Լոուրենս Լաուրի
Լոուրենս Սթիվեն Լաուրի (երբեմն հանդիպում է նաև Լոուրի[10], անգլ.՝ Laurence Stephen Lowry, նոյեմբերի 1, 1887[1][2][3][…], Stretford, Միացյալ Թագավորություն[4][5][6] և Old Trafford, Թրաֆորդ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[7] - փետրվարի 23, 1976[1][2][3][…], Glossop, Հայ Փիկ, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][6]), անգլիացի նկարիչ, քաղաքային պատկերների և կենցաղային տեսարանների վարպետ, դիմանկարիչ[11]։
Լոուրենս Լաուրի անգլ.՝ Laurence Stephen Lowry | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1887[1][2][3][…] |
Ծննդավայր | Stretford, Միացյալ Թագավորություն[4][5][6] և Old Trafford, Թրաֆորդ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[7] |
Վախճանվել է | փետրվարի 23, 1976[1][2][3][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Glossop, Հայ Փիկ, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][6] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Manchester School of Art? (1915), Սոլֆորդի համալսարան (1925) և Մանչեսթերի քաղաքային համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և վիզուալ արտիստ |
Ոճ | նաիվ արվեստ[8] |
Ժանր | բնանկար[8], ժանրային նկարչություն[8] և դիմապատկեր[8] |
Թեմաներ | գեղանկարչություն, Կերպարվեստ[9] և գրաֆիկա[9] |
Ուշագրավ աշխատանքներ | Going to the Match? |
Ուսուցիչ | Pierre Adolphe Valette? |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
L. S. Lowry Վիքիպահեստում |
Լաուրին սկսել է որպես սիրողական նկարիչ, սակայն աստիճանաբար ճանաչում է ձեռք բերել նախ հայրենիքում, ապա՝ Եվրոպայում, դարձել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ակադեմիկոս (1962)[12], Մանչեստրի, Սոլֆորդի և Լիվերպուլի համալսարանների պատվավոր դոկտոր։ 2000 թվականին Սոլֆորդում բացվել է 106 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ Լաուրի կենտրոնը։ Նկարչի պատվին անվանված պատկերասրահը, 2000 քառ․ մետր մակերեսով, ներառում է նրա 55 նկարների և 278 գծանկարների աշխարհում իր աշխատանքների ամենամեծ հավաքածուն[13]։
Կենսագրություն
խմբագրելՄանկություն և ընտանիք
խմբագրելԼաուրին ծնվել է 1887 թվականի նոյեմբերի 1-ին Սթրետֆորդում, Բարրետտ փողոցի թիվ 8 տանը, Լանկաշիր կոմսությունում (այլ տվյալներով՝ Մանչեստրում, Հին Տրաֆֆորդ շրջանում), նա Ռոբերտ և Էլիզաբեթ Լաուրիների միակ զավակն է եղել (ծննդյամբ Հոբսոն [14])[15]։ Նրա մայրը՝ Էլիզաբեթ Լաուրին, դաստիարակվել է ապահովված, բարեկիրթ ընտանիքում[14], նա երազում էր աղջիկ ունենալու մասին, ավելի ուշ ասել է, որ նախանձում է իր քրոջը՝ Մերիին, որն ուներ «երեք հրաշալի աղջիկներ» և ոչ թե մեկ «անշնորհք տղա»։ Հայրը՝ Ռոբերտ Լաուրին Հյուսիսային Իռլանդիայից էր[16], մանկությունից նա որբացել է, այդ պատճառով էլ ստիպված է եղել շատ դժվարություններ հաղթահարել [17]։ Նա ծառայող էր Jacob Earnshaw and Son Property Company-ում։ Լաուրին նրան մի անգամ բնութագրել է որպես «սառը ձուկ»[18]։
Նկարիչը հետագայում իր մանկությունը ընդունել է որպես իր կյանքի ամենադժբախտ շրջանը։ Մայրը երազել է դաշնակահարուհու կարիերայի մասին, շատ է հիվանդացել և ստիպված է եղել հրաժարվել երաժշտություն դասավանդելուց, որը իր մասնագիտությունն էր։ Նա նյարդային էր և դյուրագրգիռ, իր հիվանդությունն օգտագործում էր ընտանիքում ինքնահաստատվելու համար՝ լիովին իրեն ենթարկելով ամուսնուն։ Դպրոցում Լոուրենսը քիչ ընկերներ ուներ։ Նրա ուսման առաջադիմությունը ցածր էր։ Կուզինա Լաուրի Մեյը այլ կերպ է նկարագրել նկարչի մանկությունը։ Երբ տղան 11 տարեկան է եղել, ընտանիքը տեղափոխվել է Պայն-Գրոուվի տուն՝ Վիկտորիա պարկի հեղինակային ծայրամաս։ Այդ ժամանակվանից սկսած ընտանիքը ամուսինների քիչ եկամուտով ստիպված է եղել համապատասխան ապրելակերպ վարել։ Մեյի խոսքերով Լաուրին «անբարո էր․․․ Մայրը պաշտում էր նրան։ Ընտանիքը շրջապատված էր ոչ մեծ թվով հարազատներով ու ընկերներով և ընդգրկված էր հասարակության եկեղեցական կյանքում․ Ռոբերտը հավատացյալ էր, Էլիզաբեթը կիսում էր նրա կրոնական համոզմունքները՝ հավատ ներշնչելով նաև տղային»։ Լաուրին և նրա մայրը ամառն անց էին կացնում Լանկաշարի և այլ ծովափերում, որտեղ երբեմն նրանց էր միանում հայրը[19]։
Գեղանկարչության ուսուցում
խմբագրել1905-1915 թվականներին Լաուրին գեղանկարչություն է սովորել Մանչեստրի արվեստի քոլեջում (Manchester School of Art) (սկզբում երեկոյան նախապատրաստական բաժնում, ապա ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Ադոլֆ Պիերի մոտ, որի ազդեցությունն էլ ավելի ուշ նա նկատել է արվեստի մասին իր պատկերացումների ձևավորման վրա [20][21])։
1907 թվականին, Վալետտայի խորհրդով Լաուրին սկսեց մասնավոր դասեր վերցնել ամերիկացի դիմանկարիչ Ուիլիամ Ֆիտցի մոտ և նրա մոտ սկսեց զբաղվել մինչև Ֆիտցի մահը՝ 1915 թվականը։ Ֆիտցը մասնագիտացված էր բրիտանիացի միջին դասի ներկայացուցիչների դիմանկարներում, նրա ազդեցության արդյունքը երիտասարդ նկարչի վրա հետազոտողները տեսնում են հենց Լաուրիի դիմանկարներում [22]։ Լաուրին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին չի ծառայել բրիտանական բանակում, նույնիսկ այն ժամանակ, երբ 1916 թվականին մտցրեցին համընդհանուր զինվորական պարտականության մասին օրենքը։ Ավելի ուշ Լաուրին դա բացատրեց որոշ հոգեբանական և հուզական խնդիրներով [23]։
Այնուհետև Լաուրին սովորել է Սոլֆորդի Արվեստի դպրոցի երեկոյան կուրսերում, որտեղ նա զբաղվել է 10 տարի (1915—1925)[24][20]։ Այդ պարապմունքները կանոնավոր չէին[25]։ 1918 թվականին նա որոշ ժամանակ մասնակցել է նաև Մանչեստրի Կիրառական արվեստների ակադեմիայի պարապմունքներին[26][27]։
Սիրողական նկարչից դեպի ճանաչում
խմբագրել1909 թվականին նյութական դժվարությունների պատճառով ընտանիքը Մանչեստրում գտնվող Վիկտորիա պարկի մոտ գտնվող պատկառելի շրջանից, որտեղ սովորաբար ապրում են ուսանողները, ընտանիքը ստիպված էր տեղափոխվել արդյունաբերական Փենդլբերի (Pendlebury), որտեղ գերակշռում են գործարանային մասնաշենքերը[28]։
Նյութական դժվարությունների և մոր ծանր հիվանդության հետ կապված՝ Լաուրին չկարողացավ արվեստը դարձնել իր մասնագիտությունը։ 15 տարեկանում նա ստիպված էր թողնել դպրոցը և որպես ծառայող աշխատել Thomas Alfred & son, Chartered Accountants ֆիրմայի օֆիսում[29], որտեղ նրա պարտականությունը բնակիչներից վարձակալության գումարի հավաքումն էր․ «Ես շատ բանով պարտական եմ իմ բնակիչներին։ Ես իրենցով լցրեցի իմ նկարները»,— գրել է նկարիչը։ 1921 թվականին Լաուրին հասարակությանը ներկայացրեց իր առաջին աշխատանքները, ցուցահանդեսը ճարտարապետ Ռոլանդ Թոմասսոնի մանչեստրյան օֆիսում էր[20]։ Չնայած Լաուրիի ոչ մի նկար չվաճառվեց, Բեռնարդ Թեյլորը, որը Սոլֆորդի Արվեստների դպրոցում նկարչի ուսուցիչն է եղել, քաղաքային «Manchester Guardian» թերթում հիացական ակնարկ գրեց։ Այդ նույն տարում Լաուրին վաճառեց իր առաջին գունանկարը 5 ֆունտ ստերլինգով[24]։
Աստիճանաբար մեծացավ նկարչի աշխատանքների ճանաչումը․ 1927 թվականից նա կանոնավոր մասնակցում էր Նոր անգլիական գեղարվեստական ակումբի (New English Art Club) ցուցահանդեսներին, 1928-ից՝ Աշնանային սրահներին Փարիզում, 1930 և 1931 թվականներին նրա նկարները ձեռք են բերում Մանչեստրի գեղարվեստի պատկերասրահը և Թեյթի պատկերասրահը[29]։ 1932 թվականին մահացավ նրա հայրը՝ թողնելով պարտքերը։ Հենց այդ տարում Լաուրին առաջին անգամ ներկայացրեց իր աշխատանքը Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում և Մանչեստրի կիրառական արվեստի ակադեմիայի ցուցահանդեսում [20]։ Նրա մայրը, ենթարկվելով նևրոզի և դեպրոսիայի, գամվեց անկողնուն և լիովին կախյալ վիճակի մեջ էր որդուց[18]։ Այդ շրջանում ստեղծված շատ աշխատանքներ արտահայտում են էքսպրեսիոնիզմի ազդեցությունը, և, հավանաբար, ոգեշնչված էին Վինսենթ վան Գոգի ստեղծագործությամբ։ Չնայած շատ արվեստաբանների կարծիքով այս կապն արհեստական էր թվում[30]։ Այս շրջանին են պատկանում Լաուրիի դիմանկարների շարքը, որոնք պայմանականորեն անվանվում են «Զարհուրելի գլուխներ» (անգլ.՝ «Horrible Heads»)։
Մոր մահից հետո, 1939 թվականին Լաուրին ինքն ընկավ դեպրեսիայի մեջ և մոտ էր ինքնասպանության։ 1948 թվականին նա ստիպված էր թողնել Պենդլբերիի իր տունը։ Ընկերոջ խորհրդով նա մի փոքրիկ տնակ գտավ Լոնգդենդեյլում (Mottram in Longdendale), այն բավականին ազատ էր, որպեսզի նկարիչը կարողանար իր ստուդիան ստեղծել ճաշասրահում և տեղադրել մորից ժառանգություն ստացած ճենապակեղենի և ժամացույցների հավաքածուն։ Չնայած Լաուրին այդ տունը միշտ համարում էր տհաճ և անհարմարավետ, նա ապրեց այդ տանը մինչև իր կյանքի վերջը՝ մոտ 28 տարի[31]։
1952 թվականին Լաուրին 65 տարեկանում Pall Mall Property Company ընկերությունից անցավ թոշակի։ Այդ ժամանակահատվածում նա ընկերությունում գլխավոր գանձապահ էր[32]։ Թոշակի անցնելը նկարչին թույլ տվեց լիովին կենտրոնանալ գեղանկարչության վրա[33]։
Լաուրին մահացել է 1976 թվականի փետրվարի 23-ին, 88 տարեկան հասակում, Գլոսսոպիի Վուդս հիվանդանացում՝ թոքերի բորբոքումից։ Նա թաղվել է Մանչեստրի հյուսիսային գերեզմանատանը (Southern Cemetery, Manchester)՝ իր ծնողների կողքին[34]։ Նա իր 298 459 ստերլինգ արժողությամբ կալվածքը և իր կամ ուրիշների կողմից ստեղծված արվեստի ստեղծագործությունների հավաքածուն թողել է իր ընկերուհուն՝ Քերոլ Էնն Լաուրիին[35]։ Յոթ ամիս անց նրա աշխատանքների հետադարձ խոշոր ցուցահանդեսը բացվեց Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում[24]։ Այն անսովոր իրարանցում առաջացրեց և գրավեց մոտ 350 000 այցելուի։
Ճանաչում և պարգևներ
խմբագրել«Նա ոչ մի դպրոցի չի պատկանում, բայց վերջնական արդյունքում կարող է լինել իր դպրոցի հիմնադիրը», — իր նկարիչների աշխատանքների կատալոգում գրել է քննադատ Էրիկ Նյուտոնը[36]։ Պատերազմի տարիներին Լաուրին ստացել է զինվորական նկարչի պաշտոնը, իսկ 1953 թվականին պատվեր է ստացել՝ նկարելու Եղիսաբեթ II թագուհու թագադրումը[37]։ 1955 թվականին նկարչիը ընտրվել է Թագավորական ակադեմիային կից անդամ, այնուհետև 1962 թվականին՝ ակադեմիկոս[12], Մանչեստրի, Սոլֆորդի և Լիվերպուլի համալսարանների կողմից ստացել է մի շարք պատվավոր կոչումներ և պատվավոր դոկտորի աստիճաններ։
Լաուրին երկու անգամ հրաժարվել է Բրիտանական կայսրության շքանշանից՝ 1955 թվականին 4-րդ (OBE) և 1961 թվականին 2-րդ (CBE) աստիճաններից։ 1968 թվականին նա հրաժարվել է ասպետի կոչումից, իսկ 1972 և 1976 թվականներին՝ «Պատվո նշան» շքանշաններից[38]։ Նա պատվավոր կոչումներից հրաժարվելու ռեկորդակիր է համարվում[39]։
Նկարների հավաքածուներ
խմբագրելԼաուրիի նկարների ամենամեծ հավաքածուն պատկանում է Սոլֆորդի քաղաքային խորհրդին և ներկայացված է նրա թանգարանում (մոտ 400 աշխատանք)։ Լոնդոնի Թեյթ պատկերասրահը նկարչի 23 աշխատանքների սեփականատերն է։ Նրա երեք նկարները Սաուտգեմպտոն քաղաքի սեփականությունն են։ Նրա աշխատանքները ցուցադրված են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Կրայստչերչի Գեղարվեստի պատկերասրահում, Մանչեստրի Գեղարվեստիի պատկերասրահի հավաքածուում։ Նկարչի աշխատանքների մեծ մասը գտնվում են մասնավոր հավաքածուներում[40]։
2014 թվականի մարտին Ա. Ջ. Թոմփսոնի հավաքածուից Լաուրիի 15 աշխատանքներ Լոնդոնում վաճառվեցին Sotheby's աճուրդում։ Վաճառքից ստացված ընդհանուր գումարը կազմել է 15 240 500 ֆունտ ստերլինգ (միայն «Պիկադիլիի հրապարակը» կտավը վաճառվել է 5 122 000 ֆունտ ստերլինգով)[41]։
Թոմփսոնը, ձիարշավային ախոռի սեփականատերը, որի ձիերը հաճախ են հաղթել մրցարշավներում, հավաքել է բացառապես Լաուրիի աշխատանքները` սկսած 1982 թվականից[42]։ «Ֆուտբոլային մրցախաղ» նկարը Լաուրիի աշխատանքների գնի վրա լիակատար ռեկորդ է սահմանել, այն աճուրդում վաճառվել է 5,6 միլիոն ֆունտ ստերլինգով[43]։
Անձնական կյանք
խմբագրելԼաուրին փակ, սակայն կռվարար մարդ է եղել, որին դուր էին գալիս շրջապատող մարդկանց հեգնելը և սեփական անցյալի վերաբերյալ պատմությունները, որի բովանդակության նշանակալի մասը հորինվածքներ էին[44]։
Արվեստի աշխարհում նկարիչն ունեցել է մի քանի հավատարիմ ընկեր[45][46], սակայն 50-ական թվականներին նա սկսեց ձանձրանալ հասարակությունում իրեն քիչ ծանոթ մարդկանցից։ Փակ բնավորության պատճառով նրա անվան և կենսակերպի շուրջ հերյուրանքներ էին տարածվում։ Նա երբեք չի ամուսնացել և մահվանից առաջ խոստովանել է, որ «երբեք մտերիմ հարաբերությունների մեջ չի եղել որևէ կնոջ հետ»։ Լաուրին խուսափում էր երկրպագուների այցելություններից։ Պատմում են, որ նրա տանը, դռան մոտ միշտ պատրաստ դրված է եղել ճամպրուկը, որպեսզի նա հյուրին ներս չթողնի` պատճառաբանելով, որ շտապում է մեկնել[18]։ Նկարչի մեկուսացումը պատճառաբանվում է տարբեր բացատրություններով։ Դուբլինից հոգեբան պրոֆեսոր Մայքլ Ֆիտցջերալդը, օրինակ, ենթադրում էր, որ Լաուրին տառապում էր աուտիզմով։ Այլ հետազոտողներ ենթադրում էին, որ նկարիչը յուրօրինակ հուզական պատ էր կառուցել իր և արտաքին աշխարհի միջև` որպես մոր կողմից բռնության և իր արարքների քննադատության հետևանք[47]։
Լաուրին սիրել է ֆուտբոլը և «Մանչեսթեր Սիթի» ակումբի երկրպագուն է եղել[48]։ Նա այդ խաղը պատկերող մի քանի կտավ ունի։ Լաուրիի պատկերներից մեկը արտացոլում է «Մանչեսթեր Սիթիի» և «Շեֆիլդ Յունայթեդի» մենամարտը, այն իր ստեղծագործության համար անսովոր է։ Լաուրին հազվադեպ է ներկայացրել իրական իրադարձությունը, իսկ այս նկարը արտացոլում է Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած մրցույթի իրական պատկերը, որը տեղի է ունեցել 1938 թվականի հոկտեմբերի 22-ին և ավարտվել է 3:2 հաշվով։ Նկարիչը ուշադրությունը հրավիրել է երկրպագուների բազմությանը և ոչ թե ֆուտբոլիստների, որոնք նույնիսկ չկան նկարում[49]։
1957 թվականին Լոուրենսը նամակ է ստանում 13-ամյա դպրոցական Քերոլ Էնն Լաուրիից, որը խորհուրդ էր հարցնում` ինչեպս նկարչուհի դառնալ։ Լաուրին այցելում է աղջկան, ընկերանում նրա հետ։ Հենց Քերոլին է նկարիչը կտակում իր առանձնատունը և գեղանկարների հավաքածուն[47]։ Քերոլ Էննը միշտ ժխտել է նկարչի հետ իրենց հարաբերությունների սեքսուալ ենթատեքստը, սակայն խոստովանել է, որ նկարիչը իրեն միշտ բալետի էր տանում, ռեստորաններ, նրանք երկուսով (նույնիսկ երբ նա 15 տարեկան էր) գնացել են ծովափ, մնացել Սանդերլենդում գտնվող հյուրանոցում[47][50]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Laurence Stephen Lowry (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.trafford.gov.uk/residents/leisure-and-lifestyle/libraries/blue-plaques-in-stretford.aspx
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://artuk.org/discover/artists/lowry-laurence-stephen-18871976#
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 https://doi.org/10.1093/gao/9781884446054.article.T052185
- ↑ 7,0 7,1 7,2 Սոթբիս — 1744.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Artnet — 1998.
- ↑ 9,0 9,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Гэлбрейт, Роберт На службе зла. — М: Азбука-Аттикус, 2016. — С. Приечание 46. — 544 с. — (Иностранная литература. Современная классика).
- ↑ Spalding, 1979, էջ 1
- ↑ 12,0 12,1 «L.S. Lowry, R.A.» (անգլերեն). Royal Academy of Arts. Վերցված է 22 июля 2017-ին.
- ↑ «Lowry gallery opens». BBC. 28 April, 2000. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 22 Июля 2017-ին.
- ↑ 14,0 14,1 Howard, 1999, էջ 13
- ↑ Anon. «Stretford Area» (անգլերեն). Trafford Council. Վերցված է 22 июля 2017-ին.
- ↑ «Lowry included figures simply because they were part of the observed scene. To him they became items of composition». Arts Guardian. The Guardian. 1976 թ․ փետրվարի 24. էջ 10.
{{cite news}}
: Text "last" ignored (օգնություն) - ↑ Howard, 1999, էջ 13—14
- ↑ 18,0 18,1 18,2 Нова
- ↑ Howard, 1999, էջ 15
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 Spalding, 1979, էջ 14
- ↑ Brown, Mark (2011 թ․ հոկտեմբերի 14). «Exhibition for 'Monet of Manchester' who inspired Lowry» (անգլերեն). London: The Guardian. Վերցված է 22 июля 2017-ին.
- ↑ Howard, 1999, էջ 18
- ↑ Howard, 1999, էջ 25
- ↑ 24,0 24,1 24,2 Gombrich
- ↑ Howard, 1999, էջ 17
- ↑ Howard, 1999, էջ 26
- ↑ «Laurence Stephen Lowry, R. A. Children». Sotheby’s. 2014 թ․ մարտի 25. Վերցված է 22 июля 2017-ին.
- ↑ Neal Keeling (2014 թ․ հոկտեմբերի 24). «'Golden opportunity' to save important piece of city's heritage is missed as Lowry's former house is sold off» (անգլերեն). Manchester Evening News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 22 июля 2017-ին.
- ↑ 29,0 29,1 Spalding, 1979, էջ 4, 14
- ↑ Roisin, Astell (2013 թ․ սեպտեմբերի 16). «On the Outskirts: Lowry at Tate» (անգլերեն). London: Apollo. Վերցված է 22 июля 2017-ին.
- ↑ «Mottram home artist LS Lowry 'hated' given listed status» (անգլերեն). Manchester Evening News. 2012 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 22 июля 2017-ին.
- ↑ Spalding, 1979, էջ 4
- ↑ «The lighter side of L. S. Lowry» (անգլերեն). Christie’s Daily. Վերցված է 22 июля 2017-ին.
- ↑ Howard, 1999, էջ 49
- ↑ Adams
- ↑ Moss, Richard (2013 թ․ հունիսի 27). «Lowry at Tate Britain delivers the goods in show of twists and turns» (անգլերեն). Culture24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 31 июля 2017-ին.
- ↑ «Lowry & London: 'Sold Out — Try Again Later'» (անգլերեն). Sotheby’s. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 31 июля 2017-ին.
- ↑ «Queen's honours: People who have turned them down named» (անգլերեն). London: BBC. 2012 թ․ հունվարի 26. Վերցված է 22 июля 2017-ին.
- ↑ Уитакер, Эндрю О чем думают англичане? 1137 фактов от крикета до "бондианы". — М: Рипол Классик, 2010. — С. 132. — 376 с.
- ↑ Spalding, 1979, էջ 5—13
- ↑ «Lowry: The A.J. Thompson Collection» (անգլերեն). Sotheby's. 2014 թ․ մարտի 25. Վերցված է 22 июля 2017-ին.
- ↑ Christie, Frances (2014 թ․ մարտի 25). «A. J. Thompson (1945–2013)» (անգլերեն). Sotheby's. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 22 июля 2017-ին.
- ↑ Калашников, Иван Мир английского футбола. Знаменитые клубы, легендарные игроки и драматичные сюжеты. — М: Litres, 2017.
- ↑ «Five must-see works by LS Lowry» (անգլերեն). The National Art Collections Fund. փետրվարի 17, 2016y. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 22 июля 2017-ին.
- ↑ «The Following quotes comment on the art of James Lawrence Isherwood» (անգլերեն). James Lawrence Isherwood. Официальный сайт фонд художника. Վերցված է 22 июля 2017-ին.
- ↑ «LS Lowry's brilliant but tragic protégé gets her day in the sun» (անգլերեն). The Independent. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ 47,0 47,1 47,2 Angela Levin (2011 թ․ ապրիլի 16). «The dark side of the matchstick man» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 22 июля 2017-ին.
- ↑ «Lowry's 'hidden' football painting could set £4.5m record at auction ... but what would he make of his beloved Manchester City today?» (անգլերեն). Daily Mail. 2011 թ․ հունվարի 31. Վերցված է 22 июля 2017-ին.
- ↑ «Laurie's Game: L. S. Lowry and Manchester City» (իտալերեն). Bluemoon — Manchester City FC website. 2012 թ․ մայիսի 9. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Քերոլ Էննը պատմում էր, որ «ամեն գիշեր Լաուրին իրեն ուղեկցել է ննջասենյակ, այնուհետև վերադարձել է հյուրասենյակ։ Մի անգամ երեկոյան, երբ նա փակում էր ննջասենյակի դուռը, նկարիչը հարցրել է. «Դու ինձ դեռ հավատու՞մ ես»։ Աղջիկը պատասխանել է` համարյա»Levin, Angela (2011 թ․ ապրիլի 16). «The dark side of the matchstick man» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 22 июля 2017-ին.
Գրականություն
խմբագրել- Нова, Виктория (2 сентября 2013). «Народный художник Британии». New Style Magazine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 22 июля 2017-ին..
- Adams, Tim (2000 թ․ մարտի 19). «Lowry's secret life» (անգլերեն). The Guardian. Վերցված է 22 июля 2017-ին.
- Gombrich, E. H. «L. S. Lowry and the A. J. Thompson Collection: A Timeline» (անգլերեն). Sotheby’s. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 22 июля 2017-ին.
- Howard, Michael Lowry: A Visionary Artist. — Lowry Press, 1999. — 256 с.
- Spalding, Julian Lowry. — Oxford, New York: Phaidon Press Ltd, 1979. — 64 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Центр Лаури. Официальный сайт» (անգլերեն). The Lowry Arts Centre. Վերցված է 22 июля 2017-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոուրենս Լաուրի» հոդվածին։ |