Մորգանատիկական ամուսնություն

Մորգանատիկական ամուսնություն («մորգանատիկական» բառի ծագումն անհայտ է, վարկածներից մեկի համաձայն գերմ.՝ Morgengabe ամուսնու առավոտյան նվերը նորապսակ կնոջը), անհավասար դիրքով անհատների միջև ամուսնություն, որի ժամանակ ամուսինը (կամ կինը) ավելի ցածր դիրքով այդ ամուսնության ընթացում չի ստանում նման սոցիալական բարձր դիրք։ Մորգանատիկական ամուսնությունը համարվում է մեզալյանսի առանձին դեպքերից։

Եվրոպայում

խմբագրել

Մորգանատիկական ամուսնություն հասկացության տերմինն ի հայտ եկավ գերմանախոս երկրների և Ռուսական կայսրության օրենսդրության մեջ 18-19-րդ դարերում, թագավորական ընտանիքների և նրանց ենթակաների միջև ամուսնություններից խուսափելու նպատակով։ Միապետները և նրանց ընտանիքի անդամները պետք է ամուսնանային բացարձակապես իրենց դասի մարդկանց հետ, հակառակ դեպքում նրանք կորցնում էին թագն ժառանգելու իրավունքը։ «Հավասար» հասկացությունը հիմնական ձևական բնույթ էր կրում։ Հավասար էին համարվում ոչ միայն այժմ իշխող թագավորական ընտանիքի անդամները, այլև գերմանական իշխանական և նույնիսկ կոմսական ընտանիքի ներկայացուցիչներ, որոնք մեդիատիզացիայի ենթարկվեցին 1806 թվականին Հռոմեական Սրբազան կայսրության լուծարման ժամանակ։

Մորգանատիկական մեզալյանսների արգելքների խստությունը տարբեր երկրներում զգալիորեն տարբերվում էր, իսկ Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում մորգանատիկական ամուսնություն հասկացությունն ընդհանրապես չկար (թեպետ անգլիական թագավոր Էդուարդ 8-րդը նախընտրեց հրաժարվել գահից երկու անգամ բաժանված ամերիկուհու Ուոլիս Սիմփսոնի հետ սկանդալային ամուսնությունից հետո)։ Նույնիսկ Գերմանիայում, անհրաժեշտության դեպքում, մորգանատիկական ամուսնության արգելքի մասին կարող էին «մոռանալ», այդպես օրինակ Բադենի մեծ դքսության գահը մի քանի 10-ամյակներ շարունակ զբաղեցնում էր Լեոպոլդ 1-ինը, որի մայրը հասարակ բարոնուհի էր։ Եթե մորգանատիկական միությունն արգելված էր իշխող միապետի կողմից, ապա անհավասար դիրքով ամուսնուն, որպես կանոն տրվում էր համապատասխան տիտղոս (սրբազան իշխան, կոմս և այլն), որը ժառանագում էին ամուսնության արդյունքում ծնված երեխաները։

20-րդ դարի սկզբին Գերմանիայում ձևավորվեց մորգանատիկական միապետերի և նրանց ընտանիքի անդամների նախնիների ակումբ, որոնց ներկայացուցիչները երբեմն ամուսնանում էին իրար հետ, իսկ երբեմն նույնիսկ թագադրված անհատների հետ (այն երկրներում, որտեղ մորգանատիկական միություններն արգելքի տակ չէին)։ Այդպես Վիկտորիա Եվգենիա Բատտենբերգացին ( Բատտենբերգների ընտանիքից, Հեսսենի ընտանիքի մորգանատիկական ճյուղից է) ամուսնացավ Իսպանիայի թագավոր Ալֆոնսո 8-րդի հետ և թագուհի դարձավ։

21-րդ դարում

խմբագրել

Ժամանակակից Եվրոպայում օրենքները, որոնք յուր ժամանակ կարգավորում էին մորգանատիկական ամուսնությունները, չեն գործում այլևս։ Իսպանիայի, Հոլանդիայի, Մոնակոյի, Դանիայի և Նորվեգիայի թագաժառանգները կարող են ամուսնանալ ոչ թագավորական ծագում ունեցող անձանց հետ, այնուամենայնիվ նրանց զավակները կհամարվեն թագաժառանգ։ Առավել նշանակալի երկիրը, որը պահպանում է նման օրենսդրություն, Շվեդիան է (ընդ որում սահմանափակումները չեն տարածվում իշխող թագավորի վրա)։

Ժամանակակից մորգանատիկական ամուսնության հազվադեպ դեպքերից է համարվում Ճապոնիայի արքայադստեր՝ Սայակոյի ամուսնությունը Յոսիկի Կուրոդուի հետ, որը հասարակ ընտանիքից էր։ Ինչի արդյունքում 2005 թվականին Սայակոն զրկվեց արքայադստեր տիտղոսից։

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Մորգանատիկական ամուսնություն». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորգանատիկական ամուսնություն» հոդվածին։