinen (short) (2012), բնօրինակ սցենար
  • Bara sex (short) (2012), սցենար

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2000՝ «Դետեկտոր»[5]՝ սցենարիստ
  • 2007՝ «Կնոջ իշխանության տակ»
  • 2009՝ «Հյուսիս»[6]՝ սցենարիստ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #120009404 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. https://kritikerlaget.no/saker/aschehougprisen-2013
  3. Gullrutens arkiv for 2015
  4. «Homo faber slår tilbake». NRK (Norwegian). 2013 թ․ ապրիլի 12. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Detektor(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  6. Nord(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրլենդ Լու» հոդվածին։